Facebook   Twitter
 
Առաջիկա 1-2 տարիներին ՀԷՑ-ը Երեւանի կենտրոնում շահագործման կհանձնի 3 նոր ենթակայան

Առաջիկա 1-2 տարիներին ՀԷՑ-ը Երեւանի կենտրոնում շահագործման կհանձնի 3 նոր ենթակայան

18 Մայիսի 2017 - 17:46
Առաջիկա 1-2 տարիներին «Հայաստանի Էլցանցերը» Երեւանի կենտրոնում շահագործման կհանձնի 3 նոր եւ ընդլայնված ենթակայաններ: Այս մասին մայիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնում բաժանորդների թիվն ավելացել է, իսկ հզորությունները նույնն են մնացել: Այդ պատճառով քաղաքի կենտրոնում բազմաթիվ նորակառույցների էլեկտրաէներգիա է մատակարարվում ժամանակավոր մալուխներով: Էներգետիկներին փրկում է այն, որ հիմա նորակառույցներում քիչ բնակիչներ կան:

«Ամբողջական ծանրաբեռնվածությանը ցանցը չի դիմանա: Այդ պատճառով մենք պետք է հնարավորինս արագ նոր ենթակայաններ շահագործման հանձնենք»,- նշեց Հարությունյանը:

Այսպես, ծրագրվում է վերակառուցել 35 ԿՎտ-անոց «Պուրակ» ենթակայանը, կառուցել 35/110 ԿՎտ հզորությամբ «Կրկես» ենթակայանը: Եվս մեկ ենթակայան էլ կկառուցվի Մաշտոցի պողոտայի այգու մոտ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հանրային խորհրդի մասին» օրինագծին Կառավարությունը հավանություն է տվել
18 Հունվարի 2018 - 12:10
Կառավարությունը հավանության է արժանացրել «Հանրային խորհրդի մասին» օրինագիծը։ Այն հունվարի 18-ի նիստի ժամանակ ներկայացրել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Մոսկվայի ավտոճանապարհներին ձյան տեղումների պատճառով 8 բալանոց խցանումներ են առաջացել
18 Հունվարի 2018 - 12:08
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի ավտոճանապարհներին առավոտյան ժամերին ձյան տեղումների պատճառով 8 բալանոց խցանումներ են առաջացել, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով «Яндекс.Пробки» ծառայության տվյալներին:
Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ավտոբուսը այրվել է. 52 մարդ զոհվել է
18 Հունվարի 2018 - 12:02
Իրգիզսկի նահանգի Ակտյուբինսկի շրջանում ավտոբուս է այրվել, 52 մարդ է զոհվել, հաղորդում է Tengrinews.kz-ն՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովին։
Հունվարի 25-ից հետո չեմ բացառում ձյան տեսքով տեղումները. Գագիկ Սուրենյան
18 Հունվարի 2018 - 11:58
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ նման տաք ձմեռներ հանրապետությունում դիտվել են 1963, 1966, 2010 թվականներին, երբ ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել մոտ 4-6 աստիճանով։
Քարդաշյանի նորածին դստերը Բեյոնսեն ավելի քան 20.000 դոլարանոց նվեր է մատուցել
18 Հունվարի 2018 - 11:52
Երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին 3-րդ երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ թանկարժեք նվեր են մատուցել:
Իրինա Շեյքն իր դստեր հետ Լոս Անջելեսում (Լուսանկարներ)
18 Հունվարի 2018 - 11:47
Մինչ Բրեդլի Քուփերը Ժնևում մասնակցում էր IWC Schaffhausen ժամացույցի հայտնի ապրանքանիշի ամենամյա միջոցառմանը, նրա ընկերուհուն ու դստեր մորը՝ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքին հաջողվել է լուսանկարել Լոս Անջելեսում՝ դստերը գրկած։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9665
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՊՆ 30-ամյա ծառայողը վիրավորվել է
Հասարակություն, Հայոց Բանակ - 25