Facebook   Twitter
 
Գերմանիան ԱՄՆ-ից խնդրել է միջամտել Թուրքիայի հետ «Ինջիրլիք» ռազմաբազայի շուրջ ստեղծված կոնֆլիկտին

Գերմանիան ԱՄՆ-ից խնդրել է միջամտել Թուրքիայի հետ «Ինջիրլիք» ռազմաբազայի շուրջ ստեղծված կոնֆլիկտին

19 Մայիսի 2017 - 15:52
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ընթացքում խնդրել է վերջինիս միջնորդել Թուրքիայի հետ «Ինջիրլիք» ռազմաբազայի շուրջ ստեղծված կոնֆլիկտը հարթելու համար, այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։

Թուրքական կողմը զգուշացրել է, որ գերմանացի պատգամավորները չեն կարողանա այցելել թուրքական «Ինջիրլիք» ավիաբազա, որտեղ իր ծառայությունն է իրականացնում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի խումբը՝ այդ թվում գերմանացի մի շարք զինվորականներ:

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ «Ինջիրլիք» այցելելու թույլտվության դիմաց թուրքական կողմն իրենցից պահանջել է Գերմանիայից ապաստան խնդրած 450 թուրք սպաներին հանձնել իրենց։

Անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն խոսքին, թե «Եթե Գերմանիան ցանկանա դուրս բերել իր զինվորականներին մեր ռազմաբազայից՝ նրանց չենք աղաչելու» խոսքերին, Գաբրիելը նշել էր, որ թուրքական կողմի ստեղծած լարված իրավիճակն իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԵՄ-ն 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները
22 Հունիսի 2017 - 23:55
Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Կանադացի դիպուկահարը հեռահար մահացու կրակոցի նոր ռեկորդ է սահմանել` սպանելով ԻՊ-ի գրոհայինի
22 Հունիսի 2017 - 23:45
Իրաքում հատուկջոկատայինների կանադական ստորաբաժանման զինծառայողը 3540 մետր հեռավորությունից սպանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից մեկին:
Այս ժամացույցն արժե 60.000 դոլար. ոգեշնչման աղբյուրը լեռներում գիշերային երկինքն է
22 Հունիսի 2017 - 23:17
Ճապոնական Seiko ժամացույցների մակնիշը ներկայացրել է Grand Seiko Spring Drive մոդելի նոր տարբերակը:
Մոտ 2000 մարդ է անհետացել Եմենի գաղտնի բանտերում
22 Հունիսի 2017 - 22:38
Մոտ 2000 մարդ է անհետացել Եմենի գաղտնի բանտերում, որտեղ բանտարկյալների հանդեպ ամենադաժան կտտանքներն են կիրառում։ Այս մասին ասվում է AP-ի հետաքննության մեջ, որի հիմքում ձերբակալվածների հարազատներից ու իրավապաշտպաններից ստացված տվյալներն են։ Նշում են, որ այդ բանտերում օգտագործվում է «գրիլ» կոչվող կտտանքը, երբ մարդուն կապում են շիկացած ձողին ու «վառում» ։ AP-ն նշում է, որ հարցաքննություններին մասնակցում են ամերիկացի զինվորականները ու ԱՄԷ-ի ներկայացուցիչները։
Գվատեմալայի ափին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
22 Հունիսի 2017 - 21:53
Գվատեմալայի ափին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է հարեւան Սալվադորում։

Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին
22 Հունիսի 2017 - 21:14
Հարգելի վարչապետ, այս տարվա հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման էկոլոգիական վտանգների առնչությամբ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության անդամ Շաքե Իսայանի հարցին, Դուք հայտնելով Ձեր կարծիքը, որ մենք այստեղ բնապահպանական ճգնաժամ, բնապահպանական նորմերի խախտում, չլուծվող, բնակչին, մեզ բոլորիս էկոլոգիայի տեսակետից չբավարարող լուծումներ չենք ունենալու, ասել եք նաև.
Ջոլին վերադարձել է աշխատանքի. ինչպես է փոխվել դերասանուհու արտաքինն ամուսնալուծությունից հետո (լուսանկարներ)
22 Հունիսի 2017 - 21:11
Անջելինա Ջոլին վերադարձել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի իր աշխատանքին:

Չելյաբինսկում կալանավորվել է Հայաստանի 35-ամյա քաղաքացի
22 Հունիսի 2017 - 18:49
Ոստիկանությունը Չելյաբինսկում կալանավորել է Հայաստանի 35-ամյա քաղաքացուն։ Վերջինը ոստիկանություն էր դիմել՝ հայտարարելով, թե հափշտակել են իր ճամպրուկը, որի մեջ խոշոր գումար է եղել։
Տուլայի շրջանում վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդը երկու ամսով կալանավորվել է
22 Հունիսի 2017 - 17:43
Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5490
 
Լրահոս`