Facebook   Twitter
 
Իրանում նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է ընտրողների մեծ հոսքի պատճառով

Իրանում նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է ընտրողների մեծ հոսքի պատճառով

19 Մայիսի 2017 - 18:34
Իրանում ուրբաթ ընտրողների մեծ հոսքի պատճառով երկու ժամով երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պետական հեռուստաալիքին:
«Քվեարկության ժամերը երկարաձգվել են երկու ժամով մինչև երեկոյանը ժամը 8-ը»,- ներքին գործերի նախարարության հայտարարությունն է մեջբերել երկրի պետական հեռուստատեսությունը:

Գործակալությունը նշում է, որ ընտրատեղամասերը բացվել էին առավոտյան ժամը 8-ին և պետք է փակվեին երեկոյան ժամը 6-ին:

Նշենք, որ երկրում նախագահական ընտրություններին քվեարկելու իրավունք ունի մոտ 56 միլիոն մարդ: Ընդհանուր առմամբ, բացվել է 63 հազար տեղամաս:

Իրանի նախագահի թեկնածուները 4-ն են՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին, նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի Թաբան և պահպանողականների թեկնածու Մուստաֆա Աղա Միրսալիմը: Սակայն ընտրությունների բացարձակ ֆավորիտ է համարվում գործող նախագահը:

Reuters-ի հաղորդմամբ՝ իրանցիները երկար հերթեր են կանգնել ուրբաթ՝ երկրի նախագահ ընտրելու համար: «Բոլորը պետք է քվեարկեն այս կարևոր ընտրություններում… Երկրի ճակատագիրը որոշում են մարդիկ»,- իր ընտրությունն անելուց հետո ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ադրբեջանոմ ձին կծել է տղային ու քիչ էր մնում պոկեր նրա առնանդամը
21 Սեպտեմբերի 2017 - 08:55
Ադրբեջանի շրջաններից մեկում ձին կծել է 13-ամյա տղային, ինչի հետեւանքով տղան քիչ էր մնացել զրկվեր իր առնանդամից։
Մեքսիկայում եռօրյան սուգ է հայտարարվել
21 Սեպտեմբերի 2017 - 08:50
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ երեկ տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի 200-ից ավելի զոհերի։
Թրամփը որոշում է ընդունել Իրանի միջուկային գործարքի հարցով
21 Սեպտեմբերի 2017 - 08:44
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն որոշում է ընդունել այն հարցով, թե ԱՄՆ-ը պե՞տք է արդյոք դուրս գա Իրանի միջուկային ծրագրին առնչվող գործարքից, սակայն դեռևս ոչ ոքի չի հայտնել այդ մասին։
Նյու Յորքում ձերբակալվել են ամերիկացի երեք կոնգրեսականներ
21 Սեպտեմբերի 2017 - 08:39
Երեքշաբթի Նյու Յորքի Trump Tower երկնաքերի մոտ անցկացված ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է Ներկայացուցիչների պալատի երեք անդամի և քաղաքային խորհրդի նախագահին։ Ավելի ուշ նրանց ազատ են արձակել։

Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
21 Սեպտեմբերի 2017 - 08:30
Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:

Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի ամփոփիչ հայտարարությունը
20 Սեպտեմբերի 2017 - 19:17
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի անդամները համաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել:

Իսպանիայում Կատալոնիայի անկախության հանրաքվեի համար նախատեսված 10 մլն քվեաթերթիկ է առգրավվել
20 Սեպտեմբերի 2017 - 19:10
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան չորեքշաբթի մոտ 10 մլն քվեաթերթիկ է առգրավել, որոնք նախատեսված էին Կատալոնիայի անկախության հանրաքվեի համար։ Այս մասին հայտնում է El Periodico–ն։

Դավիթ Լոքյանը և KFW բանկի պատվիրակությունը քննարկել են Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի նախնական փուլի խնդիրները
20 Սեպտեմբերի 2017 - 18:48
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավար Ալերո Ագբոգհորոմային, ծրագրի ավագ տեխնիկական պատասխանատու Բերնհարդ Շենքին, Բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:
ՌԴ առողջապահության նախարարը կայցելի Հայաստան
20 Սեպտեմբերի 2017 - 18:10
Սեպտեմբերի 25–­26–­ին նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5885
 
Լրահոս`