Facebook   Twitter
 
Ինչո՞ւ են հատվել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ծառերը․ մանրամասնում է ՊՈԱԿ-ի տնօրենը․ հակադարձում՝ մասնագետը (լուսանկարներ)

Ինչո՞ւ են հատվել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ծառերը․ մանրամասնում է ՊՈԱԿ-ի տնօրենը․ հակադարձում՝ մասնագետը (լուսանկարներ)

15 Մայիսի 2017 - 23:19

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում մասսայական ծառահատման մասին լուսանկարները երեկ տարածվել էին համացանցում, երբ ֆեյսքուքյան օգտատեր Գոռ Հովհաննիսյանը գնացել էր այնտեղ և լուսանկարել ծառահատված անտառը։


Մեկնաբանություն ստանալու համար ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը կապ հաստատեց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Սահակ Մուրադյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել, թե ի՞նչն է եղել ծառահատման պատճառը․ «Ես երեք ամսով անձնական խնդիրների պատճառով գտնվել եմ արձակուրդում, վերադարձել եմ մայիսի 2-ին։ Մինչ իմ գալը արդեն նախարարի կողմից հրաման է եղել, ուղարկվել են տեսուչներ, ովքեր ստուգումներ են իրականցնում ՊՈԱԿ-ում և մի քանի գործեր են հարուցվել անհայտ անձանց վրա։ Ամսի 30-ին պարզ կլինեն արդյունքերը՝ քանի ծառ է հատվել»։


Տնօրենն ընդգծեց՝ իրավապահները քրեական գործերի շրջանակներում կպարզեն մեղավորներին և պատճառները։ 


Հավելենք, որ թեև տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ անտեղյակ է, չգիտի, թե ով է ծառերի հատման հեղինակը, բայց, փաստորեն, որ այդ գործով ձերբակալվեց «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչը: 


Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ բոլոր  տեղերում վիճակն անվերահսկելի է, կա հանցագործ անփութություն, հանցագործ վերաբերմունք Հայաստանի անտառների նկատմամբ։ «Այս ամենը հիմնավորում են մարդանց սոցիալական, կենցաղայիյն վատ պայմաններով։ Թեև մշտապես այս հանգամանքն են առաջ քաշում, սակայն դրանք ևս պետության վատ կառավարման արդյուքն են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե ծառեր են հատվում, դրանք պետք է արվեն խելամտության, լուրջ մոտեցման պայմաններում։ 


««Դիլիջան» ազգային պարկը պահպանվող տարածք է, դե պատկերացրեք այն անտառների վիճակը, որոնք չեն պահպանվում․ նման տեղերում պարզապես «մորթոցի» է գնում։ Անկառավարելի վիճակ է և մենք հասկանում ենք, որ սրա մեջ լուրջ փողեր կան, որոնք ունեն լուրջ հովանավորներ»,- նկատեց բնապահպանը։


Գալստյանը նշեց՝ վառելիքի առումով պահանջարկ կա, հատկապես, երբ գազի գինը բարձրացել է, ուստի պետք է միջոցառումներ ձեռնարկել անտառամերձ տարածքների, գյուղական բնակավայրերի բնակիչների համար։


Նրա խոսքով՝ համոզված են, որ բացի վառելափայտից՝ այլ նպատակներով է մեծ քանակությամբ անտառահատումներ տեղի ունենում․ «Երբ տեսնում ենք՝ ինչ որակի ու տեսակի ծառեր են հատվում, արդեն պարզ են դառնում՝ ինչ նպատակով են օգտագործվում դրանք։ Մենք արդեն մեկ տարի է ահազանգ ունենք, որ Սյունիքում դարավոր կաղնիներ են հատել, որոնց փայտը օգտագործվում է կոնյակի տակառները պատրաստելու համար։ Քրեական գործ հարուցվեց, որը կարճ ժամանակում կարճվեց»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ ծառահատման դեպքերը չեն բացահայտվում, որովհետև ունեն լուրջ հովանավորյալներ։ 


Նա հավելեց, որ անտառահատման դեպքերը կանխելու և այս վիճակի փոփոխության միակ եղանակը նման դեպքերը համացանցի միջոցով տարածելն է, քանի որ պատկան մարմինները մշտապես պատճառաբանում են՝ փնտրում են, չեն գտնում հանցագործներին, կամ ֆինանսավորում չունեն, անտառապահներ քիչ ունեն և այլն։


Նշենք, որ Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը» մայիսի 11-ին հարուցվել է քրեական գործ, «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Ս.-ն ձերբակալվել է:


Սոնա Հարությունյան





 
Նմանատիպ նորություններ
Լեռնագնացների մարմիններ են գտել Էվերեստի վրա
24 Մայիսի 2017 - 09:59
Էվերեստի վրա 4 մարդու մարմին են գտել: Այս մասին գրում է Himalayan Times-ը: Լեռնագնացներին՝ երկու օտարերկրյա զբոսաշրջիկների եւ երկու ուղեկցորդների, գտել են գագաթին հասնելուց առաջ տեղակայված վերջին ճամբարի վրանում:

ԱՀ ՊՆ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ՝ արձակելով ավելի քան 1140 կրակոց
24 Մայիսի 2017 - 09:50
Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց:

Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ. ոստիկանությունը՝ Վերջին զանգի օրվա մասին
23 Մայիսի 2017 - 23:46
«Վերջին զանգի» օրը ոստիկանւթյունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքներ:
ԵՊՀ-ի ուսանողը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com
23 Մայիսի 2017 - 23:44
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին
23 Մայիսի 2017 - 23:12
Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել երկու տասնյակից ավել մարդկային զոհերի և բազում վիրավորների:
Սյունիքի մարզի ութ դպրոցում այս տարի «Վերջին զանգ» չի հնչելու
23 Մայիսի 2017 - 23:09
Սյունիքի մարզի 75 դպրոցից ութում այս տարի «Վերջին զանգ» չի հնչելու շրջանավարտ չլինելու պատճառով։
Մանչեսթերի պայթյունն իր վրա է վերցրել «Դաեշ» խմբավորումը (Տեսանյութ)
23 Մայիսի 2017 - 20:39
Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգից հետո մահապարտ ահաբեկչի իրագործած պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, իսկ 59-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:
Բրիտանական զբոսանավը բախվել է կետին և խորտակվել
23 Մայիսի 2017 - 20:34
Մեծ Բրիտանիայի 3 բնակչի փրկել են խորտակվող նավից, որը կետի հետ բախվելուց հետո ջրասույզ էր լինում:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին
23 Մայիսի 2017 - 20:31
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանրագիր է գործարկել՝ կոչ անելով արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7167
 
Լրահոս`