Facebook   Twitter
 
Թանգարանների միջազգային օրվան նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպվել (Լուսանկարներ)

Թանգարանների միջազգային օրվան նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպվել (Լուսանկարներ)

19 Մայիսի 2017 - 11:59
ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, «Ցավալի պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրով, Արցախի բոլոր թանգարաններում կազմակերպել է բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված թանգարանների միջազգային օրվան:


Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանի դիմաց Արցախի շրջանների թանգարանների ներկայացուցիչները ցուցադրել են ձեռագործ աշխատանքներ, հնություններ, հայկական արժեքները ներկայացնող հազվագյուտ ցուցանմուշներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի պետ Երազիկ Դանիելյանն ասել է, որ Արցախի Հանրապետության թանգարաններն ամեն տարի ակտիվորեն մասնակցում են տարբեր միջոցառումների: «Այս միջոցառումների նպատակն է հանրությանը ներկայացնել այն բոլոր բռնությունները, որոնք տարբեր ժամանակներում գործադրվել են: Իսկապես, անկախ այն բանից, թե որ ժամանակաշրջանում է բռնությունն իրականացվում, այնուամենայնիվ, դա մեզ համար մնում է ցավոտ պատմություն և դժվար պատմելի թանգարաններում,- նշել է Ե. Դանիելյանը և ավելացրել,- երկու անվանակարգով ցուցահանդես է նախապատրաստվել՝ «տատիս սնդուկը»՝ որտեղ ներկայացվելու են ձեռագործ աշխատանքներ, հնություններ, մեր ազգային արժեքները և Շուշիի թանգարանում կայանալիք «իմ նախնիները» ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն 80 տարվա լուսանկարներ: Մարտակերտի թանգարանում ցուցադրվել է ապրիլյան պատերազմի բռնությունները, Մարտունիում՝ 60-ական թվականներին բերդաշենցի փոքրիկ տղայի սպանությունն ադրբեջանցիների կողմից: Թանգարանները բաց են լինելու մայիսի 18-20-ը մինչև ուշ երեկո, և այցելուները հնարավորություն են ունենալու մեկ անգամ ևս ծանոթանալ մեր պատմությանը և ազգային արժեքներին»:

Ե. Դանիելյանի տեղեկացմամբ՝ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ գործում է 13 թանգարան՝ իրենց մասնաճյուղերով: Նշենք, որ մայիսի 18-ը հռչակվել է որպես թանգարանների միջազգային օր 1977 թվականին՝ թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ և այն եզրափակվում է մայիսի 20-ին «Թանգարանների գիշեր» միջոցառմամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լոռին դարպասապահների նոր մարզիչ ունի
21 Հունվարի 2018 - 20:49
«Լոռի» ՖԱ-ն 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել դարպասապահների մարզիչ Ֆելիքս Հակոբյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ասադը մեղադրել է Թուրքիային՝ ահաբեկչությանը աջակցելու մեջ
21 Հունվարի 2018 - 20:48
Թուրքիայի բանակը ներխուժել է Սիրիա, կոպիտ կերպով խախտելով սահմանները, և հարձակողական օպերացիա է իրականացնում, ինչը վկայում է Անկարայի կողմից ահաբեկչությանը աջակցելու մասին,– հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը։
Ժառանգություն ստացած տանը հայտնաբերել է 100 կգ ոսկի, որը գնահատվել է 3,5 միլիոն եվրո (Լուսանկար)
21 Հունվարի 2018 - 20:45
Ֆրանսիայի Էվրե քաղաքի բնակիչը ժառանգություն ստացած տանը հայտնաբերել է 100 կգ ոսկի, որը թաքցված է եղել տարբեր սենյակներում:
#HappyBirthday 29 փաստ Հենրիխ Մխիթարյանի մասին (Լուսանկարներ)
21 Հունվարի 2018 - 20:40
Armsport.am-ը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 29-րդ տարեդարձի առթիվ նույնքան փաստեր է հավաքել:
Թուրքիայի արեւելքում ձնակույտի հոսքի հետեւանքով երկու զինծառայող է մահացել
21 Հունվարի 2018 - 20:37
Թուրքական Բիթլիս նահանգում կիրակի օրը ձնակույտի հոսքի հետեւանքով 2 զինծառայող է մահացել, 7-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hurriyet թերթը:
Ձմռանը սեռական խանգարումների աճ է արձանագրվում. սեքսոպաթոլոգ
21 Հունվարի 2018 - 20:16
Նոր տարին և նրան նախորդող ու հաջորդող ժամանակաշրջանը բոլորի համար շատ լարված է: Նշյալ հատվածը լարված է նաև սեռական առողջության համար և թե ինչո՞ւ HayNews.am-ը պարզել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանից:
Բրայթոնի երկրպագուն, որը սիրում է Ազարին, խաղից հետո ստացել է նրա մարզաշապիկը
21 Հունվարի 2018 - 20:14
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը փայլուն հանդիպում է անցկացրել «Բրայթոնի» հետ (4:0). նա դուբլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի հերթական տուրի խաղում` եվրոպական առաջնությունուններում խփելով իր 100-րդ և 101-րդ գոլերը:
Սիրիայում զինված օպերացիան շատ արագ կավարտվի. Էրդողան
21 Հունվարի 2018 - 20:11
«Ձիթենու ճյուղ» օպերացիան կավարտվի «շատ կարճ ժամանակում»: Այս մասին NTV հեռուստաալիքով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Գազետա»-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9617
 
Լրահոս`
 
Ասադը մեղադրել է Թուրքիային՝ ահաբեկչությանը աջակցելու մեջ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
Սիրիայում զինված օպերացիան շատ արագ կավարտվի. Էրդողան
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Դիարան և ՊՍԺ-ն բանավոր համաձայնության են եկել
Միջազգային, Սպորտ, Հասարակություն