Facebook   Twitter
 
Հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը. Վիգեն Չեթերյան

Հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը. Վիգեն Չեթերյան

19 Մայիսի 2017 - 23:13
Հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլապես երկու երկրների հարաբերությունները մնալու են սառեցված:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ժնևի համալսարանի և Ժնևում Վեբստեր համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս, միջազգային փորձագետ Վիգեն Չեթերյանը:

«Թուրքիան Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորեց Ցեղասպանության պատճառով: Թուրքիան երեք խնդիր ունի Հայաստանի հետ: Առաջին երկուսը պատմական են. առաջինը, որ Հայաստանը չպահանջի Ցեղասպանության միջազգային ճանաչումը, իսկ երկրորդը սահմանների ճանաչումն էր: Այստեղ խնդիր կար, որպեսզի Հայաստանը չունենար հողային պահանջ Թուրքիայից: Այս երկու խնդիրներն ուղիղ կերպով կապված են Ցեղասպանության հետ, իսկ Թուրքիայի երրորդ պահանջը շատ ավելի ուշ է եղել՝ 1992-ի պահանջ է, որը պայմանավորված է Ղարաբաղի հակամարտությամբ: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հիմնական խնդիրը 1915 թվականի Ցեղասպանությունն է»,- ասաց Չեթերյանը:

Դիտարկմանը, թե Խորհրդային տարիներին ևս հայ-թուրքական հարաբերությունները կատարյալ չէին այդ թվականի համեմատ, Չեթերյանն ասաց, որ խորհրդային տարիներին Հայաստանը չի ընկալվել որպես անկախ միավորում:

«Հայաստանի անկախությունից առաջ հայկական սփյուռքն իր միջոցներով փորձեց պայքարել, բայց այդ ժամանակ ամբողջ աշխարհը պատրաստ չէր լսել հայերին: Ցեղասպանության մասին աշխարհը լսեց 1965-ին, երբ ցույցեր տեղի ունեցան Հայաստանում, ինչի արդյունքում էլ 50-րդ տարելիցի կապակցությամբ կառուցվեց Ծիծեռնակաբերդը, իսկ հետո սկսվեց ճանաչման փուլը»,-ասաց միջազգային փորձագետը:

Հարցին, թե հայաստանյան արտաքին դիվանագիտությունը օգտագործո՞ւմ է իր ողջ պոտենցիալը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար և բավարա՞ր պահանջատեր է ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, Չեթերյանը պատասխանեց, որ անկախության տարիների սկզբին հայկական դիվանագիտությունը հակասական է եղել:

«Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հույսեր կային, որ հայ-թուրքական հարաբերությունները սրությամբ պետք է կարգավորվեն, հետո Հայաստանը հայտնեց իր պատրաստակամությունը առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու մասին: Ի վերջո, հիմնական հարցը Թուրքիայի ներքին քաղաքական հարաբերությունների զարգացումն է, երբ Թուրքիան զարգանա ժողովրդավարության ուղով, այն ժամանակ հայկական հարցը կլինի Թուրքիայի օրակարգում, իսկ երբ փակ դռների քաղաքականություն է վարում, այդ հարցը չի լուծվի»:

Վիգեն Չեթերյանը հավելեց, որ միևնույն է, մի օր Թուրքիան բացելու է իր փակ դռները և Ցեղասպանությունը ճանաչվելու է:
 
Նմանատիպ նորություններ
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը
23 Մայիսի 2017 - 23:34
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա):
Մանչեսթերի պայթյունն իր վրա է վերցրել «Դաեշ» խմբավորումը (Տեսանյութ)
23 Մայիսի 2017 - 20:39
Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգից հետո մահապարտ ահաբեկչի իրագործած պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, իսկ 59-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին
23 Մայիսի 2017 - 20:31
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանրագիր է գործարկել՝ կոչ անելով արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին։

ԱՄՆ-ը չի հաստատել ԴԱԻՇ-ի մասնակցությունը Մանչեսթրի ահաբեկչությանը
23 Մայիսի 2017 - 20:29
ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դեն Քութսը հայտարարել է, որ Վաշինգտոնը ապացույցներ չունի Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչությանը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մասնակցության, հայտնում է Reuters-ը:
Քրեական հեղինակություն Յաշա Բակինսկին սպանվել է Բաքվում՝ սեփական տանը
23 Մայիսի 2017 - 20:17
Քրեական հեղինակություն Բալահմեդ Բալահմեդովը՝ հայտնի որպես Յաշա Բակինսկի, սպանվել է Բաքվում՝ սեփական տանը։ Այս մասին հաղորդում է «Sputnik-Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով դատախազությունը։
Հայտնի է Մանչեսթերի ահաբեկչության կատարողի անունը
23 Մայիսի 2017 - 19:40
CBS News հեռուստաալիքը հայտնել է մահապարտ ահաբեկչի անունը, որն ահաբեկչական ակտ է իրականացրել Մանչեսթեր քաղաքի մարզահամերգային համալիրում:
Հայտնի է Եվրոպայի խոշորագույն զենք վաճառով երկիրը
23 Մայիսի 2017 - 19:14
Ֆրանսուա Օլանդի 5 տարվա կառավարման (2012-2017թթ.) ընթացքում ֆրանսիական զենքի մատակարարումն ավելացել է 45 տոկոսով:
ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը
23 Մայիսի 2017 - 19:13
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Երևանում է գտնվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Նախաձեռնության նպատակն է անցկացնել խորհրդատվական սեմինարիների շարք՝ նվիրված սննդամթերքի արտադրության անվտանգության տեխնիկական կարգավորումներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Թուրք մտավորականը մատնանշում է մինչ օրս շարունակվող ցեղասպանությունը
23 Մայիսի 2017 - 18:36
Թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն, դիտարկելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը, ասել է, որ դժվար է սպասել առերեսում Թուրքիայից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3198
 
Լրահոս`