Facebook   Twitter
 
«Apple»-ը սկսել է Հնդկաստանում «iPhone»-ների արտադրությունը

«Apple»-ը սկսել է Հնդկաստանում «iPhone»-ների արտադրությունը

17 Մայիսի 2017 - 21:32
«Apple» ընկերությունն արտադրել է «iPhone SE»-երի առաջին նմուշները հնդկական ձեռնարկությունում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:
Սմարթֆոնները հավաքվել են թայվանական «Wistron» ընկերության ձեռնարկությունում հնդկական Կարնատակա նահանգում: Առաջին սարքավորումները տեղի խանութներում կհայտնվեն արդեն այս ամիս:
Ինչպես նշում են վերլուծաբանները, այս իրադարձությունը շատ կարևոր է «Apple»-ի համար, քանի որ հնդկական շուկան չափազանց հեռանկարային է Կուպերտինոյի ընկերության համար: Մինչ «iPhone»-ների վաճառքի գլոբալ աճը չի գերազանցում 3 տոկոսը, Հնդկաստանում այդ ցուցանիշը 2016 թվականին հասել է 18 տոկոսի:
Հնդկական «iPhone Se»-ի գինը դեռևս անհայտ է մնում: Որպես կանոն այդ մոդելը վաճառվել է 399 դոլարով, սակայն տեղի իշխանությունները հույս ունեն, որ «Apple»-ը զիջումների կգնա և կիջեցնի սարքավորման գինը 100 դոլարով:
 
Նմանատիպ նորություններ
Դոլարի գինը հատեց 482-ի սահմանը
23 Հոկտեմբերի 2017 - 17:33
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կազմել է 482.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով:
ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ի՞նչ կփոխի մեր երկրի տնտեսության մեջ
23 Հոկտեմբերի 2017 - 13:46
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը վստահ է՝ մեր երկրի տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, և այն այդ վիճակից հանելու հարցում չի օգնի անգամ ԵՄ-Հայաստանյան համաձայնագիրը, որն առաջիկայում պետք է ստորագրվի։ Ըստ տնտեսագետի՝ մեր երկրի տնտեսությունը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է իշխանությունների քաղաքական կամքը․ այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
Հայաստանն ու Իրանն արդիականացնում են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը
23 Հոկտեմբերի 2017 - 13:24
Հայաստանում հարկային և մաքսային մարմինները, պետեկամուտների կոմիտեն միշտ կանգնած են լինելու իրանցի գործարարների կողքին, Երևանում գտնվող ԻԻՀ ազգային հարկային ծառայության պատվիրակության հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։
Հայաստանն ու Իրանը բարելավում են համագործակցությունը հարկային ոլորտում
23 Հոկտեմբերի 2017 - 12:22
Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների միջև աշխատանքային խումբ կստեղծվի՝ հարկային ոլորտում համագործակցությունը բարելավելու ուղղությամբ։
Նավթի համաշխարհային գներն աճում են
23 Հոկտեմբերի 2017 - 11:30
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:

Արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 23-ի դրությամբ
23 Հոկտեմբերի 2017 - 10:17
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 23-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
«2018 թ. ՀՀ պետական բյուջե». քննարկում-սեմինար Հանքավանում
21 Հոկտեմբերի 2017 - 21:28
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ Հանքավանում մեկնարկել է երկօրյա սեմինար տնտեսական ոլորտի լրագրողների համար: «2018 թվականի պետական բյուջե» խորագրի ներքո անցկացվող սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային կանոնների վերանայմանն ու արդիականացմանը, հաջորդ տարվա բյուջեի մակրոտնտեսական շրջանակին, այդ թվում` արտաքին աշխարհի զարգացուﬓերին, ՀՀ մակրոտնտեսական զարգացուﬓերին և կանխատեսուﬓերին, եկամուտների և ծախսերի շրջանակին:
Apple-ը կներկայացնի 1000 դոլարանոց iPhone X-ի ավելի մատչելի տարբերակները. լրատվամիջոցներ
21 Հոկտեմբերի 2017 - 18:23
Սեպտեմբերի 12-ին ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է iPhone-ի երբևէ ստեղծված ամենաթանկարժեք տարբերակը՝ iPhone X-ը, որն արժե 1.000 դոլար:
Mercedes-ը դադարեցնում է «Գելենվագենի» արտադրությունը (Տեսանյութ)
20 Հոկտեմբերի 2017 - 17:59
Mercedes ընկերությունը թողարկել է Mercedes-Benz G-դասի ընթացիկ սերնդի վերջին խմբաքանակը: Ընկերության տվյալով՝ այդ մոդելը AMG G 65 Edition-ն է, որն ունի 6 լիտրանոց V12 երկու տուրբինով շարժիչ, փոխանցում է News.NGS.ru-ն:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 554
 
Լրահոս`