Facebook   Twitter
 
ԿԳՆ-«Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփում (Լուսանկարներ)

ԿԳՆ-«Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփում (Լուսանկարներ)

19 Մայիսի 2017 - 17:24
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացված «Հեղինակային մանկավարժություն» ծրագրի արդյունքների ամփոփման շնորհանդեսը:
Ողջունելով միջոցառմանը ներկա կրթահամալիրի տնօրենին, մանկավարժներին և աշակերտներին՝ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հեղինակային կրթական ծրագրերը, որոնք տարիներ շարունակ իրականացվում են հանրապետության տարբեր դպրոցներում, այդ թվում նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, կուտակել են կրթական որոշակի արդյունքներ և ուսանելի փորձ, որը կարելի է կիրառական դարձնել և տարածել նաև հանրակրթական մյուս դպրոցներում.

«Հեղինակային կրթական ծրագրերի շատ հետաքրքիր փորձ է կուտակվել, որը տարիների ընթացքում արդեն բռնել է քննություն, հետևաբար այն այլևս չի կարելի դիտարկել այլընտրանքային կամ փորձնական: Մենք հասել ենք մի փուլի, երբ նմանատիպ դպրոցները պետք է հասարակությանը և պետությանը պարզորոշ ներկայացնեն իրենց ձեռքբերումները, խնդիրներն ու արդյունքները, մասնավորապես, որ հարցերում են հաջողել, որտեղ ունեն բացթողումներ: 21–րդ դարն ունի կրթության նոր պահանջներ, մենք կրթական միջավայրը դիտարկում ենք ազատ նախաձեռնությունների հարթակ. կրթական ձևաչափերն այնքան արագ են զարգանում, որ ֆորմալ սահմանափակումներ մտցնելու յուրաքանչյուր փորձ կարող է բացասական անդրադառնալ կրթության որակի վրա»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ նախատեսվում է աշխատանքների նոր փուլ սկսել առանձնահատուկ մոդելներով աշխատող տարբեր դպրոցների հետ:

Նպատակը, ըստ ԿԳ նախարարի, տարբեր հեղինակային ծրագրերից ընտրված նախագծերի վերլուծությունն է. «Մենք այսօր ունենք տարբեր ծրագրերի հաջողված փորձ. Ֆիզմաթ դպրոցների փորձը, հմտությունների զարգացման Սեբաստացի կրթահամալիրի փորձը և այլն: Ընդհանրացված կերպով մենք այսօր ունենք բազմաշերտ կրթական հանրույթ: Նրանց հաջողությունները կարող են ներառվել դպրոցների զարգացման համալիր ծրագրերում և ներդրվել նաև այլ դպրոցներում: Տարբեր ծրագրերին միավորում է մեկ ընդհանուր գաղափար. այն է՝ նրանք բոլորը ձևավորում են ՀՀ անկախ պետականության քաղաքացիներ: Այս առումով կարևոր է, որ ձևավորվող քաղաքացին ազատ, ստեղծագործ անհատ լինի՝ ազգային և համամարդկային արժեքների կրող: Մեր նպատակը կրթական ընդհանուր չափորոշիչների պահպանումն է, իսկ ձևի ընտրության մեջ մենք կարող ենք և պատրաստ ենք տալ ազատություններ դպրոցին»:

Միջոցառման ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրել է կրթահամալիրում կիրառվող հեղինակային կրթական ծրագիրը. «Մեր գլխավոր ձեռքբերումը ստեղծարար ուսուցիչն է, որը կրթության որակի ամենաակտիվ և պատասխանատու օղակն է: Մենք սահմանել ենք ուսուցչի մեր չափանիշը. Դա անընդհատ սովորող ուսուցիչն է, որը կարողանում է անընդհատ սովորելու գործընթացի մեջ ներառել նաև աշակերտին: Նա այս գործընթացում ձեռք է բերում ստեղծական որակներ, մշակում է իր անհատական դասընթացը, ծրագրերը, հավաքում է դրա համար անհրաժեշտ նյութեր, ընտրում է դասավանդման ձևը և ամենակարևորը դառնում է այս կրթական մոդելի տարածողը»,- նշել է Ա. Բլեյանը:

Որպես հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություն՝ նա ընդգծել է բաց կրթական միջավայրը, բլոգային և մեդիա կրթության մեծ կիրառումը, ինտերակտիվությունը, անհատական կրթական ծրագրի կազմումը և ընտրությունը, գնահատման առանձնահատկությունները, լրացուցիչ կրթության ներառումը կրթական ծրագրում և այլն: Հանդիպման ընթացքում ծավալվել է արդյունավետ քննարկում՝ հեղինակային կրթական ծրագրերի ձեռքբերումների և խնդիրների մասին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ քաղաքացին «գրին քարտ» է շահել, այն ստանալու համար իր անունով ատեստատ է պատրաստել և ներկայացրել դեսպանատուն. գործը դատարանում է
24 Հուլիսի 2017 - 23:00
ՀՀ քաղաքացի Աշոտ Ստեփանյանը «գրին քարտ» է շահել,սակայն դրանից հետո պահանջվող փաստաթղթերից չունենալով միջնակարգ կրթության վկայական, ինքն է պատրաստել փաստաթուղթ ու ներկայացրել դեսպանատուն:
Photo. Հմայիչ Մարինկա Խաչատրյանը կարճ շորտով լուսանկար է հրապարակել
24 Հուլիսի 2017 - 22:00
Հմայիչ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները լինելու են մեր ուշադրության կենտրոնում. Վիգեն Սարգսյան
24 Հուլիսի 2017 - 21:59
Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամներին և կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամների։

Արտակարգ դեպք Երևան-Չարենցավան ավտոճանապարհին. երթևեկությունը գրեթե կաթվածահար է եղել
24 Հուլիսի 2017 - 18:38
Այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 17:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան-Չարենցավան ավտոճանապարհի Արզնի գյուղի տարածքում:
Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան հավաք է անցկացնում Ծաղկաձորում
24 Հուլիսի 2017 - 18:12
Հուլիսի 21-ից 27-ը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան (նախագահ Անդրանիկ Հակոբյան), ամենամյա ամառային ուսումնամարզական հավաքը է անցկացնում Ծաղկաձորում:
Ռուսաստանում թոշակառուն վայր է ընկել երրորդ հարկից՝ պատշգամբի փլուզման պատճառով
24 Հուլիսի 2017 - 18:07
Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Էնգելս քաղաքում փլուզվել է բնակելի տան պատշգամբը, որում թոշակառու է եղել:
Ինչպես է նշել իր 40-ամյակը Լուիզա Ներսիսյանը (լուսանկարներ)
24 Հուլիսի 2017 - 17:40
Երեկ՝ հուլիսի 23-ին, լրացավ Լուիզա Ներսիսյանի ծննդյան 40-ամյակը, որը դերասանուհին ընկերների հետ միասին նշեց երևանյան ժամանցի վայրերից մեկում:
Բացահայտվել է Երևանում 3 անձի դանակահարությունը
24 Հուլիսի 2017 - 17:37
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 3 անձի դանակահարությունը։ Մեղադրանք է առաջադրվել է 1 անձի:
Եթովպիայում փիղը ժանիքով խոցել է իսպանացի զբոսաշրջիկին
24 Հուլիսի 2017 - 17:34
Եթովպիայի հարավում գտնվող Չեբերա Չարչարա պարկում փիղը սպանել է իսպանացի զբոսաշրջիկին: Այս մասին հայտնում է Ezega-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7674
 
Լրահոս`