Facebook   Twitter
 
«Իրավունք». Պահանջում ենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը շուտափույթ լքի Հայաստանը. «Հանուն օրենքի» հասարակական շարժման ղեկավար

«Իրավունք». Պահանջում ենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը շուտափույթ լքի Հայաստանը. «Հանուն օրենքի» հասարակական շարժման ղեկավար

19 Մայիսի 2017 - 10:52
«Այս օրերին ՀՀ-nւմ Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածքում ողջ օրը Մեծ Բրիտանիայի պետական դրոշի փոխարեն, առաջին հերթին ծածանվում է ոչ ավել nչ պակաս ԼԳԲՏ համայնքի դրոշը:
Սա դժգոհության լայն ալիք բարձրացրեց հանրության շրջանում և անգամ «Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամներն անձամբ գնացին դեսպանատուն և պահանջեցին, որպեսզի ծիածանագույն դրոշն իջեցնեն, սակայն ապարդյուն: Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շարունակեց համառորեն գերադասել լեսբիների, գեյերի, բիսեքսուալների դրոշն իր երկրի պետական դրոշից: Թե ինչ քայլեր է պատրաստվում այս ուղղությամբ անել «Հանուն օրենքի» հասարակական շարժումը, «Իրավունքը» հետաքրքրվեց շարժման ղեկավար Արման Ղուկասյանից:
-Մայիսի 19-ին, ժամը՝ 12:00-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա: Առաջին հերթին պահանջելու ենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը հրապարակային ներողությամբ հանդես գա, և երկրորդ՝ պահանջելու ենք իր հրաժարականը: Մենք կարծում ենք, որ այդպիսի դիվանագետի գլխավորությամբ՝ չպետք է գործի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, որը չի հարգում մեր երկրի արժեքները, որոնք մեր հասարակության մեծամասնությունը կիսում է, ինչն իրենք շատ լավ գիտեն: Այդպիսի վրիպումներ դեսպանների կողմից չեն լինում, սա հատուկ քարոզչություն էր և անհարգալից վերաբերմունք մեր հասարակության նկատմամբ: Մենք բոլորս գիտենք, որ, այսպես կոչված, ԼԳԲՏ համայնքի ոչ ֆորմալ դրոշն է ծածանվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև, և այդ դրոշը, բնականաբար, արտացոլում է ԼԳԲՏ համայնքի շահերը: Իսկ դա համարվում է քարոզչություն: Մինչդեռ 1961 թվականին ընդունված Վիեննայի կոնվենցիայում կոնկրետ նշված է, թե ինչով պետք է զբաղվեն միջազգային, դիվանագիտական ներկայացուցչություններն այն երկրներում, որտեղ իրենք գտնվում են: Առաջին հերթին՝ նրանք պետք է զբաղվեն երկրների միջև բարեկամական և դիվանագիտական հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ, բայց ոչ մի տեղ չկա գրված, թե դեսպանատունը պետք է զբաղվի պրոպագանդայով, այն էլ այսպիսի: Ավելին՝ վերջերս եղավ զեկույց նույն Եվրամիության կողմից, որտեղ ասված էր, որ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում՝ այն երկրների շարքում, որոնք չեն ընդունում, այսպես կոչված, «արժեքները», ինչը խորհրդանշում է վերոնշյալ դրոշը (նույնիսկ չեմ էլ ուզում օգտագործել այն բառերը, որոնք այսօր շատ նորմալ են դարձել մեր խոսքի մեջ): Եվ մեր պահանջն ինչքան ուղղված է Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, այդքան էլ ուղղված է մեր ԱԳՆ-ին: Մենք պահանջելու ենք, որ ԱԳՆ-ն սթափ գնահատական տա այս ամենին և բողոքի նոտա ուղարկի Բրիտանիայի դեսպանատուն: Թող կանչեն դեսպանին և հասկացնեն, որ այս երկիրը այն երկիրը չէ, որտեղ պետք է նման քարոզչությամբ զբաղվել: Այլապես ստացվում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատան համար դիվանագիտությունը դարձել է քաղաքական և այլ շահերի դրսևորման միջոց, ինչը ամբողջությամբ դեմ է դիվանագիտական էթիկային»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Հրապարակ». Ազատագրված հողերը հենց այն­պես՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան ստանալու հանձնելը դիվանագիտա­կան ապաշնորհության դրսևորում կլինի
19 Սեպտեմբերի 2017 - 09:51
«Երեկ ռուսական, ապա ադրբե­ջանական մամուլում էյֆորիկ վիճակ էր՝ լուրեր էին հրապարակվում այն մասին, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք ֆորումի ժամա­նակ հայտարարել է, որ Ադրբեջանի հետ քննարկում են մի շարք տարած­քների հանձնման հարցը՝ «այն տարածքների, որոնք անվտանգության տեսակետից սպառնալիք չեն ստեղծի ոչ Ղարաբաղի, ոչ հարցի կարգավոր­ման համար»: Ի
«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը ՏԻՄ ընտրություն­ներին մասնակցելու որոշում է կայացրել. Իսկ «Ե՞լքը»
19 Սեպտեմբերի 2017 - 09:36
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ծառուկյան» դաշինքը, պարզվում է, ՏԻՄ ընտրություն­ներին մասնակցելու որոշում կայացրել է:
«Հրապարակ». Արցախում կառուցվածքային և կադրային մեծ փոփոխություններ են սպասվում
19 Սեպտեմբերի 2017 - 09:32
«Մեր տեղեկություններով՝ Արցախում կառավարման համակարգի փոփոխություններից և կառավարության հրաժարականից հետո կառուցվածքային և կադրային մեծ փոփոխություններ են սպասվում։
«Ժողովուրդ». Ով է Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով հետախուզվողներից մեկը. նոր մանրամասներ
19 Սեպտեմբերի 2017 - 09:28
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների դեպքից անցել է 5 օր, սակայն հանցագործությունը կատարող երեք անձինք դեռեւս իրավապահների կողմից հետախուզվում են:
«Ժողովուրդ». Ծիտն ու Բլդին իրականում «փառահեղ» կենսագրություն ունեն
19 Սեպտեմբերի 2017 - 09:16
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամներ Ծիտն ու Բլդին՝ Արմեն Սահակյանն ու Հովհաննես Ավանեսյանը, որ ավագանու վերջին նիստում աչքի էին ընկել իրենց ոչ ադեկվատ պահվածքով, իրականում փառահեղ կենսագրություն ունեն:
«Ժամանակ». Իշխան Զաքարյանի ախորժակը. Ի՞նչ պաշտոնի է նա հավակնում
19 Սեպտեմբերի 2017 - 09:14
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալա¬տի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հավակնում է Ազ¬գային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, որը թափուր է այս տարվա մայի¬սի 2-ից, երբ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

