Facebook   Twitter
 
Տավուշում անտառահատումները շարունակվում են

Տավուշում անտառահատումները շարունակվում են

18 Մայիսի 2017 - 23:31
Հրաչիկ Միրզոյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց հատված ծառերի լուսանկարներ։ Նրա փոխանցմամբ՝ դրանք լուսանկարել է մայիսի 1-ին Զիկատար արգելավայրում։ Միրզոյանը նաև նշել էր հատված ծառերի կոորդինատները։

Արգելավայրում հատված ծառերի լուսանկարների հրապարակմանը արձագանքեց արգելավայրի աշխատակազմը՝ հերքելով ծառահատումների փաստը. «Ծառահատումների ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, արգելավայրի տարածքում ծառահատումների դեպքերը բացակայում են: Ներկայացված կոորդինատները գտնվում են արգելավայրի տարածքից դուրս»։



«Հետք»-ի հետ զրույցում Հրաչիկ Միրզոյանը նշեց, որ այդ հատվածում երկու տասնյակ ծառեր էին տապալված և դրանք արգելավայրում կամ դրա պահպանության գոտում են։ Ասում է՝ հստակ տեղը մատնանշելը շփոթություն է առաջացնում, քանի որ դժվար է «գլուխ հանել» արգելավայրի սահմանների նիշերից։

Միրզոյանի կարծիքով՝ ծառերը տապալվել էին երկու տեխնոլոգիայով՝ կամ մղանով փորել էին ծառի արմատները, ապա հրելով ծառը տապալել, կամ ճոպանով ձգել, տապալել էին ծառերը։



«Այստեղ խնդիրը արգելավայրը չէ, այլ հատումների օրինականությունը։ Եթե արգելավայրի տարածքում չէ, ապա նրա պահպանության գոտում է։ Պետք եղած դեպքում մի քիչ կչարչարվեմ, բայց կհստակեցնեմ արգելավայրի կորդինատները և սահմանները», - ասաց Միրզոյանը։

Միրզոյանը անտառում գտնվելու ժամանակ անտառահատման դեպքեր գրանցել է ոչ միայն իր նշած կոորդինատներում, այլև անտառի այլ տարածքներում։ «Հատված էին ընտիր, առողջ ծառերը, որոնց բնափայտը բարձր գին ունի», - հավելեց նա։



Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը «Հետք»-ին հայտնեց, որ այդ ահազանգով «Թեժ գիծ» են բացել և այսօր նախարարության Տավուշի տարածքային պետական տեսչության աշխատակիցները կգնան այդ տարածք՝ հստակեցնելու ծառահատումների օրինականությունն ու ներկայացած կոորդինատների ճշգրտությունը։



Վարչության նախնական տվյալներով՝ ծառահատումները իրականացվել են ոչ թե արգելավայրում, այլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ է գտնվող տարածքում։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ մեկ այլ ծառահատում էր եղել կրկին «Դիլիջանի ազգային պարկում»։
 
Նմանատիպ նորություններ
Հանքարդյունաբերությունը պետք է բերվի հարկային դաշտ. Հակոբ Սանասարյան
21 Մայիսի 2018 - 14:12
«Գլխավորապես 2004 թվականից ի վեր ՀՀ-ում հանքարդյունաբերությունը ծառայում է առանձին ընտանիքների շահերի:
ՀՀ կառավարությունը և քաղաքացիները պետք է կանգնեցնեն Ամուլսարում հանքի շահագործումը․ միջազգային փորձագետներ
21 Մայիսի 2018 - 11:25
Միջազգային հայտնի չորս գիտնական-փորձագետներ (Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից)՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից Հարութ Բրոնոզյանի պատվերով, անցած տարվա հուլիսից ուսումնասիրում են Lydian International (Լիդիան) ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և ներկայացրել են բազմաթիվ գնահատականներ ու եզրակացություններ Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ։
Ահազանգ. «Որսացել» են չթույլատրված գիշատիչ թռչուն
20 Մայիսի 2018 - 12:50
Նախօրեին համացանցում հրապարակվել է լուսանկար, որտեղ հրացանավոր երիտասարդի ձեռքերում գիշատիչ թռչուն է, հաղորդում է EcoNews.am-ը, որը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին վկայող լուսանկարներ եւ այլ մանրամասներ։
Ահազանգ. հայտնի գործարարին պատկանող զվարճանքի կենտրոնում կարմիրգրքյան բեզոարյան այծ է պահվում
18 Մայիսի 2018 - 15:47
Երեւանի զվարճանքի կենտրոններից մեկում անազատության մեջ պահվող կենդանու մասին հերթական ահազանգն է հնչել. «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի լուսանկարներ է հրապարակել: Կենդանին պահվում է «10-ից 10» զվարճանքի համալիրում:
Կարճաղբյուրում գայլերը ոչխարներ են հոշոտել
18 Մայիսի 2018 - 15:45
Այսօր՝ լուսադեմին, Կարճաղբյուր համայնքի տարածքում գայլերը հարձակվել են Նաիրի Երանոսյանին պատկանող ոչխարի հոտի վրա: Անասնատերը ոչխարներին վաղ գարնանը տեղափոխել էր համայնքից 5-6 կմ հեռավորությամբ գտնվող հանդամաս:
2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ
18 Մայիսի 2018 - 11:54
Մայիսի 17-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող արջերի փրկության լայնածավալ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում լրագրողների հետ։
Վայրի բնություն է վերադարձվելու երկու արջ
17 Մայիսի 2018 - 17:02
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը <<Հոդված 3>> ակումբում մասնակցել է մամուլի ասուլիսի, որի ընթացքում լրագրողներին է ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աջակցությամբ իրականացվող անազատության մեջ ապօրինի պահվող արջերի փրկության լայնածավալ ծրագիրը:
Բնապահպանության նախարարն հանդիպել է Գերմանիայի ներկայացուցիչներին
15 Մայիսի 2018 - 18:26
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման եւ տնտեսական համագործակցության նախարարությունում Հայաստանի Հանրապետության հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելին եւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին։
Դսեղի անտառտնտեսությունում 1475 ծառ ապօրինի հատելու և անտառապետի ու անտառապահների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական անփութության դեպքի առթիվ քննվող քրեական գործն ուղարկվել
15 Մայիսի 2018 - 15:12
Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի ան­տառտնտեսություն» մասնաճյուղի պահպանման տարածքում ապօրինի 1475 կանգուն ծառերի հատման, նույն մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 71
 
Լրահոս`