Facebook   Twitter
 
«Արմենիա» ավիաընկերության օդանավն առաջին չվերթն իրականացրեց դեպի Իսրայել

«Արմենիա» ավիաընկերության օդանավն առաջին չվերթն իրականացրեց դեպի Իսրայել

17 Մայիսի 2017 - 21:08
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցավ «Արմենիա» ավիաընկերության՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով առաջին չվերթի բացման շնորհանդեսը:
Չվերթի շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, հայաստանյան տուրիստական գործակալությունների տնօրեններ և այլ հյուրեր:
Սերգեյ Ավետիսյանը, շնորհավորելով ավիաընկերության տնօրինությանը, ընդգծեց Երևան-Թել Ավիվ- Երևան երթուղով իրականացվող չվերթի կարևորությունը և ավիաընկերությանը մաղթեց ապահով և արդյունավետ թռիչքներ:
Ռոբերտ Օգանեսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Քաղավիացիայի գլխավոր վարչությանը՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով թռիչքների իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև՝ ներկայացրեց ավիաընկերության կողմից թռիչքի ընթացքում մատուցվող ծառայությունները և գնային քաղաքականությունը:
Միջոցառման ավարտից հետո «Արմենիա» ավիաընկերության օդանավով առաջին ուղևորները մեկնեցին Իսրայել:
Հիշեցնենք, որ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:
 
Նմանատիպ նորություններ
Նավթի համաշխարհային գներն աճում են
18 Հունվարի 2018 - 10:58
Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
850.000 դոլար. ամերիկացի մասնագետները ստեղծել են աշխարհում ամենաթանկ դեղերից մեկը
18 Հունվարի 2018 - 09:30
ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղամիջոցների վարչությունը հաստատել է մասնագետների կողմից ստեղծված նոր դեղամիջոցը, որը նախատեսված է ժառանգական կուրությունը բուժելու համար ու համարվում է աշխարհում ամենաթանկ դեղամիջոցներից մեկը:
Ոլորտին ցուցաբերվող աննախադեպ ուշադրությունն ու աջակցությունը մոտ ապագայում կտան իրենց դրական արդյունքը. Գինեգործներ
17 Հունվարի 2018 - 18:00
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն ամփոփել է 2017 թվականը և գինեգործների հետ քննարկել 2018-ի ծրագրերը:
2018թ.-ը բեկումնային տարի կլինի Արցախի տնտեսության համար
17 Հունվարի 2018 - 17:07
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունվարի 17-ին հրավիրել է մամուլի ասուլիս՝ ամփոփելու 2017թ. գործունեության արդյունքները և ներկայացնելու ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը։
Դոլարը շարունակում է էժանանալ
17 Հունվարի 2018 - 16:26
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 17-ին, կազմել է 482.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Ferrari-ն էլիտար սուպերէլեկտրաքար կստեղծի
17 Հունվարի 2018 - 15:36
Ferrari ընկերությունը մտադիր է ստեղծել էլիտար սուպերէլեկտրամեքենա:
Իգնատի Առաքելյանը մեկնել է Բեռլին
17 Հունվարի 2018 - 15:22
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարար Քրիստիան Շմիդթի հրավերով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, որն այս տարի անցկացվում է «Անասնաբուծության ապագայի ուրվագծում՝ կայուն,պատասխանատու և արդյունավետ կերպով» խորագրի ներքո:
Նավթի համաշխարհային գները նվազում են
17 Հունվարի 2018 - 12:38
Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է RT-ն:
Տասնյակ շուկաներում մրցակցային իրավիճակը էապես բարելավվել է
17 Հունվարի 2018 - 11:21
Լայն սպառման մի շարք ապրանքային շուկաներում էապես բարելավվել է մրցակցային իրավիճակը։ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը կատարել է ուսումնասիրություն մի շարք ապրանքային շուկաներում՝ պարզելու, թե ԵԱՏՄ անդամակցությունից հետո որ շուկաներում է ավելացել նոր տնտեսվարողների մուտքը եւ որքանով է այդ հանգամանքը դրական անդրադարձել մրցակցային իրավիճակի վրա՝ ընդհանուր առմամբ :
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 591
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՊՆ 30-ամյա ծառայողը վիրավորվել է
Հասարակություն, Հայոց Բանակ - 25