Facebook   Twitter
 
Տեխասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Տեխասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

19 Մայիսի 2017 - 21:56
ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ միաձայն ընդունելով թիվ 191 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բանաձևը վերնագրված է «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին»: Տեխասն, այսպիսով, դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 46-րդ նահանգը:

«Շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճիշտ կողմում կանգնելու համար՝ իրենց դինամիկ նահանգը դարձնելով այն միության անդամ, որը հստակորեն պատվում է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը՝ ի հակադրություն թուրքական ըննդիմության»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը:

ԱՄՆ Տեխաս նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ ամբողջացան ԱՄՆ արևմտյան ափի նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ամերիկահայերի քայլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան ափի կառույցի պատասխանատվության շրջանում գտնվող բոլոր նահանգները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դրանք են Ալյասկան, Արիզոնան, Կալիֆորնիան, Կոլորադոն, Հավային, Այդահոն, Կանզասը, Մոնտանան, Նեբրասկան, Նևա դան, Նյու Մեքսիկոն, Հյուսիսային Դակոտան, Օկլահոման, Օրեգոնը, Հարավային Դակոտան, Տեխասը, Յուտան, Վաշինգտոնը և Վայոմինգը:

Տեխասի Ներկայացուցիչների պալատի կողմից այսօր ընդունած բանաձևում, մասնավորապես նշվում է. «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում քանդվող Օսմանյան կայսրությունը սկսեց հայ բնակչության ոչնչացման համակարգային արշավը, որն այդ ժամանակ կազմում էր ավելի քան երկու միլիոն: Շուրջ 1.5 միլիոն հայեր ոչնչացվեցին, և այսօր Հայաստանում՝ հայերի հայրենիքի շուրջ 10 տոկոս տարածքի վրա բնակվում են 3 միլիոն հայեր, մինչդեռ հայկական սփյուռքը հաշվվում է 8-ից 10 միլիոն աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում»:

Այս բանաձևի ընդունումը Տեխասի օրենսդիր մարմնի հերթական հայանպաստ քայլն է: Դեռևս 2015թ-ին այն մերժել էր մի շարք հակահայկական բանաձևեր, իսկ այնուհետև ընդունել 1541 բանաձևը, որում շեշտվում էր Տեխասի աջակցությունը Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած շուրջ 132 հազար հայ երեխաներին:
 
Նմանատիպ նորություններ
Մեքսիկայի ափերի մոտ «Հիլարի» անունով նոր փոթորիկ է ձևավորվել
24 Հուլիսի 2017 - 20:42
Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ ձրավորվել է «Հիլարի» անունով նոր փոթորիկ, որը շարժվում է ժամում 13 կմ արագությամբ՝ ափի երկայնքով։

Լապշինի փաստաբանն այս պահին անհնար է համարում պաշտպանյալի արտահանձնումը
24 Հուլիսի 2017 - 17:09
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը դեռևս հնարավոր չէ, քանի որ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել, իսկ պաշտպանությունը այս պահին չի որոշել բողոքարկել որոշումը, թե ոչ:
Շվեյցարիայում տղամարդը բենզասղոցով հարձակվել է մարդկանց վրա
24 Հուլիսի 2017 - 16:52
Շվեյցարիայի հյուսիսում Շաֆհաուզեն քաղաքում անհայտ անձը բենզասղոցով հարձակվել է մարդկանց վրա: Վիրավորվել է առնվազն հինգ մարդ, նրանցից երկուսը ստացել են ծանր վնասվածքներ: Այդ մասին հայտնել է երկրի ոստիկանությունը, գրում է BBC-ն:
Սահմանային «Բավրա» անցակետի շինարարությունն ավարտական փուլում է
24 Հուլիսի 2017 - 16:35
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը ՊԵԿ կառուցվածքային փոփոխություններից հետո աշխատանքային առաջին շրջայցն է կատարել վերակազմակերպված ստորաբաժանումներ՝ ծանոթանալու նոր աշխատաոճին: Այս մասին տեղակացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթովպիայում փիղը զբոսաշրջիկի է սպանել
24 Հուլիսի 2017 - 16:08
Իսպանացի զբոսաշրջիկը Եթովպիայում զոհվել է բնական պարկերից մեկում փղի հարձակման հետեւանքով, հայտնում է Europa Press գործակալությունը:
Ռուսաստանում հրդեհի հետևանքով ադրբեջանցի ընտանիքի 5 անդամ է մահացել
24 Հուլիսի 2017 - 16:07
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ադրբեջանցի ընտանիք է ողջ-ողջ այրվել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Լեհաստանի դեսպանը հրաժեշտ է տալիս ՀՀ-ին՝ մեդալ ստանալով
24 Հուլիսի 2017 - 16:01
Հուլիսի 24-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկուն՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Մի շարք երկրներ, հավանություն են տալիս ՕՊԷՔ+ գործարքի երկարացմանը
24 Հուլիսի 2017 - 16:00
Մի քանի երկրներ, որոնց թվում Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը եւ Վենեսուելան, հավանություն են տալիս ՕՊԷՔ+ գործարքի երկարացմանը 2018 թվականի մարտ ամսից հետո: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել Է Վենեսուելայի նավթարդյունաբերության նախարար Նելսոն Մարտինեսը:
Կոալիցիայի օդուժը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ հարվածներ Է հասցրել Սիրիայի Դեր Զորի նահանգին
24 Հուլիսի 2017 - 15:54
Կոալիցիայի ռազմաօդային ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ռմբակոծել են Սիրիայի արեւելքի Դեր Զորի նահանգը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2527
 
Լրահոս`