Facebook   Twitter
 
Ամուլսարի դրական եզրակացությամբ բացարձակ անտեսվել և խախտվել են «Սևանա լճի մասին» և «Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների մասին» օրենքները. Արթուր Գրիգորյան

Ամուլսարի դրական եզրակացությամբ բացարձակ անտեսվել և խախտվել են «Սևանա լճի մասին» և «Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների մասին» օրենքները. Արթուր Գրիգորյան

15 Մայիսի 2017 - 16:05
Այսօր՝ մայիսի 15-ին, ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Ամուլսարի գործով հերթական դատական նիստը, որի հայցվոր կողմն այսօր հանդես էր գալիս «Էկոլոգիական իրավունք» ՀԿ ներկայացուցիչ, իրավաբան Արթուր Գրիգորյանը, 3-րդ անձ՝ Լիդիան Արմենիա ընկերության իրավաբան Սայադ Բադալյան, պատասխանող՝ Էներգետիկ ենթակառուցվածքի ու բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Փիլոյան, դատավոր՝ Կարեն Զարիկյան:
Հայցվոր կողմի պնդմամբ՝ պետական գերատեսչությունների կողմից տրված շրջակա միջավայրի ազդեցության վրա գնահատման դրական եզրակացությամբ բացարձակ անտեսվել և խախտվել են «Սևանա լճի մասին» և «Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների մասին» օրենքները:

Մասնավորապես՝ ըստ «Սևանա լճի մասին» օրենքի՝արգելվում է Սևանի ջրահավաք ավազանում իրականացնել որևէ հանքարդյուանբերական գործունեություն, ինչպես նաև վատթարացնել Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների ապրելավայրը, ինչը տարիներ շարունակ անում է Ամուլսարի ոսկու ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» կազմակերպությունը (նախկին՝ Գեոթիմ):

Հայցվոր կողմը, հղում կատարելով բազմաթիվ փորձագետների՝ պնդում է, որ Ամուլսարի շահագործման դեպքում վտանգվելու են Հայաստանի քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարները, Սևանա լիճը, հանքային բուժիչ ջրերով հայտնի Ջերմուկ առողջարանային քաղաքն ու Որոտան-Արփա ջրատար թունելն, իսկ Գնդեվազ գյուղը ենթարկվելու է անուղղակի տարհանման, քանի որ գյուղից ընդամենը 1 կմ հեռավորության վրա նախատեսվում է 10 տարի շարունակ խիստ թունավոր նատրիումի ցիանիդի միջոցով տարեկան վերամշակել 10 միլիոն տոննա հանքաքար:

Դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց՝ պատճառաբանությամբ՝ արդյոք ՀԿ-ները կարող են հանդես գալ դատարանում որպես հայցվոր կողմ, ունեն համապատասխան իրավասություններ և այլն:

HayNews.am-ը զրուցակից Արթուր Գրիգորյանը նշեց, որ երկու տարի է, ինչ նիստերն ընթանում են այս հարցի շուրջ, այսօրվա նիստում միմիայն քննարկվեց ՀԿ-ների իրավասսության հարցը՝ արդյոք վերջիններս կարող են դիմել դատարան. «ՀԿ-ների մասին նոր օրենքի ընդունումից հետո ամրագրվել են սահմանափակումներ, թե ՀԿ-ն որ դեպքում կարող է դատական հայց ներկայացնել, ու ըստ էության մեր այսօրվա դատական նիստը գերազանցապես ֆիքսված էր այդ հարցի վրա, թե արդյոք «Էկոլոգիական Իրավունք» և «Էկոդար» ՀԿ-ները կարող են դատական հայց ներկայացնել՝ վիճարկելով պետության կողմից տրված թույլտվությունները, ինչն էլ դարձավ նիստի հետաձգման պատճառ: Մենք բազմիցս բարձրացրել էինք այն հարցը, որ նման որոշումը սահմանափակելու է մեր գործողությունները, այժմ մենք պետք է հավելյալ ապացույցներ ներկայացնենք, որ մասնակցել ենք հարցի շուրջ քննարկումներին, ծավալել երկու և ավելի տարի համապատասխան գործունեություն և այլն: Սա հակասում է միջազգային նորմերին»:

Հարցին՝ արդյոք սա հերթական անգամ հարցի ձգձգման փորձ չէր, Գրիգորյանը ասաց. «Այս ամենը վատ օրենքի արդյունք է: Ես հաստատ կարող է ասել, որ մեր ՀԿ-ն ունի բոլոր փաստաթղթերը՝ ապացուցելու իր գործունեությունը, սակայն նույնը չեմ կարող ասել Էկոդարի կամ այլ կազմակերպությունների վերաբերյալ: Սա գլոբալ հարց է, չէ՞ որ միայն Ամուլսարի խնդիրը չէ, ՀԿ-ները վիճարկում են Քաջարանի հանքավայրի դատական որոշումները, Լինչի հանքավայրի վերաբերյալ ակտերը, շատ այլ բնապահպանական հայցերով ևս դիմել ենք դատարան»:

Դատական հերթական նիստը կկայնա հունիսի 27-ին, ժամը՝ 11:00-ին:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Կույսերին սիրելու հինգ պատճառ
21 Օգոստոսի 2017 - 22:16
1. Կույսերը զգայուն են, այդ պատճառով զգույշ եղեք նրանց զգացմունքների հանդեպ
Կույսերը վերահսկում են իրենց զգացմունքները, քանի որ գիտեն, որ չափազանց զգայուն են, եւ չեն ուզում շատ սուր արձագանքել: Հաճախ, երբ վերջապես հասկանաք, որ նրանց ինչ-որ բան է անհանգստացնում, նրանք պարզապես պայթում են՝ փաստելով հասցրած վիրավորանքը: Նրանց հնարավորություն ընձեռեք արտահայտել իրենց զգացմունքները եւ մի հարձակվեք նրանց վրա, երբ դուրս են գալիս ափերից: Նրանց պետք է, որ լսեն իրենց, եւ երբ հասնեն դրան, կարող են թուլանալ:

Դեբեդից պոմպակայանների միջոցով են ջուրը գյուղ հասցնում. սահմանամերձ Զորական եւ Բերդավան գյուղերում ոռոգման ջուր չկա
21 Օգոստոսի 2017 - 19:56
Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղեր 20 օրից ավելի է՝ զրկված են ոռոգման ջրից: NEWS.am-ի հետ զրույցում սահմանամերձ Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը նշեց, որ օգոստոսի 1-ից սկսած գյուղում ոռոգման ջուր չկա, սակայն, Տավուշի մարզպետարանից խոստացել են, որ խնդիրը երկու օրից կլուծվի: Գյուղապետը նշեց, որ ոռոգման ջուրը Զորական եւ հարակից գյուղեր է հասնում Դեբեդ գետից՝ տեղադրված քառաստիճան պոմպակայանների միջոցով:
Փողոցում բացահայտ հափշտակել է 46-ամյա կնոջ դրամապանակը
21 Օգոստոսի 2017 - 19:36
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 20-ին, ժամը 13.30-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա Նարեկ Ա.-ն:

Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ
21 Օգոստոսի 2017 - 19:27
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Մոսկվայում հայաստանցին 2.5 մլն ռուբլու արժողությամբ տեխնիկա է գողացել
21 Օգոստոսի 2017 - 19:19
Մոսկվայում հայաստանցին տեխնիկայի առևտրով զբաղվող ֆիրմայի մեքենայից 2.5 մլն ռուբլու արժողությամբ տեխնիկա է գողացել, այս մասին հայտնում է moslenta.ru-ն:

Կալանավորվել է Տավուշում ծառայակցին սպանելու, ապա նրա մարմինը այրելու մեջ մեղադրվողը
21 Օգոստոսի 2017 - 19:11
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում օգոստոսի 17-ին ծառայակցի եւ համագյուղացու սպանելու մեջ մեղադրվող 37-ամյա Արթուր Լալայանը կալանավորվել է:
Արցախում քննարկել են տոնական միջոցառումները
21 Օգոստոսի 2017 - 18:37
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության 26-ամյակին նվիրված տոնական միջոցառումների վերաբերյալ:

Կոտայքում վրաերթի ենթարկված 2-ամյա երեխայի մահանալուց հետո հիվանդանոցում մահացել է նրա պապիկը
21 Օգոստոսի 2017 - 18:18
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում օգոստոսի 20-ին թոռան հետ վրաերթի ենթարկված 67-ամյա Գրիշա Ասատրյանն գիտակցության չգալով մահացել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ նշելով, որ ոստիկանությունն հիվանդանոցից ահազանգը ստացել է այսօր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեությունը իր բարեմաղթանքներն է ուղղել
21 Օգոստոսի 2017 - 17:45
Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեությունը հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ` շնորհավորելով նրան ծննդյան տարեդարձի առիթով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9213
 
Լրահոս`