Facebook   Twitter
 
Անտառների կառավարման մարմնի կարգավիճակը պետք է բարձրացվի և անտառային միասնական ֆոնդ լինի. իրավաբան-էկոլոգ

Անտառների կառավարման մարմնի կարգավիճակը պետք է բարձրացվի և անտառային միասնական ֆոնդ լինի. իրավաբան-էկոլոգ

19 Մայիսի 2017 - 21:29
Պետք է անտառների կառավարման մարմնի կարգավիճակը բարձրացվի և անտառային միասնական ֆոնդ լինի: Ներկայումս անտառների կառավարման մի մասը գյուղնախարարության հսկողության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ն է իրականացնում, մյուս մասը՝ բնապահպանության նախարարությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ իրավաբան-էկոլոգ Նազելի Վարդանյանը:

«Հիմա «Հայանտառը» պետական ոչ առևտրային կազմակերպություն է և գյուղնախարարության կազմում: Բացի դրանից՝ անտառային ֆոնդը կիսվել է երկու մասի: Մենք առաջարկել էինք, որ միասնական ֆոնդ լինի, կառավարվի մի մարմնի կողմից, որը կարող է լինել անտառի կոմիտե կամ անտառի նախարարություն: Կամ՝ կարող է մեկ առանձին մարմին լինել կառավարության կազմում, որովհետև անտառի հարցը շատ կարևոր է: Մինչև կարգավիճակը չփոխվի, որևէ փոփոխություն արդյունքի չի բերի»,- նշեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ շաբաթվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել էր, որ անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը: Նա հանձնարարել էր անտառների կառավարման հայեցակարգ մշակել, որը պետք է համալիր լուծումներ առաջարկի անտառների պահպանությանը, ապօրինի ծառահատումների դեմ պայքարին, հսկողությանը և մոնիթորինգին. «Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար», - շեշտել էր Կ. Կարապետյանը: Նշենք նաև, որ մամուլում տեղեկություններ կան, որ քննարկվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի պաշտոնանկության հարցը:

Նազելի Վարդանյանը հայտնեց, որ կառավարությանն արված իրենց առաջարկները չեն ընդունվել, և այժմ էլ նոր հայեցակարգի մշակման գործում համագործակցություն չկա:

«Ասում են ֆինանսների նախարարությունը չի համաձայնվում, բայց մենք հաշվարկել ենք, որ մի բաժին լուծարվում է գյուղնախարարությունից, մի հսկայական բաժին և գործակալություն՝ բնապահպանության նախարարությունից: Ավելի շուտ՝ հաստիքի կրճատում կլինի, քան կավելանա»,- նկատեց Վարդանյանը:

Բացի դրանից՝ Բնապահպանության նախարարությունը անտառների կառավարման գործում իրականացնում է և՛ վերահսկողություն, և՛ կառավարում, որը, ըստ Նազելի Վարդանյանի, անթույլատրելի է:

«Նա չի կարող ինքն իրեն վերահսկել: Այսինքն՝ հատուկ պահպանվող տարածքների անտառները մնացել են առանց վերահսկողության, որովհետև նույն մարմինը հա՛մ կառավարում է, հա՛մ վերահսկում: Դրա համար «Դիլիջան» ազգային պարկում ավելի շատ խախտումներ են արվում, քան սովորական անտառում: Նույնն էլ հատուկ պահպանվող մյուս տարածքներում է»,- ընդգծեց նա:

Վարդանյանի համոզմամբ՝ կոմիտեն միայն քաղաքականություն մշակող մարմին պետք է լինի, իսկ վերահսկողական ֆունկցիա պետք է դրվի նոր մարմնի՝ անտառային ծառայության վրա: Դրանով կբարձրանա անտառապահների ստատուսը: Նրանց կտրվեն ավելի շատ արտոնություններ, հնարավորություններ, որոնցով կկարողանան ինչ-որ գործունեություն իրականացնել:

