Facebook   Twitter
 
Թանգարանների միջազգային օր

Թանգարանների միջազգային օր

17 Մայիսի 2017 - 15:51
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող Թանգարանների միջազգային օր եւ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին:

ԿԲ-ից տեղեկացնում են, որ ԿԲ այցելուների կենտրոնը այցելուների համար բաց կլինի հինգշաբթի՝ մայիսի 18-ին ժամը 09:00 - 18:00 եւ շաբաթ՝ մայիսի 20-ին ժամը 09:00 - 24:00:

Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչեւ ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին:

Այս տարի միջոցառումները կազմակերպվում են «Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո, որոնց շրջանակում այցելուներին կներկայացվեն Եղիշե Չարենցին նվիրված ԿԲ թողարկած թղթադրամը (տարբեր տարիների թողարկումներ), ինչպես նաեւ Եղիշե Չարենցի 100-ամյակին նվիրված հոբելյանական շրջանառու մետաղադրամը (1997թ. թողարկում): ԿԲ այցելուների կենտրոնում ներկայացված են նաեւ Գարեգին Նժդեհին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշադրամներն ու հուշամեդալները:

Այցելուները կարող են տեսնել ՀՀ ԿԲ կողմից թողարկված բոլոր հուշադրամները, սկսած ամենափոքրերից՝ «Նոյյան Տապան» (1,0 գրամ) եւ «Նուռ» (1,24 գրամ) մինչեւ ամենամեծերը՝ «20-րդ դարի հայոց կաթողիկոսները» (1 կգ) եւ ներդրումային «Նոյյան Տապան» (5 կգ):

Միայն այս տարի կենտրոնում այցելուները կծանոթանան նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից ներկայացված պատմամշակութային արժեքների ժամանակավոր ցուցադրությունը:

Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին մասնակցելու միջոցառումներին:

Այցելուների կենտրոնը գտնվում է Կենտրոնական բանկի տարածքում. հասցե՝ Վ. Սարգսյան 6:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ահազանգ ԱԻՆ-ում. ավտոմեքենան ընկել է ձորը
23 Հոկտեմբերի 2017 - 11:13
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը:

ՀՀ ԱԺ պատգամավորները բաց դասախոսություն են կարդացել Արցախի համալսարանի ուսանողների համար
23 Հոկտեմբերի 2017 - 11:09
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Հրայր Թովմասյանը, Կարեն Բեքարյանը և Միհրան Հակոբյանը այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում բաց դասախոսություն են կարդացել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:
Վահան Արծրունուն և «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ փաստերով բացահայտելու համերգի չկայանալու պատճառները. Արմեն Ամիրյան
23 Հոկտեմբերի 2017 - 11:01
ՀՀ մշակությի նախարար Արմեն Ամիրյանը կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու չկայած համերգի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով, որ պատրաստակամ է բացահայտելու համերգի չկայանալու մեղավորին։
Ռեժիսոր Ջեյմս Տոբեկին մեղադրել են 38 կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների համար
23 Հոկտեմբերի 2017 - 10:56
Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Տոբեկին մեղադրել են 38 կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու համար, հայտնում է Los Angeles Times-ը:
Հակառակորդը հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ. Պատասխանը լինելու է ցավոտ. Արցախի ՊՆ (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2017 - 10:52
Երեկ Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
23 Հոկտեմբերի 2017 - 10:48
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ից 20-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2253 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 409 հեռախոսազանգի:
Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին. Վարորդն արգելափակվել է մեքենայում
23 Հոկտեմբերի 2017 - 10:43
Հոկտեմբերի 23-ին, ժամը 02:47-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վթարի պատճառով 7 ջուր չի լինելու Գյումրիում
23 Հոկտեմբերի 2017 - 10:37
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 11.00-18.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` Ղանդիլյան, Սավոյան, Շիրակացի փողոցների, 224, 228 տարածքների ջրամատակարարումը:
Հրդեհ Խաչաղբյուր գյուղում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
23 Հոկտեմբերի 2017 - 10:21
Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 22-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8528
 
Լրահոս`