Facebook   Twitter
 
Գեղասահքի Հայաստանի առաջնությունում հանդես կգան բոլոր առաջատար գեղասահորդները

Գեղասահքի Հայաստանի առաջնությունում հանդես կգան բոլոր առաջատար գեղասահորդները

19 Մայիսի 2017 - 16:03
Մայիսի 22-23-ը Երևանի` Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում կընթանա մարզաձևի Հայաստանի բաց առաջնությունը, որին կմասնակցեն ավելի քան 100 գեղասահորդներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Ուզբեկստանից:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հայտնել է, որ այդ օրերին Երևանում կլինի Չմշկորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը՝ Ռուսաստանից:

«Ալեքսանդր Ռաֆաիլովիչն առաջնության պատվավոր հյուրը կլինի: Նա կուսումնասիրի մեր ենթակառուցվածքները, կհանդիպի մարզիկների և մարզիչների հետ: Նրա խորհուրդները մեզ համար շատ օգտակար կլինեն»,-նշել է ՀԳՖ նախագահը:

Հանրապետության առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար գեղասահորդները` Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը:

Կժամանի մենասահորդ Կոնստանտին Մելնիկովը (Ռուսաստան), որը Հայաստանի քաղաքացիություն է ստացել և հանդես է գալու մեր դրոշի ներքո:

Հանդիսատեսին անակնկալ է սպասվում, քանի որ ժամանելու է նաև Վազգեն Ազրոյանը, որը 2006 թվականի Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերում Անաստասիա Գրեբյոնկիանայի հետ, Հայաստանի դրոշի ներքո ելույթ է ունեցել զուգապարերում:

«Հիմա Ազրոյանը մարզչական աշխատանքով է զբաղվում: Նա Հայաստան կգա դստեր` Վիկտորյայի հետ: Պատանի գեղասահորդուհին 15 տարեկան է, Ֆիլիպ Խարիսովի հետ հանդես է գալիս զուգապարեր մրցաձևում: Երևանում մենք անձամբ կարող ենք տեսնել նրանց ելույթը»,- ասել է Մելանյա Ստեփանյանը:

ՀԳՖ նախագահի հրավերով Երևան կժամանի նաև ՉՄՄ տեխնիկական մասնագետ Սարգիս Թևանյանը՝ Լեհաստանից:

Թևանյանը կլինի առաջնության գլխավոր մրցավարը և մրցավարական սեմինար կանցկացնի:

Մրցավարության համար ֆեդերացիան հրավիրել է նաև Վահիկ Ղազարյանին (Բարսելոնա) և Սիմոն Սիմոնյանին (Ավստրիա): Նրանք բոլորը գեղասահքի հայկական դպրոցի սաներ են:

Նրանց կօգնի տեղացի մրցավար Էմիլ Դանիելյանը: Հայաստանում միայն նա միջազգային մրցաշարերում աշխատելու իրավունք ունի:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Շքեղ ներկայացում Էնֆիլդում. Սալահ և թիմակիցներ-հռոմեացիներ` 5:2
25 Ապրիլի 2018 - 00:39
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մեկնարկեց կիսաեզրափակիչ փուլը: «Էնֆիլդում» «Լիվերպուլը» մրցեց «Ռոմայի» հետ:
Ռոմայի երկրպագուները դանակահարել են Լիվերպուլի երկրպագուին
25 Ապրիլի 2018 - 00:19
«Լիվերպուլի» երկրպագուն դանակահարվել է «Ռոմայի» երկրպագուների հետ բախման արդյունքում: Այս պահին թիմերի միջև տեղի է ունենում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը:
Հայտնի է, թե ով կսպասարկի Էլ Կլասիկոն
25 Ապրիլի 2018 - 00:06
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 6-ին:
Դե Խեա. Մուրինյուն հոգեբանորեն թիմին դարձնում է հաղթող
24 Ապրիլի 2018 - 23:59
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան «Skysports»-ի հետ զրույցում խոսել է իր մարզավիճակի մասին:
Պոչետինոն կգլխավորի Ռեալը, եթե Զիդանը չհաղթի Չեմպիոնների լիգայում
24 Ապրիլի 2018 - 23:47
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է փոխարինել Զինեդին Զիդանին Մադրիդի «Ռեալում»:
Հայնկես. Լևանդովսկին մեր հարձակվողն է, ո՞վ կարող է կանգնեցնել նրան
24 Ապրիլի 2018 - 20:47
«Բավարայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը «Marca»-ի հետ զրույցում կիսվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի ակնկալիքներով:
Մեսսին պնդում է, որ «Բարսելոնան» չվաճառի Սիլեսենին
24 Ապրիլի 2018 - 19:26
«Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին խոսել է ակումբի ղեկավարների հետ, Յասպեր Սիլեսենի ապագայի մասին:
Աթլետիկոն նոր պայմանագիր չի առաջարկի Օբլակին
24 Ապրիլի 2018 - 18:04
Մադրիդի «Աթլետիկոն» չի պատրաստվում երկարաձգել սլովենացի դարպասապահ Յան Օբլակի հետ պայմանագիրը:
Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» հովանավորչական պայմանագրի ազդագրին
24 Ապրիլի 2018 - 17:30
Լոնդոնի «Արսենալը» հովանավորչական պայմանագիր է կնքել չինական BYD ավտոընկերության հետ, հայտնում է ակումբի կայքը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 1810
 
Լրահոս`
Չեխիան Իսրայելի միջոցով ապօրինի զենք է վաճառում Ադրբեջանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական