Facebook   Twitter
 
Ծաղկունյաց լճի ափի երկայնքով սատկած ձուկ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծաղկունյաց լճի ափի երկայնքով սատկած ձուկ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18 Մայիսի 2017 - 23:28
«Ֆեյսբուք»-ի օգտատեր Ներսես Մանանյանը սոցիալական ցանցում հրապարակել է տեսանյութ, որտեղ Ծաղկունյաց լճի ափի երկայնքով սատկած ձկներ են ընկած։



Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ նախարարության տեսուչները արդեն գնացել են այդ տարածք, նմուշառել են ջուրը և պարզել, որ այն մաքուր է։

«Տեսաձայնագրությունից էլ երևում է, որ ձկները քայքայված, կիսանեխած վիճակում են։ Նախնական տվյալներով՝ ձկների անկումը պայմանավորված է թթվածնային քաղցով, ինչն էլ պայմանավորված է եղել լճի սառցակալումով։ Ամբողջովին սառցակալվել է լիճը, թթվածնային քաղցից անկում է տեղի ունեցել»,- նշեց Վարդանյանը։

Այսինքն, ըստ նախարարության ներկայացրած վարկածի, ձյունը հալվել է, և ալիքները ափ են դուրս բերել սատկած ձկներին։

Վարդանյանը նշեց, որ սա այդ տարածքի համար աննախադեպ է, սակայն դժվարացավ ասել` արդյոք ջուրը նախկինում նույնքան չի սառել։
 
Նմանատիպ նորություններ
Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Սերբիայի նախագահի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը
24 Հունիսի 2017 - 09:41
Հունիսի 23-ի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում մասնակցեց Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Սպասում ենք Ջերմուկ և Գորայք խոշորացված համայնքների ղեկավարների պատասխաններին
23 Հունիսի 2017 - 10:19
HayNews.am-ի հարցմանն ի պատասխան Լիդիան Արմենիա ընկերությունը, որն իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, տեղեկացրել էր, որ Ամուլսարի հարակից բնակավայրերում կատարել է շուրջ 3 մլն դոլարի ներդրում:
Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին
22 Հունիսի 2017 - 21:14
Հարգելի վարչապետ, այս տարվա հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման էկոլոգիական վտանգների առնչությամբ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ Շաքե Իսայանի հարցին, Դուք հայտնելով Ձեր կարծիքը, որ մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, բնապահպանական նորմերի խախտում, չլուծվող, բնակչին, մեզ բոլորիս էկոլոգիայի տեսակետից չբավարարող լուծումներ չենք ունենալու, ասել եք նաև.
Կազմվել է 9 արձանագրություն՝ Սևանում ապօրինի ձկնորսության վերաբերյալ. Բննախ
22 Հունիսի 2017 - 13:18
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում նախատեսված ընթացակարգերով իրականացվում են պահպանմանն ուղղված միջոցառումներ:

«Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին
21 Հունիսի 2017 - 14:02
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ,
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամներ
Նուբար Աֆեյանին
Ռուբեն Վարդանյանին
Հարգելի պարոնայք,
Օրեր առաջ մեծ հիասթափություն և վրդովմունք ապրեցինք՝ տեղեկանալով, որ Ամերիաբանկը 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել «Լիդիան Արմենիա» ընկերության հետ՝ Ամուլսարում ոսկու արդյունահանման և ցիանային ֆաբրիկայի կառուցման համար սարքավորումների ձեռքբերման նպատակով:



Եզրակացություն ենք գրել, որ հանքից դուրս եկող ջրերը որոշակի մաքրման ենթարկեն. Բնապահպանության նախարարությունը՝ Կավարտ գետի աղտոտման մասին
20 Հունիսի 2017 - 21:09
Կավարտ գետում կյանքի հետ անհամատեղելի քանակության ծանր և վտանգավոր մետաղներ կան:
Մեկնարկել են «Երևանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի կառուցման նախապատրաստման աշխատանքները
20 Հունիսի 2017 - 12:27
Մեկնարկել են «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի շինարարության նախապատրաստման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կյանքի հետ անհամատեղելի քանակության ծանր և վտանգավոր մետաղներ են հայտնաբերվել Կավարտ գետում . ՀԲՃ (Տեսանյութ)
20 Հունիսի 2017 - 12:12
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը 2017 թվականի մայիսի 21-ին ջրի նմուշառում է կատարել Կավարտ գետից՝ լքված բացահանքից 970 մետր ներքև ընկած հատվածում։

Մահացու շոգը սպառնում է մարդկությանը
20 Հունիսի 2017 - 09:53
Սպանիչ շոգը ավելի կործանարար է դառնում։ Այս մասին են վկայում նոր հետազոտության արդյունքները, հայտնում է AP-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 10
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շունը քշել է արջին
Հասարակություն