Facebook   Twitter
 
Շուշիի հումանիտար քոլեջը ցուցահանդեսն է կազմակերպել՝ նվիրված մայիսյան եռատոնին (Լուսանկարներ)

Շուշիի հումանիտար քոլեջը ցուցահանդեսն է կազմակերպել՝ նվիրված մայիսյան եռատոնին (Լուսանկարներ)

16 Մայիսի 2017 - 19:07
Ստեփանակերտի պատկերասրահում այսօր տեղի է ունեցել Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ուսանողների հերթական ցուցահանդեսը՝ նվիրված մայիսյան եռատոնին:


Ցուցահանդեսին ներկայացվել է «Զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» և «Դիզայն» բաժինների 40 ուսանողի ավելի քան 200 աշխատանք:

Ցուցահանդեսին ներկա ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը իր խոսքում մասնավորապես ասել է, որ Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ուսանողները միշտ պատշաճ կերպով ներկայանում են ցուցահանդեսներին: «Կարող ենք ասել, որ ուսանողները հմտացել են իրենց գործում, որն էլ նկատելի է դառնում նման միջոցառումների ժամանակ: Շուշին եղել է մշակութային, կրթական կենտրոն, արվեստների դարբնոց. այս ավանդույթները կարողանում է պահպանել քոլեջը»,- ասել է ԿԳՍ նախարարը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանն ասել է, որ ցուցահանդեսը բազմաբովանդակ է. այստեղ ներկայացրել են համապատասխան բաժինների ուսանողների աշխատանքները:

«Նպատակն է՝ ցուցադրել մեր կրթօջախի սաների կատարած յուրօրինակ աշխատանքները, որն էլ շարունակական բնույթ է կրելու»,- ասել է Ջ. Հայրապետյանը:

Հակոբ Գյուրջյանի անվան ինստիտուտի ռեկտոր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն էլ հանդես է եկել ցուցահանդեսի նմուշների ստեղծագործությունների վերլուծությամբ՝ նշելով, որ այն հետաքրքիր է թե՛ ձևով, և թե՛ բովանդակային ընդգրկմամբ:

«Ես ուսումնասիրել եմ ցուցահանդեսի նմուշները և կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր ու խորիմաստ աշխատանքներ են: Նկատելի առաջընթաց կա ուսանողների աշխատանքների մեջ, որն էլ շատ ոգևորիչ է»,-ասել է Յու. Հովհաննիսյանը:

Ցուցահանդեսին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը, ուսանողներ, արվեստասեր հասարակություն և այլք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ձերբակալված Դավիթ Սանասարյանի հայտարարությունը
23 Ապրիլի 2018 - 00:07
Այսօր կեսգիշերին ձերբակալված Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, Ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սանասարյանի հայտարարությունը՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին։ Դրանում, մասնավորապես, ասված է.
Նիկոլ Փաշինյանը Սևանի ոստիկանության բաժնում է
22 Ապրիլի 2018 - 23:46
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում: Այս մասին տեղեկացվել է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:
Ֆրանսիայի հրապարակում ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին (Տեսանյութ)
22 Ապրիլի 2018 - 23:37
Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակում բերման են ենթարկում ցուցարարներին: Այստեղ կուտակված են ոստիկանական ուժեր:
Ես անում եմ իմ քայլը, և միանում եմ իմ ժողովրդին. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վարչության պետ
22 Ապրիլի 2018 - 23:34
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչության պետ Արման Աղաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ միանում է բողոքի ակցիայի մասնակիցներին:
Բողոքի ակցիա շերեփների հարվածով
22 Ապրիլի 2018 - 23:15
Այս պահին քաղաքի տարբեր հատվածներում ակցիա է. շերեփներով հարվածում են, այդ կերպ արտահայտում իրենց բողոքը:
Լևոն Բարսեղյանին մեղադրանք առաջադրվեց. նախաքննական մարմինը կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
22 Ապրիլի 2018 - 23:04
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին News.am-ին ասաց նրա պաշտպան Արաքս Մելքոնյանը:
Հայրենիքիցս շատ հեռու եմ, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրումս կատարվող իրադարձությունների նկատմամբ. Անի Երանյան
22 Ապրիլի 2018 - 22:58
Անի Երանյանը «Instagram»-ի իր էջում գրել է. «Ես ՀՀ քաղաքացի եմ և չեմ պատկանում որևէ կուսակցության։ Այս պահին գտնվում եմ հայրենիքիցս շատ հեռու, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրումս կատարվող իրադարձությունների նկատմամբ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11191
 
Լրահոս`