Facebook   Twitter
 
52 տարեկանում կյանքից հեռացել է Քրիս Քորնելը

52 տարեկանում կյանքից հեռացել է Քրիս Քորնելը

18 Մայիսի 2017 - 14:33
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում 52 տարեկանում կյանքից հեռացել է Soundgarden գրանժ խմբի վոկալիստ և կիթառահար Քրիս Քորնելը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով երաժշտի ներկայացուցչի թվիթերյան գրառմանը:

Երաժշտի մահվան պատճառը դեռևս անհայտ է:

Ինչպես նշում է The Telegraph-ը՝ հղում անելով Քորնելի մենեջեր Բրայան Բամբերիին, երաժշտի մահն անսպասելի է եղել: Քորնելի բարեկամները նրա մահվան պատճառը պարզելու համար դիմել են դատաբժիշկներին:

Ի դեպ, նա է կատարել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի երգը:

Նշվում է, որ 1984 թվականին Քորնելը հիմնել է Soundgarden խումբը, որը հայտնի է դարձել որպես սիեթլյան գրանժի «մեծ քառյակի» անդամ՝ Nirvana, Alice in Chains և Pearl Jam խմբերի հետ մեկտեղ: 1977 թվականին խումբը կազմալուծվել է, իսկ 2010 թվականին երաժիշտները հայտարարել են իրենց վերամիավորման մասին: Soundgarden-ը թողարկել է 7 ստուդիական ալբոմ, որոնցից վերջինը՝ King Animal-ը, լույս է տեղել 2012 թվականին:

Քրիս Քորնելն աշխատել է նաև առանձին նախագծերի վրա. վերջինը՝ Higher Truth ալբոմը, թողարկվել է 2015 թվականին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Վրացական երազանքը» Նաիրի Իրիցյանին Ախալքալաքում նշանակել է իր կառույցի նախագահ
21 Օգոստոսի 2017 - 23:40
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն Ախալքալաքի շրջանում կղեկավարի Շրջանային վարչության նախկին նախագահ (գամգեբելի) եւ Ախալքալաքի նախկին քաղաքապետ Նաիրի Իրիցյանը, հաղորդում է Jnews.ge-ն:

Թրամփի իմպիչմենթին կողմնակից հայկական կազմակերպություններ չկան և չեն էլ կարող լինել. Սուրեն Սարգսյան
21 Օգոստոսի 2017 - 22:57
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի նկատառմամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամթի իմպիչմենթի մասին խոսակցություններն սկսվել են դեռևս նրա ընտրվելուց անմիջապես հետո՝ նոյեմբերին:

Բիգ Բենը վերանորոգման պատճառով «լռեց» չորս տարով
21 Օգոստոսի 2017 - 20:02
Լոնդոնի Վեստմիստերի Խորհրդարանի շենքի արևելյան հատվածում գտնվող ժամացույցի աշտարակը՝ Բիգ Բենը, վերանորոգման պատճառով «լռեց» չորս տարով: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Օլիվեր Սթոունը կգլխավորի Կորեայի Պուսանի միջազգային կինոփառատոնը
21 Օգոստոսի 2017 - 19:48
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը կգլխավորի Կորեայի Պուսանի միջազգային կինոփառատոնը, որը համարվում է Ասիայի խոշորագույն կինոփառատոնը: Այս մասին հայտնում է Variety-ն:

Կատալոնիայում ոստիկանությունը սպանել է մահապարտի գոտիով մի տղամարդու
21 Օգոստոսի 2017 - 19:42
Բարսելոնայից ոչ հեռու գտնվող Սուբիրաթս բնակավայրում ոստիկանությունը սպանել է մի տղամարդու, որը մահապարտի գոտիով էր , հայտնում է Cadena SER ռադիոկայանը։

Մոսկվայում հայաստանցին 2.5 մլն ռուբլու արժողությամբ տեխնիկա է գողացել
21 Օգոստոսի 2017 - 19:19
Մոսկվայում հայաստանցին տեխնիկայի առևտրով զբաղվող ֆիրմայի մեքենայից 2.5 մլն ռուբլու արժողությամբ տեխնիկա է գողացել, այս մասին հայտնում է moslenta.ru-ն:

Լենինի բոլոր 1.320 արձանները Ուկրաինայում ապամոնտաժվել են
21 Օգոստոսի 2017 - 18:58
Ուկրաինայի իշխանությունների որոշմամբ՝ երկրի տարածքում ապամոնտաժվել են կոմունիստ հեղափոխական Վլադիմիր Լենինի բոլոր 1.320 արձանները:

Ամերիկյան Powerball վիճակախաղի ջեքփոթը հասել է 650 մլն դոլարի
21 Օգոստոսի 2017 - 18:50
Շաբաթ խաղարկությունից հետո ամերիկյան Powerball վիճակախաղի ջեքփոթը հասել է 650 մլն դոլարի։ Այժմ շահումը ԱՄՆ-ում մեծությամբ երրորդն է, փոխանցում է Americaru-ն։

Արաբական Միացյան Էմիրությունները հարկ են սահմանել ծխախոտի, էներգետիկ եւ գազավորված ըմպելիքների վրա
21 Օգոստոսի 2017 - 18:42
Արաբական Միացյան Էմիրությունները հարկ են սահմանել ծխախոտի, էներգետիկ եւ գազավորված ըմպելիքների վրա, հաղորդում է Associated Press-ը։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2976
 
Լրահոս`