Facebook   Twitter
 
«Դիլիջան ազգային պարկ»-ում տապալվել են հսկայական ծառեր. Ահազանգ (ֆոտո)

«Դիլիջան ազգային պարկ»-ում տապալվել են հսկայական ծառեր. Ահազանգ (ֆոտո)

14 Մայիսի 2017 - 20:45
«Դիլիջան ազգային պարկ»-ում տապալվել են հսկայական ծառեր: Այս մասին facebook-ի իր էջում ահազանգել է Գոռ Հովհաննիսյան անունով օգտատերըեւ հրապարակել լուսանակարներ:

Նա, մասնավորապես, գրել է. «Քայլել ենք կես ժամի չափ ու ամեն մետրին հսկայական ծառեր էին տապալված` ամենուրեք ու հաշվելս էլ չեկավ: Փռթել ու անասունավարի թափել էին, որ հետո գան ու տանեն: Ու ամենախնդալուն էլ նա էր, որ ծառահատումները սկսվում էին հենց դեպի Հաղարծին վանք տանող ճանապարհից. եթե անտառապահը տեղյակ չի եղել, պարկի ադմինիստրացիան տեղյակ չի եղել կամ փայ չի ունեցել ու չի ունենալու:

Ուրեմն ո՞նց պիտի արդարացնի էդ անտեղյակությունը։ Ո՞նց կարա բացատրի նման հսկայածավալ հատումների չնկատելու փաստը ու էն էլ ամենատուրիստական տեղում, էն էլ նման մասշտաբներով: Իրենք ընդհանրապես ինչո՞վ են զբաղված։ Վերջերս որ իմացա իրանց ամսական բյուջեն, աչքերս քյալլես թռան: Էդքան բյուջեով ես տասը էդքան տարածք կպահեմ»:
 
Նմանատիպ նորություններ
Լեռնագնացների մարմիններ են գտել Էվերեստի վրա
24 Մայիսի 2017 - 09:59
Էվերեստի վրա 4 մարդու մարմին են գտել: Այս մասին գրում է Himalayan Times-ը: Լեռնագնացներին՝ երկու օտարերկրյա զբոսաշրջիկների եւ երկու ուղեկցորդների, գտել են գագաթին հասնելուց առաջ տեղակայված վերջին ճամբարի վրանում:

ԱՀ ՊՆ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ՝ արձակելով ավելի քան 1140 կրակոց
24 Մայիսի 2017 - 09:50
Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց:

Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ. ոստիկանությունը՝ Վերջին զանգի օրվա մասին
23 Մայիսի 2017 - 23:46
«Վերջին զանգի» օրը ոստիկանւթյունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքներ:
ԵՊՀ-ի ուսանողը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com
23 Մայիսի 2017 - 23:44
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին
23 Մայիսի 2017 - 23:12
Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել երկու տասնյակից ավել մարդկային զոհերի և բազում վիրավորների:
Սյունիքի մարզի ութ դպրոցում այս տարի «Վերջին զանգ» չի հնչելու
23 Մայիսի 2017 - 23:09
Սյունիքի մարզի 75 դպրոցից ութում այս տարի «Վերջին զանգ» չի հնչելու շրջանավարտ չլինելու պատճառով։
Մանչեսթերի պայթյունն իր վրա է վերցրել «Դաեշ» խմբավորումը (Տեսանյութ)
23 Մայիսի 2017 - 20:39
Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգից հետո մահապարտ ահաբեկչի իրագործած պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, իսկ 59-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:
Բրիտանական զբոսանավը բախվել է կետին և խորտակվել
23 Մայիսի 2017 - 20:34
Մեծ Բրիտանիայի 3 բնակչի փրկել են խորտակվող նավից, որը կետի հետ բախվելուց հետո ջրասույզ էր լինում:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին
23 Մայիսի 2017 - 20:31
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանրագիր է գործարկել՝ կոչ անելով արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7167
 
Լրահոս`