Facebook   Twitter
 
Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 26 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայագիր

Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 26 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայագիր

19 Մայիսի 2017 - 15:28
Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 26 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայագիր: 29 տարի տնակներում ապրելուց հետո սա վերջապես հնարավորություն է սեփական քարից տունը կամ բնակարանն ունենալու:
Ծրագրի այս փուլով, որն ընդհանուր ներառում է 83 շահառու ընտանիք, պետությունը Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքների խնդիրը լուծված է համարում:

Ծրագիրն ավարտելու ու շահառու ճանաչված վերջին ընտանիքներին «Բնակարանի գնման վկայագիր» տալու համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 546 մլն դրամ գումար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 83 ընտանիքից 18-ը գնելու է 1 սենյականոց, 53-ը՝ 2 և 12-ը՝ 3 սենյականոց բնակարան: Վկայագրի արժեքը կախված է սենյակների քանակից. 1 սենյակի շահառուներին տրամադրվում է 4 մլն 923 հազար դրամ, 2 սենյականոց՝ 6 մլն 17 հազար և 3 սենյակի շահառուներին՝ 7 մլն 111 հազար դրամ գումար:

Շահառուները վկայագրով հնարավորություն ունեն բնակարան ձեռքբերելու հանրապետության տարբեր մարզերում և ԼՂՀ-ում:

Բնակարանի գնման վկայագիր պետական ծրագիրը, որի նպատակը Գյումրիում անօթևանության խնդրի լուծումն է, նպաստում է նաև քաղաքում մեկ այլ՝ քաղաքը տնակներից ազատելու խնդրի լուծմանը: Ըստ ծրագրի՝ բնակիչը, առք ու վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո ստանում է վկայագիր եւ հատկացված գումարի միայն 60 տոկոսը: Գումարի մնացած՝ 40 տոկոսը, տրվում է, երբ ընտանիքները ներկայացնեն տնակների ապամոնտաժման վերաբերյալ փաստաթուղթ:

Սրանով թեև այս փուլի շահառու ճանաչված անօթևան ընտանիքների խնդիրը կլուծվի, սակայն Գյումրիում այսքանով անօթևանների խնդիրը լուծված չի կարող համարվել: Սեփական բնակելի տներ կորցրած 98 ընտանիք չի օգտվում այս ծրագրից: Նրանք դեռևս մնում են անոթաբանության ցուցակում:

Դեռևս լուծված չէ նաև մարզի 19 գյուղական համայնքների 119 անօթևան ընտանիքների խնդիրը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դավիթաշենում գիշերը վերելակ է խափանվել. քաղաքացին մնացել է ներսում
22 Հոկտեմբերի 2017 - 17:34
Հոկտեմբերի 22-ին, ժամը 02:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 23 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Գայա Արզումանյանը՝ Արցախի պատգամավորներից մեկի որդու հետ նշանվելու և այն չեղյալ համարելու մասին
22 Հոկտեմբերի 2017 - 17:32
Գայա Արզումանյանը՝ Արցախի պատգամավորներից մեկի որդու հետ նշանվելու և այն չեղյալ համարելու մասին
Մոսկվայում առաջին ձյունն է տեղացել
22 Հոկտեմբերի 2017 - 17:29
ՌԴ մայրաքաղաքում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, առաջին ձյունն է տեղացել: Օդերևութաբանների հաղորդմամբ՝ ջերմաստիճանը չի բարձրանա +3 աստիճանից: Մյուս շաբաթ ևս կանխատեսել են ձյան տեղումներ:
«Գողանում եմ ձեր տղամարդկանց` 1928 թվականից ի վեր». Instagram-ում ավելի քան 3 միլիոն հետևորդ ունեցող տատիկը չի զիջում երիտասարդ բլոգերներին (լուսանկարներ)
22 Հոկտեմբերի 2017 - 15:50
@baddiewinkle Instagram-էջը պատկանում է մի կնոջ, ով 89 տարեկան է: Չնայած իր պատկառելի տարիքին՝ նա երիտասարդ է հոգով: Էքստրավագանտ տատիկն արդեն ծոռներ ունի, բայց նա սոցիալական ցանցերում ակտիվ կյանք է վարում, գրում է bigpicture.ru-ն:
Ես երբեք իմ անձնականից ոչինչ չեմ հրապարակում՝ կլինի դա ուրախություն, տխրություն, ձեռքբերում թե կորուստ. Վահագն Գալստյան
22 Հոկտեմբերի 2017 - 15:48
«Ժողովուրդ»-ը գրում է.
Էկրանային և բեմական նախագծերում ունեցած նոր դերերի, գործունեության հուսադրող և հիասթափեցնող կողմերի մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Ալա- Բալա Նիցա», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Տնփեսա» և այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան, Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ Վահագն Գալստյանի հետ:
Վաթսունինը համայնքներում նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին կհետևի 11 ՀԿ-ի 1 017 դիտորդ
22 Հոկտեմբերի 2017 - 15:24
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ հոկտեմբերի 21-ը:
Թոշակների, աշխատավարձերի բարձրացման մասին 2019-ից հետո կմտածենք. ՀՀԿ-ական պատգամավոր
22 Հոկտեմբերի 2017 - 15:22
Կառավարությունը աշխատավարձերի ու թոշակների բարձրացման ուղղությամբ կսկսի մտածել 2019 թվականից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ հիմնվելով կառավարության այն քայլերի վրա, որոնք պետք է հետագայում հանգեցնեն դրան:
Վերա Բրեժնևան ցուցադրել է իր բնական գեղեցկությունը
22 Հոկտեմբերի 2017 - 14:36
Երգչուհի Վերա Բրեժնևան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է իր բնական գեղեցկությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8313
 
Լրահոս`