Facebook   Twitter
 
Մարդկանց կոչ ենք անում չվախենալ եւ արթնացնել իրենց միջի նկարչին եւ բացահայտեն իրենց գույների միջոցով. Լանա Գրիգորյան (Լուսանկարներ)

Մարդկանց կոչ ենք անում չվախենալ եւ արթնացնել իրենց միջի նկարչին եւ բացահայտեն իրենց գույների միջոցով. Լանա Գրիգորյան (Լուսանկարներ)

19 Մայիսի 2017 - 11:13
Այս անգամ ներկայացնում ենք հետաքրքիր մի գաղափար ու նախագիծ, որն արդեն իրականություն է։ Մեր զրուցակիցն է «Պատ»-ի հիմնադիր Լանա Գրիգորյանը։
-Մասնագիտությամբ նկարիչ եք, ինչո՞ւ ընտրեցիք հենց նկարչությունը:

-Մինչ յոթերորդ դասարանը որոշել էի, որ պետք է ատամնաբույժ դառնամ, բայց ձեռքիս տակ ընկած թղթերի վրա անընդհատ նկարում էի եւ որոշեցի, ինչ մասնագիտություն էլ ընտրեմ պարտադիր պետք է գույների հետ կապված լինի: Անգամ իմ հագուստի ընտրությունը շատ գունեղ է ստացվում։ Ամեն ինչ սկսվեց Իգիթյան կենտրոնից: Այդտեղ սովորելու տարիներին ձեռքս բացվեց ու հասկացա, որ արվեստից բացի ինձ ուրիշ ոչ մի տեղ չեմ պատկերացնում։ Ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիայի Արդյունաբերական դիզայն բաժինը։

-Ինչպե՞ս հղացավ «Պատ» նախագծի գաղափարը:

-Շրջապատում շատ էի հանդիպում մարդկանց՝ հիմնականում աղջիկների, որոնք երազում էին նկարելու կամ ասեղնագործելու մասին: Գաղափարը հենց այդտեղից ու այդպես էլ հղացավ, որոշեցի մի հարթակ ու միջավայր ստեղծել որտեղ խորացված նկարել իհարկե չեն սովորի, փոխարենը հաճելի ու անկաշկանդ միջավայրում կհամատեղեն օգտակարն ու գեղեցիկը: Սովորեցնում ենք տարրական թվացող բաներ, մարդիկ սիրողական նկարչությամբ են զբաղվում եւ մտնում այդ արվեստի մեջ: Ու եթե այսուհետ հագուստի վրա ինչ որ հետք մնա, անպիտան իրի նման դեն չեն նետի, այլ այդ հատվածում կարող են գեղեցիկ ասեղնագործություն անել եւ շարունակեն հագնել այդ հագուստը: «Պատ»-ը իր գաղափարով կոտրում է այդ կարծրատիպերը, կոմպլեքսները նաեւ մարդու միջից հանում է մինչ այդ գոյություն ունեցող վախը:

-Ո՞րն է «Պատ»-ի առանձնահատկությունը:

-«Պատ»-ը դա արտ ստուդիո է, որտեղ հաճախելով մարդիկ սիրողական նկարել կսովորեն, գրեթե ամեն ինչով ու ամեն ինչի վրա: Չենք կենտրոնանում միայն թղթի վրա եւ ակադեմիական նկարչություն չենք սովորեցնում, այլ մտքներով ինչ անցնի՝ բաժակ, փայտ, կտոր, պատ կարեւորը, որ մարդը սովորի ազատ արտահայտվել եւ ձեռքը բացվի, հետագայում թող ինքը ընտրի տան պատին կնկարի, թե իր հագուստի վրա։ Միջոցառումները թեմատիկ են լինում, մենք մարդկանց առաջարկում ենք ալտերնատիվ տարբերակ իրենց ժամանցը անցկացնելու համար: Շատ- շատերը հոգնում են նույնաբովանդակ աշխատանքից, սա հենց այն տարբերակն է որ մարդիկ իրենց ժամանցը անցկացնեն մեր միջոցառումների շրջանակում եւ ինչու ոչ նաեւ տարբերվեն, իրենց հանգիստը կազմակերպեն այսպիսի կրեատիվ միջավայրում, սրճարան գնալու փոխարեն։

Հիմնական շեշտը դրվում է փակ աչքերով նկարելու վրա, որովհետեւ դա միակ տարբերակն է մարդկանց վախերից ազատելու, քանի որ իրենք նկարել չգիտեն հենց այդ ժամանակ իրենց մոտ այդ բարդույթը վերանում է, դա համարվում է արտ թերապիա։ Ծանր աշխատանքային շաբաթվանից հետո մեզ մոտ հաստատ կհանգստանան, կթուլացնեն լարված նյարդերը եւ կտրվեն գույներին:

- Տարիքային որ խմբերն են այցելում Ձեզ:

- Տարիքային սահմանափակում չունենք, մինեւ այժմ մեզ այցելել են 4-ից մինչեւ 45 տարեկանները։

- Մարդիկ որտեղից իմացան «Պատ»-ի եւ նախատեսվելիք միջոցառումների մասին:

-«Պատ»-ը ունի ֆեյսբուքյան էջ, որին հետեւելով կարող են տեղեկանալ մեր միջոցառումների մասին։ Միջոցառումները մեկ վայրում չենք անում, դրանք հիմնականում շրջիկ են: Թեմատիկայի սահմանափակում եւս չկա՝ փակ աչքերով նկարչություն, նկարչություն բաժակների վրա, ասեղնագործություն սեփական հագուստին եւ այլն: Վերջին միջոցառումը որ արել ենք դա ուտել եւ նկարելն էր, շատ հետաքրքիր պատկերներ էին ստացվել։ Այն ինչը մեզ մոտ նկարում են, ինչի վրա էլ որ լինի, վերջում իրենց հետ տուն են տանում, այսինքն գալով մեզ մոտ ինչ-որ բան նաեւ ձեռք են բերում:

