Facebook   Twitter
 
Ավարտվեց եւս մեկ ընտրապայքար

Ավարտվեց եւս մեկ ընտրապայքար

15 Մայիսի 2017 - 17:16
Ձեւավորվեց Երեւան քաղաքի ավագանին: Առաջիկա 5 տարիներին մայրաքաղաքը եւս կշարունակի ղեկավարել ՀՀԿ-ի ներկայացուցիչ Տարոն Մարգարյանը: Ունենալով 46 հոգանոց ավագանու խմբակցության աջակցությունը, որը կազմում է առկա ձայների 71.25 տոկոսը՝ բավարար է քաղաքի ղեկավարման անհրաժեշտ հարցերը քվեարկությամբ ընդունելու համար: Այս անգամ ավագանում խմբակցություն կունենա «ԵԼՔ» դաշինքը՝ 14 հոգի կամ 21 տոկոս նաեւ նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը 5 հոգի կամ 7.75 տոկոս: Բնական է, որ նրանք ընդդիմադիր կլինեն:
Մայիսի 14-ին ընտրապայքարին մասնակցած քաղաքական յուրաքանչյուր ուժ ստացավ այնքան ձայն, որքան որ աշխատել էր քարոզարշավի ողջ ընթացքում:

ՀՀԿ-ի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հաղթանակը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով, որ այս ընտրապայքարը մրցակցային չէր:

Նիկոլ Փաշինյանը երեւանցիների համար շարունակում է մնալ որպես լրագրող եւ «վազվզող» քաղաքական գործիչ, բայց ոչ որպես քաղաքապետ, առավել եւս, որ ԵԼՔ-ի քաղաքական դերակատարումը այդպես էլ չհստակեցվեց:

Այլ է Զարուհի Փոստանջյանի պարագայում, ով կարճ ժամանակում կարողացավ իր անձի շուրջը համախմբել համակիրների եւ հաջողություն գրանցել: Ի դեպ նա այն քաղաքական կին գործիչն է, ով համարձակվեց Հայաստանում ընտրական ցուցակ ղեկավարել:

Եթե ընտրապայքարն ընդհանուր առմամբ անցավ կոռեկտության սահմաներում, ապա դատապարտելի են այն միջադեպերը, որոցով փորձ արվեց ստվերել ընտրական գործընթացը: Ընդ որում դատապարտելի է, ոչ միայն սադրանք հրահրողների արարքը, այլ նաեւ ՀՀԿ-ի կողմից դրանց ընթացք տալը, ովքեր շարունակելով արջի ծառայություն մատուցել, իրենց գոյությունը հիշեցնելու համար, բացեիբաց զբաղված էին ընտրակաշառք բաժանելով: Երբեւէ Հայաստանում չժխտելով ընտրակաշառք երեւույթը, բայց ի տարբերություն «նորմալ» մարդկանց, երբ առաջարկվող կաշառքը գաղտնի էին բաժանում, ապա այս անգամ չգիտես հանուն ինչի այդ ամենը արվում էր բացահայտ:

Ընտրողների ցածր մասնակցությունը անհանգստանալու տեղիք պետք է տա, թե քաղաքական այն ուժերին, որոնք ընտրապայքարից հրաժարվեցին (կարեւոր չեն պատճառները) եւ թե ընտրություներին չմասնակցած քաղաքացիներին: Ի վերջո, ոչ ոք ուրիշի փոխարեն կյանքի բարելավման ուղղված քայլերին չի մասնակցելու:

Բագրատ Կարապետյան
 
Նմանատիպ նորություններ
«Ջրաշենում ամեն ինչ նորմալ է, էս պահին բոլոր ծիրան մթերող մեքենաները մտնում, դուրս են գալիս». Ջրաշենի գյուղապետ
24 Հունիսի 2017 - 12:23
Ջրաշենում այսօր առավոտից ծիրանի քաղ է, գյուղ տանող-բերող ոչ մի ճանապարհ փակված չէ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը՝ հավելելով. «Շատ նորմալ է, հանգիստ, այսօր էլ, երեկ երեկոյան էլ… մի պահ էր՝ զայրացած էին: Բայց գյուղ մեքենաներ մտնում են, գյուղացիներն էլ էս պահին քաղ են անում»:
Վենեսուելայի խորհրդարանի վրա հարձակում է իրականացվել. կան վիրավորներ
24 Հունիսի 2017 - 12:22
Ուրբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ աջակիցների խումբը հարձակվել է խորհրդարանի շենքի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, հասցվել է նյութական վնաս: Այդ մասին հայտնել է ընդդիմության կողմից վերահսկվող երկրի Ազգային ժողովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստեփանակերտի հուշահամալիրում Բելգիացի սենատորն ծաղիկներ է խոնարհել
24 Հունիսի 2017 - 12:09
Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Երեւան են տեղափոխվում ՊՆ ավտոբուսի վթարից տուժած զինծառայողներից 8-ը, 2-ի վիճակը միջինից ծանր է. ՊՆ խոսնակ
24 Հունիսի 2017 - 11:58
Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված ավտոբուսի կողաշրջվելու հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողներից 8-ին տեղափոխում են Երեւան:
Եվրոպայում ամենահիասքանչ և ամենամատչելի հանգստավայրերի ցանկում հայտնվել է Սևանա լիճը
24 Հունիսի 2017 - 11:33
Mastercard միջազգային վճարային համակարգը հրապարակել է Եվրոպայի ամենաքիչ հայտնի և, միևնույն ժամանակ, մատչելի ճանապարհորդական ուղղությունները, որոնցում ընդգրկվել է նաև Սևանա լիճը:

Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն և թեժ մրցակցություն՝ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում
24 Հունիսի 2017 - 11:17
Հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի ընթացքում սպասվում է ինչպես թեժ մրցակցություն, այնպես էլ մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։
Հնդկաստանի գյուղերից մեկը վերանվանել է ԱՄՆ նախագահ Թրամփի պատվին
24 Հունիսի 2017 - 10:48
Հնդկաստանի հյուսիսային Հարյանա նահանգում գտնվող Մարորա գյուղը վերանվանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին։ Դա տեղի է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Վաշինգտոն այցից առաջ, գրում է russian.rt.com-ը։

Ֆրանսիայի նախագահը հանդիպել է Առնոլդ Շվարցենեգերի հետ (Լուսանկարներ)
24 Հունիսի 2017 - 10:43
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է հանրահայտ դերասան և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ ու նրա հետ քննարկել էկոլոգիական հարցեր։ Այդ մասին դերասանը պատմել է Instagram-ի իր էջում։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8802
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շունը քշել է արջին
Հասարակություն