«Հայկական ժամանակ». «Փարավոն»-ում քեֆ են արել, բայց Ծառուկյանին չե՞ն հրավիրել Հայաստան-Սփյուռք համաժողովին
19 Սեպտեմբերի 2017 - 09:13
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները նախօրեին`սեպտեմբերի 17-ին շքեղ խնջույքի են մասնակցել Գագիկ Ծառուկյանին պատկանող, Երեւան-Աբովյան ավտոճանապարհին գտնվող «Փարավոն» ռեստորանային համալիրում:
«Հրապարակ». «Ռազբորկա» Վովայի Արշակի եւ բարձրաստիճան ոստիկանի որդիների միջեւ. խառնվում են գողականները
19 Սեպտեմբերի 2017 - 09:11
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի ռեստորաններից մեկում «ռազբորկա» է տեղի ունեցել՝ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ Ռազմիկ Խանզրադյանի եւ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի որդիների մասնակցությամբ։

«Ժամանակ». Ի՞նչ ուղերձ է հղում Սամվել Կարապետյանը Ծառուկյանին՝ ֆինանսավորելով Մոսկվայի «Արարատը»
19 Սեպտեմբերի 2017 - 09:10
«Ժամանակ» թերթը գրում է.
«Օրերս հայտնի դարձավ, որ մոսկվայաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը դարձել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնական ֆինանսավորողներից մեկը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 997
 
Լրահոս`