- Հիմնականում ի՞նչ են նկարում:

- Կոնկրետ ինչ-որ թեմատիկա չկա: Երբ գալիս են մեզ մոտ ասենք փակ աչքերով իվենթին՝ փակում ենք աչքերը միացնում ենք հանգիստ տրամադրող երաժշտություն եւ մարդիկ սկսում են երեւակայել, որոշները ինչ-որ դրվագներ են հիշում իրենց կյանքից, բոլոր զգացողությունները փոխանցում են գույների միջոցով: Մի մասի մոտ ստացվում է: Բացելով աչքերը տեսնում են այն ինչը մտովի պատկերացրել էին, որոշները տեսնում են որ միանգամայն այլ պատկեր է ստացվել: Սակայն բոլորի մոտ էլ վերջնական արդյունքը միշտ շատ հետաքրքիր է լինում:

-Եղել է որ մարդիկ այցելեն ձեզ ու հետո ցանկություն հայտնեն ավելի խորացված զբաղվեն նկարչությամբ:

-Այո, ունեցել ենք եւ հիմա էլ ունենք այդպիսի մասնակիցներ, որ մեկ անգամ այցելել են մեր միջոցառումներից մեկը, ծանոթացել միջավայրին եւ նկարչության դասեր են վերցրել, դրանք տարբեր տարիքի մարդիկ են:

Այնպես որ մենք մարդկանց կոչ ենք անում չվախենալ եւ արթնացնել իրենց միջի նկարչին եւ մեզ մոտ այցելելով բացահայտեն իրենց գույների միջոցով։

«Պատ»-ի ֆեյսբուքյան էջը սեղմել այստեղ:

Զրույցը՝ Նարեկ Խաչատրյանի
 
Նմանատիպ նորություններ
Լապշինը խղճում է Ադրբեջանի բարձրաստիճան իրավապահներին
21 Սեպտեմբերի 2017 - 23:18
Ալեքսանդր Լապշինը, ով ձերբակալված է եղել Ադրբեջանում, մանրամասնել է, թե ինչ ձևով են ադրբեջանական իրավապահները հարցաքննել իրեն և ստիպված եղել հայտնվել հիմարի կարգավիճակում: Այս մասին Լապշինը գրառում է կատարել իր անձնական բլոգում:
Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվում են
21 Սեպտեմբերի 2017 - 22:41
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն արդեն հասել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
Հրդեհ Սյունիքի մարզում (թարմացված)
21 Սեպտեմբերի 2017 - 22:40
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Հայկական TripPlannera խելացի օգնականը կօգնի կազմել ճանապարհորդության իդեալական պլան
21 Սեպտեմբերի 2017 - 22:39
Երկարատև ճանապարհորդությունից առաջ շատերն են կանգնում ճանապարհորդությունը ճիշտ պլանավորելու խնդրի առաջ: Հայկական ստարտափն առաջարկում է ոչ միայն ծանոթանալ աշխարհի ամենատեսարժան վայրերին, այլև ճիշտ պլանավորել ուղևորությունն այնտեղ:
Բժիշկները չեն կարողանում պարզել Հնդկաստանում ծնված սիամական երկվորյակների սեռը
21 Սեպտեմբերի 2017 - 21:37
Ուշադրություն, նկարները կարող են տհաճություն պատճառել։
Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, որոնք միացած են որովայնի ու սեռական օրգանների հատվածում։
Կրկին ամեն ինչ ցույց տվեց. իդեալական կազմվածքով Քիմ Քարդաշյանը՝ Մալիբուում (Լուսանկարներ)
21 Սեպտեմբերի 2017 - 21:31
Երբ ապրիլի վերջին հրապարակվեցին Քիմ Քարդաշյանի լողազգեստով լուսանկարները, շատերը նրան քննադատեցին վատ կազմվածք ունենալու համար:
Ավստրալիայում բացել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը
21 Սեպտեմբերի 2017 - 21:04
Ավստրալիական Գոլդ-Կոստ առողջարանային քաղաքում կառուցել են աշխարհում առաջին ավազե հյուրանոցը, որի պատերն ավազից են: Հյուրանոցն ունի երկու սենյակ՝ ընդհանուր սենյակ՝ ութ հոգու համար, և երկտեղանի առանձին սենյակ:
Անկախությունն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում. հոգեբան
21 Սեպտեմբերի 2017 - 20:05
Այդքան շահարկվող, ցանկալի և անհրաժեշտ անկախությունը կյանքի պես կարևոր ու թանկ է: HayNews.am-ը զրուցել է ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Սիրինա Առաքելյանի հետ պարզելու թե որքանով է կարևոր անկախությունը անհատի կայացման գործում:
«Կոչումը համով կոնֆետն է, լավ բալիկ եմ, լավ եմ ինձ պահել, կակա են ինձ տալիս». Լալա Մնացականյան
21 Սեպտեմբերի 2017 - 19:25
Դերասանուհի Լալա Մնացականյանի համոզմամբ, նախագահի կողմից շնորհվող կոչումները խորհրդային տարիների մնացորդն են ու պետք է այդ ավանդույթին վերջ դնել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8291
 
Լրահոս`