Facebook   Twitter
 
ԵԱՀԿ Միսնկի խմբի համբերության բաժակն արդեն լցվել է, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է հրադադարի ռեժիմը. Շարմազանով

ԵԱՀԿ Միսնկի խմբի համբերության բաժակն արդեն լցվել է, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է հրադադարի ռեժիմը. Շարմազանով

19 Մայիսի 2017 - 13:15
ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարություններն ապտակ են Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը: Այս մասին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը:
«Ես կարծում եմ,որ ԵԱՀԿ Միսնկի խմբի համբերության բաժակն արդեն լցվել է, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է հրադադարի ռեժիմը, դիմում ագրեսիվ գործողությունների: Այսպես եղավ նաեւ անցյալ տարվա ապրիլին, սակայն, դժբախտաբար,պատասխան գնահատական չտրվեց»: Շարմազանովը դրական է գնահատել այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, լսելով հայկական կողմերի կոչերը, արդեն հասցեագրված գնահատականներով է հանդես գալիս:

«Բայց ես չեմ կարծում, թե այդ գնահականները բավարար են, դրանք միայն գործողությունների սկիզբն են: Պետք է հետեւեն նաեւ պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ, եթե այդ երկիրը շարունակի նման ապակառուցողական քաղաքականությունը», - ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ սա շատ կարեւոր հայտարարություն է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, ուղիղ ու հստակ իրերն իրենց անուններով կոչեցին:

«Ամեն ինչ դրանից է սկսվում: Սա ակնհայտ ապտակ է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը: Մենք պետք է վճռական լինենք ու միավորենք մեր ջանքերը`ռազմական ու դիվանագիտական ճակատում: Այդ հայտարարությունները պետք է շարունակություն ունենան: Ինչ-որ առումով դա նաեւ ուշացած հայտարարություն էր: Ես դրական եմ գնահատում այն, որ Ռուսաստանն առաջին անգամ Մարիա Զախարովայի շուրթերով խոսեց այդ մասին: Մենք գիտենք, որ այսօր տարածաշրջանում նրա դերը շատ կարեւոր է», -նշել է Շարմազանովը: Շարմազանովի համոզմամբ`դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ձախողվում է դիվանագիտական ասպարեզում եւ բացի ռազմական արկածախնդրությունների դիմելուց նրան այլեւս ոչինչ չի մնում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լեռնագնացների մարմիններ են գտել Էվերեստի վրա
24 Մայիսի 2017 - 09:59
Էվերեստի վրա 4 մարդու մարմին են գտել: Այս մասին գրում է Himalayan Times-ը: Լեռնագնացներին՝ երկու օտարերկրյա զբոսաշրջիկների եւ երկու ուղեկցորդների, գտել են գագաթին հասնելուց առաջ տեղակայված վերջին ճամբարի վրանում:

ԱՀ ՊՆ. Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 95 անգամ՝ արձակելով ավելի քան 1140 կրակոց
24 Մայիսի 2017 - 09:50
Մայիսի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1140 կրակոց:

Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ. ոստիկանությունը՝ Վերջին զանգի օրվա մասին
23 Մայիսի 2017 - 23:46
«Վերջին զանգի» օրը ոստիկանւթյունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքներ:
ԵՊՀ-ի ուսանողը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. Shamshyan.com
23 Մայիսի 2017 - 23:44
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մայիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը
23 Մայիսի 2017 - 23:34
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա):
Իսպանացին ռեկորդային արագությամբ հաղթահարել է Էվերեստի բարձունքը` առանց օժանդակ պարագաների
23 Մայիսի 2017 - 23:14
Իսպանացի լեռնագնաց Կիլիան Խորնետը նոր ռեկորդ է սահմանել` 26 ժամում բարձրանալով աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին
23 Մայիսի 2017 - 23:12
Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել երկու տասնյակից ավել մարդկային զոհերի և բազում վիրավորների:
Սյունիքի մարզի ութ դպրոցում այս տարի «Վերջին զանգ» չի հնչելու
23 Մայիսի 2017 - 23:09
Սյունիքի մարզի 75 դպրոցից ութում այս տարի «Վերջին զանգ» չի հնչելու շրջանավարտ չլինելու պատճառով։
Մանչեսթերի պայթյունն իր վրա է վերցրել «Դաեշ» խմբավորումը (Տեսանյութ)
23 Մայիսի 2017 - 20:39
Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգից հետո մահապարտ ահաբեկչի իրագործած պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, իսկ 59-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9647
 
Լրահոս`