Facebook   Twitter
 
«Հրապարակ». Ձախողված պրոյեկտ. Աժ նախկին 70-ամյա նախագահին փոխարինեցինք մեկ ուրիշ 70-ամյայով

«Հրապարակ». Ձախողված պրոյեկտ. Աժ նախկին 70-ամյա նախագահին փոխարինեցինք մեկ ուրիշ 70-ամյայով

19 Մայիսի 2017 - 10:09
«Չգիտեմ ով ինչ կարծիքի է մեր երկրի այլևս գլխավոր մարմնի՝ նորընտիր խորհրդարանի մասին, իմ կարծիքով, «մրից ելանք, մրջուրն ընկանք»:
Կարելի է խորը, սպեկտրալ անալիզի ենթարկել խորհրդարանը՝ ապացուցելու համար, որ այս տարիներին դրված ոչ սերնդափոխության, ոչ ինքնամաքրման խնդիրները լուծված չեն: Բայց դրա կարիքը, կարծում եմ, չկա էլ: Բավական է նշել մի քանի փաստ՝ համոզվելու համար, որ այդպես է: Աժ նախկին 70-ամյա նախագահին փոխարինեցինք մեկ ուրիշ 70-ամյայով: Ընդ որում, եթե նախկինը, որքան էլ ծաղրենք ու ծիծաղենք, գոնե քաղաքական դեմք էր՝ քաղաքական կյանքի բովով անցած, կուսակցական աշխատանքի փորձով, ապա այս մեկն անհասկանալի է, թե ինչ է. բժիշկ է՝ քաղաքական գործչի անվան տակ, թե՞ քաղաքական գործիչ է՝ բժշկի փեշակով:

Ինձ համար որակի չափորոշիչը նաև Խոսրով Հարությունյանին ոչ միայն խորհրդարան տանելն է, այլև հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելը: Դա վկայում է այն մասին, որ գալիս է երկար խոսող և ոչինչ չասող մարդկանց ժամանակը: Այն մարդկանց, ովքեր նախ յուրացրել են այլոց ստեղծած կուսակցությունները, ապա ոչնչացրել դրանք, հետո այնքան ծառայություններ են մատուցել իշխողներին, մինչև ընդգրկվել են իշխանական գնացքում:

ԱԺ մյուս «ատրիբուտների» մասին՝ չգիտես ինչու, օրենսդիր մարմնում հայտնված գեներալներ, երգարվեստը թողած երգչուհիներ և դպրոցը թողած ուսուցչուհիներ, մարզային և թաղային օլիգարխներ, հետաքրքիր մականուն ունեցող շշեր, հավեր, լֆիկներ, նովոներ, նաև՝ մանդատը դրած-հետ վերցրած, նորից դրած-նորից հետ վերցրած պատգամավորներ, փողի ուժով խորհրդարան անցածներ և այլն, պարզապես եկեք լռենք: Ընդամենը կարող ենք փաստել, որ եթե ժողովուրդը չի կարողանում ընտրել, ապա ընտրել չի հաջողվում նաև կուսղեկավարներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Առավոտ». Երևանում ինձ դահլիճ չէին տրամադրում. Արմեն Մովսիսյան
22 Հունիսի 2017 - 11:34
«Ամերիկաբնակ երգիչ- երգահան, հեղինակային եր­գի վարպետ Արմեն Մովսիսյանը օրերս համերգնե­րով հանդես է եկել Ստեփանակերտում ու Բերձորում, հունիսի 23-ին էլ հանդիպում կունենա Գյումրիում: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստան գալու միտքը ծնվել է եվրոպական շրջագայության ժամա­նակ:

