Facebook   Twitter
 
Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել ձեռք բերված համաձայնությունները. Նալբանդյանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեում

Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել ձեռք բերված համաձայնությունները. Նալբանդյանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեում

19 Մայիսի 2017 - 13:28
Բաքուն հրաժարվում է իրականացնել ձեռք բերված համաձայնությունները՝ չնայած դրանց կարեւորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Նիկոսիայում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստի իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա ոջունելի է համարել, որ «Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության իրավիճակի» մասին իր տարեկան զեկույցում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հատուկ անդրադարձ է կատարել պոպուլիզմին, ինչը հատկապես վտանգավոր է, երբ զուգորդվում է պետության կողմից սատարվող ատելության քարոզով եւ այլատյացությամբ:

«Ազատ մամուլը, մարդու իրավունքների եւ ժողովրդավարական քաղաքացիության վերաբերյալ կրթությունը, ակտիվ քաղաքացիական հասարակությունը անհրաժեշտ են` հաղթահարելու այս երեւույթը: Ավելին, «օրենքի գերակայություն» եզրը իրենից ներկայացնում է կոնցեպտ, որը տրամագծորեն հակադրվում է «ուժի գերակայությանը» կամ «ուժի կիրառմանը»:

Մենք արդեն հնարավորություն ունեցել ենք կիսելու գլխավոր քարտուղարի մեկ այլ տեսակետ` «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի շուրջ, որի համաձայն ժողովրդավար երկրները առավել քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն: Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջեւ չեն կանգնում։

Նման իրավիճակի ականատես եղանք 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ՝ իրականացնելով միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»
,-հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը. «Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարեւորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում:

Ավելին, հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ միջազգային հանրության հետեւողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը։

Մենք գնահատում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարդու իրավունքների համաեվրոպական գործիքների հավասար կիրառմանը ողջ մայրցամաքում՝ առանց տարբերակման, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում: Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է ապահովել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ընդհանուր արժեքների եւ անհատների իրավունքների իրականացումը պայմանավորված չլինի տարածքի կարգավիճակով, որտեղ բնակվում է ժողովուրդը»
,-իր խոսքն է ամփոփել Էդվարդ Նալբանդյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լեռնագնացների մարմիններ են գտել Էվերեստի վրա
24 Մայիսի 2017 - 09:59
Էվերեստի վրա 4 մարդու մարմին են գտել: Այս մասին գրում է Himalayan Times-ը: Լեռնագնացներին՝ երկու օտարերկրյա զբոսաշրջիկների եւ երկու ուղեկցորդների, գտել են գագաթին հասնելուց առաջ տեղակայված վերջին ճամբարի վրանում:

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը
23 Մայիսի 2017 - 23:34
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա):
Իսպանացին ռեկորդային արագությամբ հաղթահարել է Էվերեստի բարձունքը` առանց օժանդակ պարագաների
23 Մայիսի 2017 - 23:14
Իսպանացի լեռնագնաց Կիլիան Խորնետը նոր ռեկորդ է սահմանել` 26 ժամում բարձրանալով աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթը:

Մանչեսթերի պայթյունն իր վրա է վերցրել «Դաեշ» խմբավորումը (Տեսանյութ)
23 Մայիսի 2017 - 20:39
Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգից հետո մահապարտ ահաբեկչի իրագործած պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, իսկ 59-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:
Բրիտանական զբոսանավը բախվել է կետին և խորտակվել
23 Մայիսի 2017 - 20:34
Մեծ Բրիտանիայի 3 բնակչի փրկել են խորտակվող նավից, որը կետի հետ բախվելուց հետո ջրասույզ էր լինում:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին
23 Մայիսի 2017 - 20:31
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանրագիր է գործարկել՝ կոչ անելով արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին։

ԱՄՆ-ը չի հաստատել ԴԱԻՇ-ի մասնակցությունը Մանչեսթրի ահաբեկչությանը
23 Մայիսի 2017 - 20:29
ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դեն Քութսը հայտարարել է, որ Վաշինգտոնը ապացույցներ չունի Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչությանը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մասնակցության, հայտնում է Reuters-ը:
Հայաստանի 16 աթլետներ կմասնակցեն Եվրոպայի թիմային առաջնությանը
23 Մայիսի 2017 - 20:21
Աթլետիկայի Հայաստանի հավաքականը հունիսի 24-25-ը Մալթայում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը: Տղամարդկանց եւ կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի 16 աթլետներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Քրեական հեղինակություն Յաշա Բակինսկին սպանվել է Բաքվում՝ սեփական տանը
23 Մայիսի 2017 - 20:17
Քրեական հեղինակություն Բալահմեդ Բալահմեդովը՝ հայտնի որպես Յաշա Բակինսկի, սպանվել է Բաքվում՝ սեփական տանը։ Այս մասին հաղորդում է «Sputnik-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով դատախազությունը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5329
 
Լրահոս`