Facebook   Twitter
 
«Հրապարակ». Սերնդափոխությունը չկայացավ. ՀՀԿ-ն փորձել է դա իրականացնել փոխնախագահների մակարդակում

«Հրապարակ». Սերնդափոխությունը չկայացավ. ՀՀԿ-ն փորձել է դա իրականացնել փոխնախագահների մակարդակում

19 Մայիսի 2017 - 10:19
«Նորընտիր խորհրդարանը երեկ մաեստրո Գալուստ Սահակյանի հումորի պակասն էր զգում: Թեպետ նորընտիր Աժ խոսնակ Արա Բաբլոյանը նիստի ողջ ընթացքում փորձում էր անկեղծության մթնոլորտ ստեղծել, նախ խոստովանեց ուրիշի փոխարեն քվեարկելու մասին, փորձեց հումոր անել' «Ելք»-ի ներկայացուցիչների հետ երկխոսությունը համեմելով նրանց «Ելք կա» կարգախոսով, միևնույն է, նա սեփական կուսակիցների կողմից անգամ միանշանակ չի ընկալվում:
Շատերը երեկ պատերի տակ փսփսում էին, որ Բաբլոյանն օրենսդիր գործունեության ժամանակ աչքի է ընկել միայն առողջապահության նախարարների համար ուղեկցող ու միջնորդ լինելու պահվածքով, ոմանց համար էլ պաշտպանի դեր է ստանձնել՝ փրկելով նախարարին լրագրողների ճանկերից: ԱԺ նախագահի հարցում սերնդափոխությունը տապալած ՀՀԿ-ն փորձել է դա իրականացնել փոխնախագահների մակարդակում, հատկապես՝ 33-ամյա Արփինե Հովհաննիսյանի մասով, մյուս փոխնախագահը կլինի էդուարդ Շարմա-գանովը: Ի դեպ, Հովհաննիսյանը, ըստ ամենայնի, կղեկավարի նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը: Որոշ փոփոխություններ կան նաև մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերում: ՀՀԿ-ին հասանելիք վեց հանձնաժողովներից Հրայր Թովմասյանը կստանձնի պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավարումը, այն նախորդ ԱԺ-ում Հովհաննես Սահակյանն էր ղեկավարում, որը, սակայն, ցուցակի անցողիկ տեղում չէ և մանդատ չի ստացել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Առավոտ». Երևանում ինձ դահլիճ չէին տրամադրում. Արմեն Մովսիսյան
22 Հունիսի 2017 - 11:34
«Ամերիկաբնակ երգիչ- երգահան, հեղինակային եր­գի վարպետ Արմեն Մովսիսյանը օրերս համերգնե­րով հանդես է եկել Ստեփանակերտում ու Բերձորում, հունիսի 23-ին էլ հանդիպում կունենա Գյումրիում: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստան գալու միտքը ծնվել է եվրոպական շրջագայության ժամա­նակ:

«Առավոտ». Եթե չեմ ճա­նաչում դատարանի իրավասությունները, ապա դատավարությանը որևէ ձևով մասնակցելն անիմաստ է
22 Հունիսի 2017 - 11:01
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Վերջին դատավարությունները, որտեղ ամբաստանյալների աթոռներին նստած են հեղափոխա­կանները, ապստամբները կամ երկրի ներսում «ազգային-ազատագրական պայքար» մղողները, կամ պարզապես «լավ տղերքը», «հերոսները» և «նվիր­յալները», որոնց ամեն ինչ կարելի է (կարելի է տար­բեր ձևով անվանել նրանց), այդ դատավարություն­ներն առայժմ ըստ էության տապալվում են:
«168 ժամ». Հանքարդյունաբերողները կրկնապատկել են հարկերը
22 Հունիսի 2017 - 10:28
«ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի 7 խոշորագույն ընկերությունները միա­սին 2017 թվականի առաջին եռամսյա­կում պետբյուջե են վճարել շուրջ 13 մլրդ դրամի հարկեր և տուրքեր: 2016 թվականի առաջին եռամսյակի նկատ­մամբ այս ընկերությունների վճարած հարկերն ավելացել են 6.4 մլրդ դրամով կամ 96.5%-ով:
«Հրապարակ». ԶԼՄ-ների անկախության հարցը Հայաստա­նում շատ լուրջ է, շուկան շատ դաժան է. Պյոտր Սվիտալսկի
22 Հունիսի 2017 - 10:01
«Հայաստանում Եվրամիու­թյան դեսպան Պյոտր Սվիտալսկիից հետաքրքրվե­ցինք, թե վերջին տարիներին որքան գումար է հատկացրել ԵՄ-ն անկախ մամուլին աջակցելու նպատակով, և արդյոք արդարացել են նրա ակնկալիքները:
«Հրապարակ». Նախընտրական կրքեր տնտեսագիտական համալսարանում. առճակատում է առաջացել համալսարանի ռեկտորի և արհկոմի նախագահի միջև
22 Հունիսի 2017 - 09:57
«Հունիսի 30-ին Հայաստանի պե­տական տնտեսագիտական համալսարանում արհմիութենական կոմիտեի ընտրություններ են: Էլ ինչ ընտրություններ՝ առանց ինտրիգների և «ճակատամարտե­րի»: Այժմ առճակատում է առաջացել համալսարանի ռեկտորի և արհկոմի նախագահի միջև:
«Հրապարակ». Փաստաբանների պալատում սպասվում է թեժ ընտրապայքար
22 Հունիսի 2017 - 09:55
«Սեպտեմբերին Փաստաբան­ների պալատում սպասվում են նախագահի ընտրություններ: Դատելով փետրվարին կայացած ՓՊ խորհրդի ընտրություններից՝ այս անգամ ևս թեժ մրցակցու­թյուն և լարվածություն կլինի ՓՊ ներկա նա­խագահ Արա Զոհրաբյանի և նախկին նախա­գահ Ռուբեն Սահակյանի թիմերի միջև:
«Հրապարակ». «Բալասանյան» դաշինքի ներսում «խժդժուկներ» են եղել. ՀՎԿ-ականը բացում է փակագծերը
22 Հունիսի 2017 - 09:38
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գյումրիի ավագանին այս օրե­րին վայելում է ամառային հանգիստը եւ մինչ աշուն՝ սեպտեմբեր, նիստեր չի հրավիրելու, եթե, իհարկե, արտահերթ կարգով ինչ-որ հարց քննարկելու անհրաժեշտություն չծագի:
«ՀԺ». «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018-ից հետո». Կարեն Կարապետյանի գրառումները
22 Հունիսի 2017 - 09:27
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային Ժողովի այսօրվա նիստում, երբ ներկայացրեց իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, նստեց իր տեղում եւ սկսեց գրառումներ անել: Նրա գրառումներից երկուսն ուշագրավ են. «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018 թվականից հետո…»:

«Հրապարակ». Գնդապետ Մարգարյանը սրբագրում է «Հակակրիմինալ»-ի «սեւ ցուցակը». ովքե՞ր են ցուցակում
22 Հունիսի 2017 - 09:26
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը ներկայում ամբաստանյալի կարգավիճակում է Արթուր Վարդանյանի եւ նրա խմբի գործով, կալանավայրից ուշի ուշով հետեւում է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն պայքարին:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 951
 
Լրահոս`