Facebook   Twitter
 
Եթե Բաքուն օգտագործում է ՀՕՊ համակարգ, բոլորը հասկանում են, որ լուրջ բանի է պատրաստվում, դրա համար էլ ՄԽ հայտարարությունը հասցեական էր. քաղաքագետ

Եթե Բաքուն օգտագործում է ՀՕՊ համակարգ, բոլորը հասկանում են, որ լուրջ բանի է պատրաստվում, դրա համար էլ ՄԽ հայտարարությունը հասցեական էր. քաղաքագետ

19 Մայիսի 2017 - 10:32
Ռուսաստանը՝ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մակարդակով առանձին, և ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին սահմանային միջադեպի՝ ադրբեջանական հրթիռի՝ հայկական ռազմական տեխնիկայի ոչնչացման վերաբերյալ առաջին անգամ հասցեական դատապարտող հայտարարություն են անում, քանի որ բոլորը հասկանում են, որ Ադրբեջանը ինչ-որ շատ լուրջ բանի է նախապատրաստվում:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու առնվազն վերջին տասը տարիներին առաջին անգամ կողմերը հստակ մատնանշում են սադրանքն իրականացնող կողմին՝ Ադրբեջանին:

«Ինձ թվում է՝ լուրջ բան կա, երբ իրենց ՀՕՊ համակարգը օգտագործվում է։ Բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը, հասկանում են, որ շատ լուրջ բանի է նախապատրաստվում, և, ինչպես փորձագետներն են նշում՝ նման բան անում են այն ժամանակ, երբ պատրաստվում են օգտագործել ավիացիա, և որպեսզի այն չտուժի, հրթիռային համակարգը վերացնում են: Եվ քանի որ սրանով պարզ է, թե ադրբեջանական կողմը հնարավոր ինչ արկածախնդրության կարող է դիմել, առաջին անգամ նման հասցեական հայտարարություն են անում»,-ասաց նա։

Արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Ստյոպա Սաֆարյանը, ի պատասխան, ասաց. «Ոչ ոք չի կարող ասել այդ մասին: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդիրներ է իր վրա դրել ադրբեջանական բանակը՝ այդ համակարգը ոչնչացնելու առումով: Եվ այստեղ է, կարծում եմ, հարցի պատասխանը»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) դատապարտող հայտարարություն են տարածել՝ շփման գծում վերջին օրերի սրված իրավիճակի մասին՝ ըստ էության նշելով, որ նախահարձակ կողմը եղել է Ադրբեջանը, որը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։

«Մայիսի 16-ի երեկոյան և մյուս օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով»,-նշված է ՄԽ վերջին հայտարարության մեջ:

Եվ եթե ՄԽ հայտարարության մեջ նշվում է, որ «2 կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում ու տագնապի պատճառ են», ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս մասին հայտարարվել էր. «Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ջրաշենում ամեն ինչ նորմալ է, էս պահին բոլոր ծիրան մթերող մեքենաները մտնում, դուրս են գալիս». Ջրաշենի գյուղապետ
24 Հունիսի 2017 - 12:23
Ջրաշենում այսօր առավոտից ծիրանի քաղ է, գյուղ տանող-բերող ոչ մի ճանապարհ փակված չէ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը՝ հավելելով. «Շատ նորմալ է, հանգիստ, այսօր էլ, երեկ երեկոյան էլ… մի պահ էր՝ զայրացած էին: Բայց գյուղ մեքենաներ մտնում են, գյուղացիներն էլ էս պահին քաղ են անում»:
Վենեսուելայի խորհրդարանի վրա հարձակում է իրականացվել. կան վիրավորներ
24 Հունիսի 2017 - 12:22
Ուրբաթ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ենթադրյալ աջակիցների խումբը հարձակվել է խորհրդարանի շենքի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, հասցվել է նյութական վնաս: Այդ մասին հայտնել է ընդդիմության կողմից վերահսկվող երկրի Ազգային ժողովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստեփանակերտի հուշահամալիրում Բելգիացի սենատորն ծաղիկներ է խոնարհել
24 Հունիսի 2017 - 12:09
Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Երեւան են տեղափոխվում ՊՆ ավտոբուսի վթարից տուժած զինծառայողներից 8-ը, 2-ի վիճակը միջինից ծանր է. ՊՆ խոսնակ
24 Հունիսի 2017 - 11:58
Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 24-ին, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված ավտոբուսի կողաշրջվելու հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողներից 8-ին տեղափոխում են Երեւան:
Եվրոպայում ամենահիասքանչ և ամենամատչելի հանգստավայրերի ցանկում հայտնվել է Սևանա լիճը
24 Հունիսի 2017 - 11:33
Mastercard միջազգային վճարային համակարգը հրապարակել է Եվրոպայի ամենաքիչ հայտնի և, միևնույն ժամանակ, մատչելի ճանապարհորդական ուղղությունները, որոնցում ընդգրկվել է նաև Սևանա լիճը:

Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների մասնակցություն և թեժ մրցակցություն՝ «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնում
24 Հունիսի 2017 - 11:17
Հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի ընթացքում սպասվում է ինչպես թեժ մրցակցություն, այնպես էլ մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։
Հնդկաստանի գյուղերից մեկը վերանվանել է ԱՄՆ նախագահ Թրամփի պատվին
24 Հունիսի 2017 - 10:48
Հնդկաստանի հյուսիսային Հարյանա նահանգում գտնվող Մարորա գյուղը վերանվանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին։ Դա տեղի է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Վաշինգտոն այցից առաջ, գրում է russian.rt.com-ը։

Ֆրանսիայի նախագահը հանդիպել է Առնոլդ Շվարցենեգերի հետ (Լուսանկարներ)
24 Հունիսի 2017 - 10:43
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է հանրահայտ դերասան և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ ու նրա հետ քննարկել էկոլոգիական հարցեր։ Այդ մասին դերասանը պատմել է Instagram-ի իր էջում։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7530
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շունը քշել է արջին
Հասարակություն