Facebook   Twitter
 
Բանգկոկում տեղի է ունեցել ՄԱԿ-ի 73-րդ նստաշրջանը. Նստաշրջանին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը

Բանգկոկում տեղի է ունեցել ՄԱԿ-ի 73-րդ նստաշրջանը. Նստաշրջանին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը

19 Մայիսի 2017 - 14:48
Մայիսի 17-ից 19-ը Բանգկոկում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանիայի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 73-րդ նստաշրջանը, որը նվիրված էր հանձնաժողովի ստեղծման 70-ամյակին: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նստաշրջանի ընթացքում քննարկվել են Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր՝ մակրոտնտեսական քաղաքականությանը, աղքատության նվազեցմանը, առևտրին և ներդրումներին, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, բնապահպանությանը, գիտությանն ու տեխնոլոգիաներին, էներգետիկային, արտակարգ իրավիճակներում համագործակցությանը, սոցիալական զարգացմանն ու այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող խնդիրների լայն շրջանակ:

Դեսպան Մանասարյանը, հանդես գալով ելույթով, նշել է, որ Հայաստանը կարևորում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների՝ մինչև 2024թ. Վիեննայի գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումն ու, չնայած տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և երկու հարևան երկրների կողմից շարունակվող շրջափակմանը, Հայաստանը ջանքեր է գործադրում ներկա մարտահրավերները հաղթահարելու և միջազգային ու տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում հնարավորինս ներգրավվելու ուղղությամբ:

Դեսպան Մանասարյանն անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության հետ կապված համագործակցության նոր հեռանկարներին, մասնավորապես՝ սահմանափակ ներքին շուկայի ընդլայնման և ներդրումների խրախուսման առումով:

Տրամադրելով մանրամասն վիճակագրական տվյալներ՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է ՀՀ տնտեսության առաջնային ոլորտներում տեղի ունեցող կարևոր զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաև իրականացվող և նախատեսվող ծրագրերն ու նախագծերը, ՀՀ կառավարության կողմից իրագործվող ներդրումների համար նպաստավոր քաղաքականությունը:

Միջազգային և տարածաշրջանային համագործակցության խթանման գործում Սերգեյ Մանասարյանը կարևորել է նաև Եվրամիության հետ գործակցության հեռանկարներն ու հարևան Իրանի և Վրաստանի հետ իրականացվող համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը: Նստաշրջանի արդյունքում ընդունվել են մի քանի տասնյակ որոշումներ և բանաձևեր՝ ուղղված տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Չեչնիայում Ազգային գվարդիայի աշխատակիցը գնդակահարել է չորս գործընկերներին
23 Հոկտեմբերի 2017 - 23:20
Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի (Ռոսգվարդիա) աշխատակիցը գնդակահարել է չորս գործընկերներին Չեչնիայում: Այս մասին РИА Новости-ին հայտնել ՝ Ռոսգվարդիայի՝ լրատվամիջոցների հետ փոխազդեցության դեպարտամենտը:

Մոսկվայում գողական աշխարհի վետերաններ են ձերբակալվել (լուսանկարներ)
23 Հոկտեմբերի 2017 - 22:25
Prime Crime-ի փոխանցմամբ՝ աշխատանքային շաբաթվա սկիզբը Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցների համար նշանավորվեց գողական աշխարհի երկու վետերանների ձերբակալությամբ։
Մահացել է Marilyn Manson խմբի համահիմնադիրներից մեկը
23 Հոկտեմբերի 2017 - 21:11
49 տարեկան հասակում մահացել է ամերիկյան Marilyn Manson խմբի համահիմադիրներից մեկը՝ Սքոթ Միթչել Պուտեսկին։ Այս մասին Jack Off Jill խմբի անդամները գրել են Twitter-ում:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սոցցանցերում 125 մլն հետեւորդ ունի
23 Հոկտեմբերի 2017 - 19:47
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ համացանցում ինքը 125 մլն հետեւորդ ունի։


Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին (Լուսանկարներ)
23 Հոկտեմբերի 2017 - 19:35
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2017թ. ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Դեսպան Արմեն Սարգսյանը Բուլղարիայի տրանսպորտի նախարարի հետ քննարկել է ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները
23 Հոկտեմբերի 2017 - 18:27
Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է ԲՀ տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար, Հայաստան-Բուլղարիա տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի բուլղարական կողմի համանախագահ Իվայլո Մոսկովսկու հետ:
Ռուսաստանում ինքնաձիգով երկու հոգու սպանած ադրբեջանցուն դատապարտել են 21 տարվա ազատազրկման
23 Հոկտեմբերի 2017 - 18:21
Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում Ադրբեջանի քաղաքացին դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ երկու անձի գնդակահարության համար, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
ՏԻՄ ընտրություններ. Ներկայացնում ենք Վարդենիսի համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Հարությունյանի կենսագրությունն ու նախընտրական ծրագիրը (Լուսանկարներ)
23 Հոկտեմբերի 2017 - 18:12
2017թ.-ի նոյեմբերի 5-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում (այստեղ փունջ կձևավորվի Վարդենիս, Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք բնակավայրերից) կկայանան ՏԻՄ ընտրություններ: Վարդենիսում առաջադրվել է 5 թեկնածու՝ գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Սմբատ Սիմոնյան, Պարգև Խչեյանը, Կարեն Մկրտչյանը և Արամ Հարությունյանը: Ներկայացնում ենք Վարդենիսի համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Հարությունյանի կենսագրությունն ու նախընտրական ծրագիրը:
Եվրահանձնաժողովը պաշտպանում է Մադրիդի քայլերը Կատալոնիայի ճգնաժամի հարցում
23 Հոկտեմբերի 2017 - 17:47
Եվրահանձնաժողովը պաշտպանում է Իսպանիայի կառավարության սահմանադրական միջոցները Կատալոնիայի ճգնաժամի հարցում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 6027
 
Լրահոս`