![]() Արդեն իսկ շատ խղճալի է19 Մայիսի 2017 - 12:36
Ծանոթանալով Ծառուկյան դաշինքի խմբակցության առաջին նիստի հաղորդագրությանը՝ արձանագրենք, որ մեր երկրում քաղաքական դաշտը ողբալի վիճակում է: Եթե չհրապարակվեր այդ տեսագրությունը՝ դաշինքի ներսի առեւտրաքաղաքական հարաբերությունները գուցեեւ պահպանվեին որպես խորհրդավոր ինտրիգ:
Նիստին ներկա պատգամավորի մանդատ ստացածները՝ առանց բացառության, իրենց ձեռքբերումների համար պարտական են միմիայն Գագիկ Ծառուկյանին եւ հետեւաբար որեւէ քայլ անելուց առաջ դրանք պետք է համաձայնեցնեն Ծառուկյանի հետ եւ պարտավոր են կատարել միայն նրա որոշումները:
Բայց որոշները չդիմանալով գայթակղությանը, դեռ ԱԺ չմտած հանուն իրենց անձնական բարկեցության քայլեր իրականացրեցին եւ հետագայում հայտնվեցին պատասխան տվողի կարգավիճակում, նրանց բոլորի խոսքն էլ բառակուտի էր նման, զուրկ որեւէ մտքից, որն էլ ավելի էր խճճում իրենց առեւտրային գործարքները: Արժեր արդյոք, որ հանուն ժամանակավոր մանդատի ոչ միայն կորցնել սեփական եսն ու արժանապատվությունը, այլեւ ապրած տարիները: Հետաքրքիր է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զոհրաբյանը միթե այդքան էժան վաճառքի համար էր կուսակցության հիմնադիր Լեւոն Տեր-Պետրոսյանից փրկել ՀՀՇ անունը: Նապոլեոն Ազիզյանը գեթ մեկ անգամ լսել է ինքն իրեն, հետեւել է սեփական ելույթներին, ի վերջո տարիքդ առած մարդ ես, անհարմար է: Վահան Կարապետյան, Սերգեյ Բագրատյան. միայն երեկ հիշեցիք, որ ձեր խոստումը չեք կատարել: Գոնե հիմա հիշեք, որ դեռ շարունակելու եք այդ միջավայրում ապրել: Միեւնույն է ամեն ինչ արեցիք, որ որպես քաղաքական գործիչներ զրոյանաք: Եվս մեկ հիշեցում, դուք ոչ միայն չեք կարող, այլեւ ի վիճակի չեք Ծառուկյանի հետ ինչ որ բան քննարկել, հետեւաբար մի փորձեք ձեր առնետային քայլերը հերոսացնել, պարզապես հիշեք՝ «լռությունը ոսկի է» ժողովրդական ոսկի այս խոսքերը: Այս տեսանյութից հետո ոչ միայն բացվեցին փակագծերը, այլեւ դրանց ավելացան չակերտներն ու բազմակետերը…: Բագրատ Կարապետյան ![]() 25 Ապրիլի 2018 - 00:41
Երբ ադրբեջանական բանակը գովազդային տեսահոլովակով ցուցադրում էր 2017 թ. սեպտեմբերի 18-22-ը անցկացված զորավարժությունների ժամանակ իր կիրառած զինատեսակները, դիտորդները նկատեցին չեխական արտադրության ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 18 կմ հեռահարություն ունեցող «Դանա» ինքնագնաց հաուբիցներ եւ 20 կմ հեռահարություն ունեցող Rm-70 հրթիռային կայանքներ:
![]() 25 Ապրիլի 2018 - 00:39
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մեկնարկեց կիսաեզրափակիչ փուլը: «Էնֆիլդում» «Լիվերպուլը» մրցեց «Ռոմայի» հետ:
![]() 25 Ապրիլի 2018 - 00:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ՝ կատարվածը կրկին անվանելով Մեծ Եղեռն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական կայքը, ուղերձում ասվում է.
![]() 25 Ապրիլի 2018 - 00:23
ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների փոխգործակցության և համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Աթենքի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը։
![]() 25 Ապրիլի 2018 - 00:20
Որոշ տղամարդիկ ննջասենյակում ամաչում են իրենց առնանադամի չափից ՝ չնայած թեւավոր այն խոսքին, որ «չափը ոչ մի նշանակություն չունի»։
![]() 25 Ապրիլի 2018 - 00:19
«Լիվերպուլի» երկրպագուն դանակահարվել է «Ռոմայի» երկրպագուների հետ բախման արդյունքում: Այս պահին թիմերի միջև տեղի է ունենում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը:
![]() 25 Ապրիլի 2018 - 00:12
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իր և Նիկոլ Փաշինյանի միջև նախօրոք պլանավորված հանդիպումը չի կայանա, քանի որ Փաշինյանի կողմից միակողմանի առաջադրվել են նոր պահանջներ՝ մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով:
![]() 25 Ապրիլի 2018 - 00:09
Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է «Ռոմային»:
![]() 25 Ապրիլի 2018 - 00:06
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 6-ին:
|
Լրահոս`
![]()
Չեխիան Իսրայելի միջոցով ապօրինի զենք է վաճառում Ադրբեջանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական ![]()
Շքեղ ներկայացում Էնֆիլդում. Սալահ և թիմակիցներ-հռոմեացիներ` 5:2
Սպորտ, Հասարակություն ![]()
Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Դոնալդ Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական ![]()
Ռոմայի երկրպագուները դանակահարել են Լիվերպուլի երկրպագուին
Սպորտ, Հասարակություն ![]()
Սալահը կրկին անում է իր գործը` շքեղ հարվածով գրավելով իր նախկին թիմի դարպասը (տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական ![]()
Հայտնի է, թե ով կսպասարկի Էլ Կլասիկոն
Սպորտ, Հասարակություն ![]()
Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում շարունակելու և ավարտին հասցնելու թավշյա հեղափոխությունը. Փաշինյան (Տեսանյութ)
Հասարակություն, Քաղաքական, Տեսանյութեր ![]()
Դե Խեա. Մուրինյուն հոգեբանորեն թիմին դարձնում է հաղթող
Սպորտ, Հասարակություն ![]()
Վթար Աբովյան քաղաքում. Մեկ վիրավոր
Հասարակություն ![]()
Գտնված բժշկական փաստաթղթերը հաստատում են, որ Հիտլերն ունեցել է մեկ ամորձի. Telegraph
Միջազգային, Հասարակություն ![]()
Պոչետինոն կգլխավորի Ռեալը, եթե Զիդանը չհաղթի Չեմպիոնների լիգայում
Սպորտ, Հասարակություն ![]()
Ուկրաինայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Հասարակություն, Քաղաքական ![]()
Բակո Սահակյանը եւ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
Հասարակություն |