Facebook   Twitter
 
«Սիսական» ջոկատի նախաձեռնությամբ Թալիշում կանգնեցվեց  «Վերածնված Թալիշ» հուշարձանը

«Սիսական» ջոկատի նախաձեռնությամբ Թալիշում կանգնեցվեց «Վերածնված Թալիշ» հուշարձանը

18 Հունիսի 2017 - 15:55
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ եւ արտացոլում է մեր հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրի երբեմնի փառքը վերականգնելու, այն կրկին մարդաշատ եւ ծաղկուն դարձնելու գործում:

Իր խոսքում Բակո Սահակյանը շեշտել է, որ Թալիշի վերականգնումը դարձել է մեր պետության կարեւոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը, եւ այս ծրագիրն անպայման կյանքի է կոչվելու:

«Նման հուշարձանը նաեւ պատգամ է աշխարհին, որ հայի կամքն անկոտրում է, սեփական ուժերի նկատմամբ հավատքը՝ անսասան, լավատեսությունը՝ անսպառ: Բարբարոսությանը մենք պատասխանում ենք ապրելու, արարելու, կառուցելու ներուժով եւ մեր միասնականությամբ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Արարողության ընթացքում Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել Սիսիանի ջոկատի մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սողանքի պատճառով գազատարը վնասվել է. դադարեցվել է Դիլիջանի գազամատակարարումը
23 Հոկտեմբերի 2017 - 11:52
Սողանքի հետեւանքով վնասված մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը:
Մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ
23 Հոկտեմբերի 2017 - 11:49
Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և ՀՀ ԱԺ ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ահազանգ ԱԻՆ-ում. ավտոմեքենան ընկել է ձորը
23 Հոկտեմբերի 2017 - 11:13
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը:

ՀՀ ԱԺ պատգամավորները բաց դասախոսություն են կարդացել Արցախի համալսարանի ուսանողների համար
23 Հոկտեմբերի 2017 - 11:09
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Հրայր Թովմասյանը, Կարեն Բեքարյանը և Միհրան Հակոբյանը այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում բաց դասախոսություն են կարդացել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:
Հակառակորդը հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ. Պատասխանը լինելու է ցավոտ. Արցախի ՊՆ (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2017 - 10:52
Երեկ Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
23 Հոկտեմբերի 2017 - 10:48
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ից 20-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2253 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 409 հեռախոսազանգի:
Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին. Վարորդն արգելափակվել է մեքենայում
23 Հոկտեմբերի 2017 - 10:43
Հոկտեմբերի 23-ին, ժամը 02:47-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8497
 
Լրահոս`