Facebook   Twitter
 
Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Սաութհեմփթոնի հետ խաղում

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Սաութհեմփթոնի հետ խաղում

18 Մայիսի 2017 - 18:39
Անգլիայի առաջնության 28-րդ տուրի հետաձգված` «Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով:

«Կարմիր սատանաների» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Whoscored.com»-ը ներկայացրել է հայ ֆուտբոլիստի վիճակագրությունն ու գնահատականն այդ խաղում:

Մխիթարյանը մրցակցի դարպասին երկու հարված է կատարել: Կատարել է 58 փոխանցում 82,8 % ճշտգրտությամբ: 28-ամյա ֆուտբոլիստի ակտիվում մեկ անգամ մրցակցի գրոհի կասեցում կա:

Հենրիխը խախտել է կանոնները երկու անգամ, իսկ նրա դեմ խախտել են մեկ անգամ: Արդյունքում, Մխիթարյանը ստացել է 6,18 գնահատականը, իսկ Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմում ամենաբարձր գնահատականը ստացել է դարպասապահ Սերխիո Ռոմերոն (9,22):

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լեւոն Արոնյանն ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը արագ ոչ ոքի խաղացին
20 Սեպտեմբերի 2017 - 16:20
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ դասական պարտիայում մրցեցին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2804):
Ինձ տղամարդ էին անվանում անհավանական ուժի պատճառով և առաջարկում էին մասնակցել տղամարդկանց թենիսին. Սերենա Ուիլիամս
20 Սեպտեմբերի 2017 - 15:52
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը մորն ուղղված նամակ է հրասպարակել:
Մանչեսթեր Յունայթեդի հիմնական կազմի 4 ֆուտբոլիստ չի մասնակցի լիգայի Գավաթի խաղին
20 Սեպտեմբերի 2017 - 11:38
«Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմի 4 ֆուտբոլիստ չեն մասնակցի լիգայի Գավաթի 3-րդ փուլի` «Բյորթոն Ալբիոնի» հետ խաղին:

Պոգբան պատմել է, թե ում է համարում իր անձնական մարզիչը Մանչեսթեր Յունայթեդում
20 Սեպտեմբերի 2017 - 10:51
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոստովանել է, որ հիանում է մանկունիացիների նախկին ֆուտբոլիստ Պոլ Սքոուլզի, ինչպես նաև իր ներկայիս թիմակից Մայքլ Կերիկի խաղով.

Սերենա Ուիլյամսը պատմել է ծննդաբերությունից 2 շաբաթ անց նիհարելու մասին (Lուսանկարներ)
19 Սեպտեմբերի 2017 - 22:17
Ընդամենը երկու շաբաթ առաջ մայրիկ դարձած թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն արդեն «Snapchat»-ում ջինսե շորտերով լուսանկար է հրապարակել: Լուսանկարում Սերենան բարեկազմ տեսք ունի և գոհ է իր մարմնից: Կարելի է ասել, որ նա նույնիսկ չի դադարել սպորտով զբաղվել:
«Սպորտը բոլորի համար» ծրագիրը հաշմանդամ երեխաների մասնակցությամբ
19 Սեպտեմբերի 2017 - 17:08
Արդեն երկրորդ տարին է, որ այս ծրագիրը իրականացնում ենք Երեւանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ: Սրա մասին տեղեկացրեց ճապոնական կարատեի ասոցիացիայի նախագահ Սեւակ Հակոբյանը:
Հայ գեղասահորդները՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարում
19 Սեպտեմբերի 2017 - 16:18
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը եւ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
Գրիգոր Սահակյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
19 Սեպտեմբերի 2017 - 15:14
Սլովենիայի Մարիբոր քաղաքում տեղի ունեցած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Մանուել Նոյերը վիրահատվել է եւ խաղադաշտ կվերադառնա հունվարին
19 Սեպտեմբերի 2017 - 14:58
Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերի ոտքի վիրահատությունը հաջող է անցել եւ նա շուտով կսկսի վերականգնողական փուլը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1440
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
Նռան հատիկ. (Անոնս)
Հասարակություն, Տեսանյութեր