«Առավոտ». Եթե չեմ ճա­նաչում դատարանի իրավասությունները, ապա դատավարությանը որևէ ձևով մասնակցելն անիմաստ է
22 Հունիսի 2017 - 11:01
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Վերջին դատավարությունները, որտեղ ամբաստանյալների աթոռներին նստած են հեղափոխա­կանները, ապստամբները կամ երկրի ներսում «ազգային-ազատագրական պայքար» մղողները, կամ պարզապես «լավ տղերքը», «հերոսները» և «նվիր­յալները», որոնց ամեն ինչ կարելի է (կարելի է տար­բեր ձևով անվանել նրանց), այդ դատավարություն­ներն առայժմ ըստ էության տապալվում են:
«168 ժամ». Հանքարդյունաբերողները կրկնապատկել են հարկերը
22 Հունիսի 2017 - 10:28
«ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի 7 խոշորագույն ընկերությունները միա­սին 2017 թվականի առաջին եռամսյա­կում պետբյուջե են վճարել շուրջ 13 մլրդ դրամի հարկեր և տուրքեր: 2016 թվականի առաջին եռամսյակի նկատ­մամբ այս ընկերությունների վճարած հարկերն ավելացել են 6.4 մլրդ դրամով կամ 96.5%-ով:
«Հրապարակ». ԶԼՄ-ների անկախության հարցը Հայաստա­նում շատ լուրջ է, շուկան շատ դաժան է. Պյոտր Սվիտալսկի
22 Հունիսի 2017 - 10:01
«Հայաստանում Եվրամիու­թյան դեսպան Պյոտր Սվիտալսկիից հետաքրքրվե­ցինք, թե վերջին տարիներին որքան գումար է հատկացրել ԵՄ-ն անկախ մամուլին աջակցելու նպատակով, և արդյոք արդարացել են նրա ակնկալիքները:
«Հրապարակ». Նախընտրական կրքեր տնտեսագիտական համալսարանում. առճակատում է առաջացել համալսարանի ռեկտորի և արհկոմի նախագահի միջև
22 Հունիսի 2017 - 09:57
«Հունիսի 30-ին Հայաստանի պե­տական տնտեսագիտական համալսարանում արհմիութենական կոմիտեի ընտրություններ են: Էլ ինչ ընտրություններ՝ առանց ինտրիգների և «ճակատամարտե­րի»: Այժմ առճակատում է առաջացել համալսարանի ռեկտորի և արհկոմի նախագահի միջև:
«Հրապարակ». Փաստաբանների պալատում սպասվում է թեժ ընտրապայքար
22 Հունիսի 2017 - 09:55
«Սեպտեմբերին Փաստաբան­ների պալատում սպասվում են նախագահի ընտրություններ: Դատելով փետրվարին կայացած ՓՊ խորհրդի ընտրություններից՝ այս անգամ ևս թեժ մրցակցու­թյուն և լարվածություն կլինի ՓՊ ներկա նա­խագահ Արա Զոհրաբյանի և նախկին նախա­գահ Ռուբեն Սահակյանի թիմերի միջև:
«Հրապարակ». «Բալասանյան» դաշինքի ներսում «խժդժուկներ» են եղել. ՀՎԿ-ականը բացում է փակագծերը
22 Հունիսի 2017 - 09:38
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գյումրիի ավագանին այս օրե­րին վայելում է ամառային հանգիստը եւ մինչ աշուն՝ սեպտեմբեր, նիստեր չի հրավիրելու, եթե, իհարկե, արտահերթ կարգով ինչ-որ հարց քննարկելու անհրաժեշտություն չծագի:
«ՀԺ». «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018-ից հետո». Կարեն Կարապետյանի գրառումները
22 Հունիսի 2017 - 09:27
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային Ժողովի այսօրվա նիստում, երբ ներկայացրեց իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, նստեց իր տեղում եւ սկսեց գրառումներ անել: Նրա գրառումներից երկուսն ուշագրավ են. «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018 թվականից հետո…»:

«Հրապարակ». Գնդապետ Մարգարյանը սրբագրում է «Հակակրիմինալ»-ի «սեւ ցուցակը». ովքե՞ր են ցուցակում
22 Հունիսի 2017 - 09:26
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը ներկայում ամբաստանյալի կարգավիճակում է Արթուր Վարդանյանի եւ նրա խմբի գործով, կալանավայրից ուշի ուշով հետեւում է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն պայքարին:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 951
 
Լրահոս`