Facebook   Twitter
 
«Ժողովուրդ».Պատգամավորի որդին և թմրանյութը

«Ժողովուրդ».Պատգամավորի որդին և թմրանյութը

19 Մայիսի 2017 - 10:02
«Ժողովուրդ» թերթը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչու նա որոշեց պատգամավոր դառնալ, բայց նա դժկամորեն էր պատասխանում հարցերին:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք նա պատգամավոր է դարձել, որ քրեական պատմությունների մեջ հայտնվելիս հեշտ կարողանա ջրից չոր դուրս գալ, Արթուր Մանուկյանն ասաց.«Ո՛չ, դրա համար չէ, այլ բան չունեմ ասելու»:

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, մշտապես հայտնվել է աղմկալի միջադեպերի կիզակետում: Ինչպես հայտնի է՝ 2015 թվականին սպանվել էր քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանը, որը առավել հայտնի էր Չուգուն անունով: Վերջինիս հարազատները մեզ հետ զրույցում հայտնել էին, որ իրենց մտերիմի սպանությունը կապում են Արթուր Մանուկյանի հետ տեղի ունեցած տարաձայնությունների հետ:

Սակայն այսքանով Աբրահամ Մանուկյանի որդու հետ տեղի ունեցած աղմկալի պատմությունները չեն դադարում: Դեռևս 2013 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Երևանի Փափազյան փողոցից բերման էր ենթարկվել Արթուր Մանուկյանը: Նրան բերման էին ենթարկել թմրանյութ պահելու կասկածանքով, այս դեպքից կարճ ժամանակ անց Արթուր Մանուկյանին պատկանող մեքենայից մեծ թվով զենք ու զինամթերք էին հայտնաբերել, իսկ ահա վերջինիս հայրը ասել էր, թե իրենց մեքենան տվել են հարևանին, և այդ զենքերը պատկանել են նրանց»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«168 ժամ». Ի՞նչ կտա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը. ե՞րբ կբեկվի հակամարտությունը
16 Հունվարի 2018 - 10:02
Ի՞նչ կտա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը. ե՞րբ կբեկվի հակամարտությունը
«Փաստ». Նախկին միլիոնատերը, հաշմանդամի սայլակին գամված, ապրում է Ստեփանավանում
16 Հունվարի 2018 - 09:53
«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հիշո՞ւմ եք Հայկական միջազգային ասամբլեայի պրեզիդենտ Սերժ Ջիլավյանին, մեծ կոմբինատորին ու միլիոնատիրոջը, ում ժամանակին համեմատում էին Օստապ Բենդերի հետ:
«Հրապարակ». Որոշ տաքսիստներ «մինիմալները» թանկացրել են 100-200 դրամով
16 Հունվարի 2018 - 09:51
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 1-ից սեղմված գազի, դիզվառելիքի ու բենզինի թանկացման հետեւանքով որոշ անհատ տաքսու վարորդներ թանկացրել են «մինիմալ» գինը՝ 600-ից հասցնելով 700-800-ի:
«ՀԺ». Պուտինը քրեական հեղինակություններին վտարել է երկրից. նրանց թվում է Ռոբսոնը՝ Ռ. Թաթուլյանը
16 Հունվարի 2018 - 09:34
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ չի տա, որ օրենքով գողերը և քրեական հեղինակությունները խանգարեն ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության նորմալ անցկացմանը:
«Ժողովուրդ». Ո՞ր ծառայության դիմաց է մեդալ տվել
16 Հունվարի 2018 - 09:18
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Տարեվերջին Սերժ Սարգսյանի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգեւատրվածների ցանկում էր նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
«Ժողովուրդ». «Հրազդան ցեմենտը» կվաճառվի
16 Հունվարի 2018 - 09:16
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի արդյունաբերական հսկաներից մեկը` «Հրազդան ցեմենտի գործարանը», սնանկ է ճանաչվել, եւ հիմա այն հանվել է վաճառքի:
«ՀԺ». Գումարը ողորմելի է եղել, դաստիարակը չի ընդունել. ահազանգում է ծնողը
16 Հունվարի 2018 - 09:07
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վիրտուալ տիրույթում վերջին օրերին թեժ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում էր Երեւանի N68 մանկապարտեզին: Ծնողներից մեկի՝ այդ քննարկումները հարուցած գրառումը նաեւ պատճառ էր դարձել, որ այսօր մանկապարտեզում ժողով հրավիրվեր:
«Ժամանակ». Պատրաստվում են բանտից ազատել 100,000 դոլարի դիմաց Ս. և Ա. Զատիկյանների սպանությունը պատվիրողին
16 Հունվարի 2018 - 09:02
«Ժամանակ առ ժամանակ հանրությունը ցնցվում է աղմկոտ սպանության հա­մար դատապարտված անձանց նկատմամբ իշխանության դրսևորած մարդասի­րական վերաբերմունքից:
«Ժամանակ»․ Մհեր Սեդրակյանը` Դուբայ-Երևան օդանավում
16 Հունվարի 2018 - 09:00
«Ժամանակ» թերթը գրում է.

«Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» գործերը, երևում է, այնքան էլ լավ չեն: Խոսքն այն մասին չէ, որ նա վերջնականապես փչացրել է իր հարաբերությունները իշխանությունների հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1117
 
Լրահոս`