Facebook   Twitter
 
Գլենդելում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կբացվի

Գլենդելում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կբացվի

18 Մայիսի 2017 - 09:46
Մայիսի 19-ին Գլենդելի Կենտրոնական գրադարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կբացվի, հաղորդում է Glendale California-ն:

Գլենդելի վերաբացված եւ վերանորոգված Կենտրոնական գրադարանի գլխավոր առանձնահատկությունը Reflect Space-ն է։ Այն ցուցահանդեսային տարածք է՝ նախատեսված ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումներն ու մարդկանց նկատմամբ վայրագություններն ուսումնասիրելու համար։

«Հիշողության բնանկար. Ցեղասպանության վկաներն ու հետեւանքները» խորագրով առաջին ցուցահանդեսը կներկայացնի ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատմությունները։ Ցուցահանդեսում ներկայացված կլինեն նաեւ Ցեղասպանություն վերապրածների ժառանգների արվեստի գործերը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ում ոստիկանը կրակել է իր սևամորթ գործընկերոջ վրա՝ նրան հանցագործի հետ շփոթելով
24 Հունիսի 2017 - 12:35
Ամերիկյան Սենթ Լյուիս քաղաքում ոստիկանը կրակել է իր սևամորթ գործընկերոջ վրա՝ նրան հանցագործի հետ շփոթելով, գրում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը։

Վենեսուելայի խորհրդարանի վրա հարձակում է իրականացվել. կան վիրավորներ
24 Հունիսի 2017 - 12:22
Ուրբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ աջակիցների խումբը հարձակվել է խորհրդարանի շենքի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, հասցվել է նյութական վնաս: Այդ մասին հայտնել է ընդդիմության կողմից վերահսկվող երկրի Ազգային ժողովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստեփանակերտի հուշահամալիրում Բելգիացի սենատորն ծաղիկներ է խոնարհել
24 Հունիսի 2017 - 12:09
Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն և թեժ մրցակցություն՝ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում
24 Հունիսի 2017 - 11:17
Հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի ընթացքում սպասվում է ինչպես թեժ մրցակցություն, այնպես էլ մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։
Հնդկաստանի գյուղերից մեկը վերանվանել է ԱՄՆ նախագահ Թրամփի պատվին
24 Հունիսի 2017 - 10:48
Հնդկաստանի հյուսիսային Հարյանա նահանգում գտնվող Մարորա գյուղը վերանվանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին։ Դա տեղի է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Վաշինգտոն այցից առաջ, գրում է russian.rt.com-ը։

Ֆրանսիայի նախագահը հանդիպել է Առնոլդ Շվարցենեգերի հետ (Լուսանկարներ)
24 Հունիսի 2017 - 10:43
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է հանրահայտ դերասան և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ ու նրա հետ քննարկել էկոլոգիական հարցեր։ Այդ մասին դերասանը պատմել է Instagram-ի իր էջում։

ԵՄ-ի հետ ազատ առեւտրի պայմանագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը Տոկիոն խոստանում է արագացնել
24 Հունիսի 2017 - 10:39
Տոկիոն խոստանում է արագացնել Եվրամիության երկրների հետ ազատ առեւտրի պայմանագրի ստորագրման նախապատրաստական գործընթացը։
Հատուկ ծառայությունները Սաուդյան Արաբիայում կանխել են գլխավոր սրբավայրի վրա ահաբեկչական հարձակումը
24 Հունիսի 2017 - 10:11
Սաուդյան Արաբիայում հատուկ ծառայություններն ուրբաթ կանխել են Մեքքայում Ալ-Հարամ մզկիթի՝ իսլամական աշխարհի գլխավոր սրբավայրի վրա ահաբեկչական հարձակումը: Մահապարտի չեզոքացման գործողության ընթացքում վիրավորվել է հինգ իրավապահ և վեց օտարերկրացի, հայտնում է Al Arabiya-ն: Անվտանգության ուժերը ձերբակալել են հինգ մարդու, ներառյալ՝ մի կնոջ:

Սողանքի հետեւանքով Չինաստանում ավելի քան 100 մարդ ավերակների տակ է մնացել
24 Հունիսի 2017 - 10:04
Չինաստանում ավելի քան 100 մարդ սողանքի հետեւանքով ավերակների տակ է մնացել։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւմուտքում, Սիչուան գավառի Մաոսյան գյուղում, փոխանցում է «Սինհուա»-ն։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2760
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շունը քշել է արջին
Հասարակություն