Facebook   Twitter
 
Եվրոն թանկացել է մոտ 4 դրամով. դոլարի փոխարժեքը աննշան նվազել է

Եվրոն թանկացել է մոտ 4 դրամով. դոլարի փոխարժեքը աննշան նվազել է

15 Մայիսի 2017 - 17:08
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 15-ին, կազմել է 484.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.28 դրամ (աճել է 3.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 625.75 դրամ (աճել է 3.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.60 դրամ (աճել է 0.14 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 253.72 դրամ, ոսկի՝ 19,164.97 դրամ, պլատին՝ 14,351.35 դրամ։

Մայիսի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առուուվաճառք չի կատարվել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Օգոստոսին կմեկնարկի «Երևանի ՋԷԿ»-ի տեխնիկական վերազինման ծրագիրը
21 Մայիսի 2018 - 16:52
Այս տարվա օգոստոսին կմեկնարկի «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը թույլ կտա բարելավել կայանի աշխատանքի արդյունավետությունը։ Կկրճատվի մասնավորապես էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվող բնական գազի տեսակարար ծախսը։ Կավելանա նաև էներգաբլոկի հզորությունը։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին աճել է 9.7 տոկոսով
21 Մայիսի 2018 - 16:02
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-ապրիլին 9.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ԵՄ համաֆինանսավորմամբ ծրագրի բացման արարողությանը
21 Մայիսի 2018 - 15:08
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանում Եվրամիության օրերի շրջանակներում սույն թվականի մայիսի 20-ին ներկա է գտնվել Ամասիա համայնքում Եվրամիության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն Շիրակի մարզին. Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը։
Կոնյակի եւ գինու հսկայական շուկա ունենք Չինաստանում, որը չի օգտագործվում. Հանրային խորհրդի նախագահ
21 Մայիսի 2018 - 14:56
Գյուղատնտեսության ոլորտում ամենակարեւոր հարցը հողերի խոշորացումն է, որովհետեւ փոքր ֆերմերային տնտեսությունները հիմնականում լինում են ոչ արդյունավետ (բացառությամբ լեռնային շրջաններում որոշակի բույսերի եւ արտադրությունների):
Քաշաթաղում մեկնարկել է բերքահավաքը. Արայիկ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
21 Մայիսի 2018 - 13:55
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով եղել է Քաշաթաղի և Հադրութի շրջանների մի շարք համայնքներում, տեղերում ծանոթացել իրականացվող նախագծերի ընթացքին և հետևել բերքահավաքի մեկնարկին։
Մոտ 8 հազար տոննա չիրացված կարտոֆիլ՝ Գեղարքունիքի մարզում
20 Մայիսի 2018 - 13:19
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2018 թվականի մայիսի 19-ի դրությամբ չիրացված է մնում մոտ 8 հազար տոննա կարտոֆիլ:
Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է սառեցվել. «Փաստ»
20 Մայիսի 2018 - 11:59
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս ժողովրդական շարժման օրերին, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ոչ մեկ անգամ անդրադարձել են վարկերի խնդրին՝ հատկապես շեշտադրելով գյուղատնտեսական ու սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքները, որոնց տակ «ճկռում» է մեր ազգաբնակչության գերակշիռ մասը:
Բանանն էժանացել է, հասնելով 500-600 դրամի
20 Մայիսի 2018 - 11:36
Հայ հանրության ուշադրության կիզակետում գտնվող բանանի շուկան շարունակում է վայրիվերումներ ապրել:
Ռուսաստանի ահազանգից հետո Հայաստանը խստացնում է լոլիկի արտահանման հսկողությունը
18 Մայիսի 2018 - 14:17
Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայությունը խստացնում է մրգի ու բանջարեղենի արտահանման վերահսկողությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ծառայությունից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 641
 
Լրահոս`