«Հիմա նրանք պահակի դեր են կատարում, ոչ թե անտառապահի: Խորհրդային տարիներին բռնագրավում էին ապօրինի փայտը, գործիքները, պատասխանատվության էին ենթարկում: Հիմա անտառապահին տալիս են 1000 հա անտառ և 60 հազար դրամ աշխատավարձ՝ առանց որևէ տեխնիկական միջոցների»,- ասաց իրավաբան-էկոլոգը:

Ըստ նրա՝ Հայաստանում տարեկան նվազագույնը 400-500 հազար խ/մ հատում է արվում՝ այն դեպքում, որ թույլատրված է 30-40 հազար խ/մ: Այսինքն՝ 10-12 անգամ ավելի հատումներ են իրականացվում. «Ապօրինի հատումների պահանջարկը կա, բոլոր դեպքերում՝ առաջարկը լինելու է: Եթե համայնքներում գազը, էլեկտրականությունը մատչելի լինի, այդքան փայտի կարիք չի լինի: Մեր հաշվարկը համայնքների պահանջարկի հետ է կապված»:

Ինչ վերաբերում է նրան, թե անտառները Հայաստանի մակերեսի քանի տոկոսն են կազմում, Վարդանյանն ասաց, որ պաշտոնապես 11.2 տոկոս է ասվում՝ 1991 թ. գույքագրման տվյալներով: Ըստ նրա՝ վերջին 25 տարում գույքագրում չի արվել և այդ ընթացքում մեծ քանակով կրճատվել է անտառների մակերեսը. «Հնարավոր չէ, որ 11.2 տոկոս մնար: Մեր հաշվարկներով՝ դա 7-8 տոկոս է»,- նշեց նա:
 
Նմանատիպ նորություններ
Ռուբեն Հակոբյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
26 Ապրիլի 2018 - 13:37
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշվում է հետևյալը.
Ուֆայի ռեստորաններից մեկում գազի արտահոսքից հինգ հայ է խեղդվել
26 Ապրիլի 2018 - 13:29
Բաշկիրիայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուֆայի «Պրիստան» ռեստորանային համալիրում հինգ մարդու մահվան կապակցությամբ:
Վանաձորյան բնակարանում դի է հայտնաբերվել
26 Ապրիլի 2018 - 13:26
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 11:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 129 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ
26 Ապրիլի 2018 - 13:23
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում է և մտադիր է ոչ պաշտոնական բանակցություններ անցկացնել ռուսական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին «Интерфакс» գործակալությանը հայտնել են դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները:
Ինչպիսի՞ շոկոլադն է օգտակար առողջության համար․ գիտնականներ
26 Ապրիլի 2018 - 13:19
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կակաոյի բարձր պարունակությամբ դառը շոկոլադի շնորհիվ մարդկանց իմունիտետը բարելավվում է, ինչպես նաև բարձրանում է ուղեղի ակտիվությունը։
Բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի
26 Ապրիլի 2018 - 13:14
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացը կվերսկսվի:
Անհոգ եղեք, ոչ լքել եմ երկիրս, ոչ էլ պատրաստվում եմ. Արմեն Աշոտյան
26 Ապրիլի 2018 - 13:11
Հարգելի ՖԲՀ,

Համացանցում նկարներ են տարածվել, որտեղ ես ինքնաթիռում քնած եմ։
Այս կապակցությամբ ՝
Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է. Արարատ Միրզոյան
26 Ապրիլի 2018 - 13:07
ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ապագա կառավարության ձեւավորման ժամանակ Պաշտպանության նախարարի պաշտոնի ամենահարմար թեկնածուին, որն, ըստ Միրզոյանի ԱԻ նախարարի պաշտոնակատար, նախկինում ՊՆախարարի առաջին տեղակալ` Դավիթ Տոնոյանն է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11024
 
Լրահոս`