Facebook   Twitter
 
Պարոնայք պատասխանատուներ, զսպե´ք Ալոյան տեսակի ախորժակը

Պարոնայք պատասխանատուներ, զսպե´ք Ալոյան տեսակի ախորժակը

12 Մայիսի 2017 - 18:49
Ոչ միայն Հայաստանի այլ նաեւ նախկին ԽՍՀՄ-ի, իսկ այսօր արդեն աշխարհին ներկայանալու թիվ մեկ ըմպելիքը՝ Ջերմուկի հանքային ջուրն է, մինչդեռ զբոսաշրջության կենտրոններից համարվող համանուն քաղաքի ապագան ոչ միայն պատված է թանձր մշուշով, այլեւ կարող ենք փաստել՝ ծայրաստիճան վտանգված է: Վտանգված է նաեւ մերձակա համայնքների զարգացման հեռանկարը: Կասկածելի պայմաններում ընդունված որոշմամբ, առանց լուրջ բնապահպանական անվտանգության երաշխիքների, առանց տեղաբնակների անվտանգության, սկսվեցին Ամուլսարի ոսկու հանքի ուսումնասիրությունները եւ ինչ-ինչ շինաշխատանքներ:
Ցավալին այն է, որ այդ ամենը կազմակերպում եւ իրականացնում է օֆշորում գրանցված, իբրեւ թե միջազգային ճանաչում ունեցող Լիդիան Արմենիա ընկերությունը, որը շատ կարճ ժամանակում ապացուցեց որ թքած ունի եւ արհամարում է ոչ միայն Հայաստանի քաղաքացուն, այլ հենց պետությանը, քանի որ այն գործելաոճը, որը որդեգրել է այս կազմակերպությունը, հեռու է միջազգային չափանիշներից:

Առաջիկայում մենք կանդրադառնանք Լիդիան Արմենիայի տնօրեն Հայկ Ալոյանին: Պարզապես առայժմ մեր զարմանքն ենք արտահայտում, որ նա այսուհետ պետք է ղեկավարի Հայստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը: Ի վերջո, ամոթն էլ լավ բան է, մեր երկրում ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է ճանաչված եւ ընդունված Մաքսիմ Հակոբյանին փոխարինի մեկը, ում ոչ միայն հաշված թվով մարդիկ են ճանաչում, այլեւ բարեգործության անվան տակ, իր էժանագին քայլերով մասնակցում է մեր երկրի կործանմանը: Քանի որ մեր ուշադրության կենտրոնում է Ջերմուկի, Գնդեվազի եւ մյուս բնակավայրերի բնակիչներին մտահոգող բնապահպանական եւ իրենց առողջությունը վտանգող խնդիրները, մենք հաճախ տեղերից կներկայացնենք այն լարված եւ պայթյունավտանգ իրավիճակը, որ առկա է: Կարիք չկա մի քանի պատվիրված նյութերով մոլորեցնել հասարակությանը, իբրեւ թե Լիդիան Արմենիան տարածաշրջանում բարեգործությամբ է զբաղված:

Նախ փորձ արվեց մի քանի լումա ներդնելով խմորեղենի փոքրիկ արտադրամասը ներկայացնել իբրեւ թե բարեգործություն, հետո էլ անընդհատ թմկահարել թե իբր արդեն իսկ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել, իսկ վերջերս էլ այդ կազմակերպության աշխատակիցներից մեկը ի լուր հայտարարեց. «Լիդիան Արմենիան տարածաշրջանում ոչ ավել, ոչ պակաս խթանել է ծնելիությանը»: Հետաքրքրիր է 3 ամսում, այդ ինչպես է ավելացրել ծնելիությունը, եւ այդ ինչպես են գնահատել այդ ամենը, բա ասեք թող ձեզ հետ սերտ համագործակցող կառավարությունն էլ իմանա այդ մեթոդի մասին…

Ամուլսարի շահագործման հարցը գտնվում է դատարանում, երկրի հայտնի եւ վաստակաշատ բնապահպան մասնագետները խիստ հիմնավորումներով դեմ են արտահայտվում հանքի շահագործմանը: Այս ամենից հետո, երբ Ամուլսարի հանքի շահագործումը չսկսած, երբ մեր երկրում ունենք հանքարդյունաբերության մեջ լուրջ հաջողություններ արձանագրած կազմակերպություններ եւ ղեկավարներ, ինչո՞ւ պետք է ոլորտի նորաթուխ կազմակերպության ոչ հայտնի ղեկավարը դառնա մեր երկրի տնտեսական ողնաշարը համարվող հանքարդյունաբերության միության նախագահ: Մեկը՝ ում այս ամիսների ընթացքում դարձել էր բնապահպանների քննադատության հիմնական թիրախը: Գուցե այս պաշտոնը Հայկ Ալոյանին պետք է, որ առաջիկայում կարողանա պաշտպանել իրեն եւ իր ղեկավարած կազմակերպությանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լեռնագնացների մարմիններ են գտել Էվերեստի վրա
24 Մայիսի 2017 - 09:59
Էվերեստի վրա 4 մարդու մարմին են գտել: Այս մասին գրում է Himalayan Times-ը: Լեռնագնացներին՝ երկու օտարերկրյա զբոսաշրջիկների եւ երկու ուղեկցորդների, գտել են գագաթին հասնելուց առաջ տեղակայված վերջին ճամբարի վրանում:

ԱՀ ՊՆ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ՝ արձակելով ավելի քան 1140 կրակոց
24 Մայիսի 2017 - 09:50
Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց:

Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ. ոստիկանությունը՝ Վերջին զանգի օրվա մասին
23 Մայիսի 2017 - 23:46
«Վերջին զանգի» օրը ոստիկանւթյունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքներ:
ԵՊՀ-ի ուսանողը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com
23 Մայիսի 2017 - 23:44
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը
23 Մայիսի 2017 - 23:34
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա):
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին
23 Մայիսի 2017 - 23:12
Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել երկու տասնյակից ավել մարդկային զոհերի և բազում վիրավորների:
Սյունիքի մարզի ութ դպրոցում այս տարի «Վերջին զանգ» չի հնչելու
23 Մայիսի 2017 - 23:09
Սյունիքի մարզի 75 դպրոցից ութում այս տարի «Վերջին զանգ» չի հնչելու շրջանավարտ չլինելու պատճառով։
Մանչեսթերի պայթյունն իր վրա է վերցրել «Դաեշ» խմբավորումը (Տեսանյութ)
23 Մայիսի 2017 - 20:39
Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգից հետո մահապարտ ահաբեկչի իրագործած պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, իսկ 59-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:
Բրիտանական զբոսանավը բախվել է կետին և խորտակվել
23 Մայիսի 2017 - 20:34
Մեծ Բրիտանիայի 3 բնակչի փրկել են խորտակվող նավից, որը կետի հետ բախվելուց հետո ջրասույզ էր լինում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8452
 
Լրահոս`