Facebook   Twitter
 
Շարմ Էլ Շեյխից և Հուրգադայից կիրականացվի առաջին կանոնավոր չվերթը՝ դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

Շարմ Էլ Շեյխից և Հուրգադայից կիրականացվի առաջին կանոնավոր չվերթը՝ դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

19 Հունիսի 2017 - 11:15
Հունիսին 20-ին եգիպտական «Air Cairo» ավիաընկերությունը դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կիրականացնի առաջին կանոնավոր չվերթը Շարմ Էլ Շեյխից և Հուրգադայից։

Ամբողջ տարվա ընթացքում կանոնավոր չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ շաբաթական 2 անգամ: Առաջին կանոնավոր չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի Երևանի ժամանակով առավոտյան 8․00-ին։

Առաջին չվերթով Հայաստան են ժամանելու Կահիրեի հայկական համայնքի քաղաքական և մշակութային ոլորտների բացառիկ դեմքեր՝ Հայ դատի ատենապետներ ու Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ և հայտնի լրագրողներ։

Հայաստանում դիմավորող կողմում են ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը և հյուպատոսը, Հայկական զարգացման հիմնադրամի տուրիզմի գծով տնօրենը և այլ պաշտոնատար անձինք:

Air Cairo ավիաընկերությանը հայկական շուկա է մուտք գործում առաջին անգամ, և մեր երկրի քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի եգիպտական հանգստավայրեր մեկնել հարևան Վրաստանից։ Հատկանշական է, որ Երևանից ուղիղ կանոնավոր չվերթների գնային սանդղակը չի գերազանցում վրացական ընկերությունների փաթեթների գնային արժեքը։

Air Cairo ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուր-օպերատորն է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Lamborghini-ի էվոլյուցիան ցուցադրվել է յոթ րոպեանոց տեսանյութով (Տեսանյութ)
19 Հունվարի 2018 - 17:34
Lamborghini ավտոմեքենաների էվոլյուցիան ցուցադրել են յոթ րոպեից քիչ պակաս տևողությամբ անիմացված հոլովակի օգնությամբ: Տեսանյութը զետեղված է YouTube-ում Cars Evolution-ի ալիքում, փոխանցում է Motor.ru-ն:
Հարկային նոր օրենսգիրքը հարվածում է նոր ձեւավորվող միջին խավին. Էդմոն Մարուքյան
19 Հունվարի 2018 - 17:30
Հարկային նոր օրենսգիրքը հարվածում է նոր ձեւավորվող միջին խավին։ Այդ մասին այսօր՝ հունվարի 19-ին Շառլ Ազնավուրի հրապարակում մեկնարկած բողոքի ակցիային ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Ադրբեջանի բանակում զինծառայող է մահացել
19 Հունվարի 2018 - 17:29
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի մահվան մասին: Որպես մահվան պատճառ նշվում է, իբրև թե, հրադադարի ռեժիմի խախտումը:
Իրանում կտրել են գողության համար դատապարտված բանտարկյալի ձեռքը
19 Հունվարի 2018 - 17:27
Իրանի բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը, հայտնել Է «Интерфакс»-ը՝ հղում անելով ԻՍՆԱ լրատվական գործակալությանը:
13 երեխաներին տանը շղթայած պահած ամերիկացի ամուսինները հրաժարվել են ընդունել իրենց մեղք (Լուսանկար)
19 Հունվարի 2018 - 17:25
Ամերիկյան Փերիս քաղաքի բնակիչներ Դևիդ և Լուիզա Թուրփիններին, որոնք տևական ժամանակ իրենց 13 երեխաներին շղթայած են պահել մի սենյակում, ծեծել ու սովամահ են արել, պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել երեխաներին տանջելու համար: Սակայն զույգը հրաժարվել է ընդունել իր մեղքը:
Լուծումը գործող իշխանության քաղաքական կամքի դրսևորման մեջ է. ՍԴՀԿ-ն չի մասնակցի «Ելք»-ի երթին
19 Հունվարի 2018 - 17:23
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունն առաջիկա համագումարում Հայաստանի կառույցի համար նոր ատենապետ կընտրի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11133
 
Լրահոս`