Facebook   Twitter
 
Ինչպես է տեղի ունեցել Տուլայում հայկական միկրոավտոբուսի վթարը. Երթուղին սպասարկող ընկերության ղեկավարը մանրամասներ է պատմում

Ինչպես է տեղի ունեցել Տուլայում հայկական միկրոավտոբուսի վթարը. Երթուղին սպասարկող ընկերության ղեկավարը մանրամասներ է պատմում

19 Հունիսի 2017 - 12:37
Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին վթարված Երևան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանի վրան են փորձում բարդել վթարի ամբողջ մեղավորությունը․ այս մասին Tert.am-ին հայտնեց «Քոչար տուր» ընկերության տնօրեն Արամ Քոչարյանը, որին է պատկանում վթարված մեքենան:
«Կարապետի հետ խոսել եմ, ինքը պատմել է, որ ԿԱՄԱԶ-ը կանգնած է եղել և կտրուկ տեղից պոկվել է, Կարապետն էլ հնարավորություն չի ունեցել փախցնելու, որովհետև երկկողմանի ճանապարհ է եղել, կողքից այլ մեքենաներ են ընթացել, փորձել է կանգնեցնել մեքենան ու հարվածել է ԿԱՄԱԶ-ին: Միևնույն գծով էին ընթանում, այնպես չէ, որ Կարապետը դուրս է եկել իր գծից,- ասաց Արամ Քոչարյանը՝ հավելելով, որ ԿԱՄԱԶ-ի վարորդը ոստիկանությունում ցուցմունք է տվել, որ ինքն է մեքենան քաշել միկրոավտոբուսի դիմաց,- բայց հետո ցուցմունք է տվել, որ սխալվել է, ցուցմունքը սխալ է տվել, ինքը իր ճանապարհով է գնացել, միկրոավտոբուսը հետևից խփել է: Եթե մեղավոր չէր, ինչու՞ է փախել վթարից հետո․ ոստիկաներն են նրան բռնել»:

Արամ Քոչարյանի փոխանցմամբ՝ հիմա ՌԴ-ում փորձում են վթարի մեղավորությունը բարդել հայ վարորդի վրա: «Այնտեղի Հայաստանի դեսպանատունը օգնել է վարորդին: Շատ շնորհակալ ենք իրենցից, ամեն ինչով օգնել են վթարի ենթարկվածներին: Հիմա փորձում են նաև աջակցել վարորդ Կարապետ Մողրովյանին իրավական աջակցություն ցույց տալու հարցում»,- պատմեց նա:

Արամ Քոչարյանը պատմեց, որ վթարից մահացած վարորդներից Նասիրով Օթարն իր ընկերն էր՝ Հայատանի քաղաքացի, ազգությամբ եզդի: Նրա խոսքով՝ Կարապետ Մողրովյանն էլ իր ընկերն է, սոցիալապես վատ վիճակում է ապրել, չորս երեխա ունեցել, փորձել է նրան օգնել՝ առաջարկելով երբեմն միկրոավտոբուս վարել տարբեր ուղղություններով: «Նա վթարից ընդամենը քերծվածքներ էր ստացել, դրա համար հրաժարվել էր բուժօգնությունից»:

Արամ Քոչարյանի խոսքով՝ վթարի հետևանքով՝ գիշերվա տվյալներով՝ վիրավորվածներց երեքն են տեղափոխվել են հիվանդանոցներ, մնացածը թեթև քերծվածքներ են ստացել:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14.13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և միկրոավտոբուսը:

Պատահարի հետևանքով մահացել էր 1, տուժել՝ 6 քաղաքացի: Մահացածը միկրոավտոբուսի վարորդներից Նասիրով Օթարն էր:

Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Լոռին դարպասապահների նոր մարզիչ ունի
21 Հունվարի 2018 - 20:49
«Լոռի» ՖԱ-ն 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել դարպասապահների մարզիչ Ֆելիքս Հակոբյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ասադը մեղադրել է Թուրքիային՝ ահաբեկչությանը աջակցելու մեջ
21 Հունվարի 2018 - 20:48
Թուրքիայի բանակը ներխուժել է Սիրիա, կոպիտ կերպով խախտելով սահմանները, և հարձակողական օպերացիա է իրականացնում, ինչը վկայում է Անկարայի կողմից ահաբեկչությանը աջակցելու մասին,– հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը։
Ժառանգություն ստացած տանը հայտնաբերել է 100 կգ ոսկի, որը գնահատվել է 3,5 միլիոն եվրո (Լուսանկար)
21 Հունվարի 2018 - 20:45
Ֆրանսիայի Էվրե քաղաքի բնակիչը ժառանգություն ստացած տանը հայտնաբերել է 100 կգ ոսկի, որը թաքցված է եղել տարբեր սենյակներում:
#HappyBirthday 29 փաստ Հենրիխ Մխիթարյանի մասին (Լուսանկարներ)
21 Հունվարի 2018 - 20:40
Armsport.am-ը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան 29-րդ տարեդարձի առթիվ նույնքան փաստեր է հավաքել:
Թուրքիայի արեւելքում ձնակույտի հոսքի հետեւանքով երկու զինծառայող է մահացել
21 Հունվարի 2018 - 20:37
Թուրքական Բիթլիս նահանգում կիրակի օրը ձնակույտի հոսքի հետեւանքով 2 զինծառայող է մահացել, 7-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hurriyet թերթը:
Ձմռանը սեռական խանգարումների աճ է արձանագրվում. սեքսոպաթոլոգ
21 Հունվարի 2018 - 20:16
Նոր տարին և նրան նախորդող ու հաջորդող ժամանակաշրջանը բոլորի համար շատ լարված է: Նշյալ հատվածը լարված է նաև սեռական առողջության համար և թե ինչո՞ւ HayNews.am-ը պարզել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանից:
Բրայթոնի երկրպագուն, որը սիրում է Ազարին, խաղից հետո ստացել է նրա մարզաշապիկը
21 Հունվարի 2018 - 20:14
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը փայլուն հանդիպում է անցկացրել «Բրայթոնի» հետ (4:0). նա դուբլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի հերթական տուրի խաղում` եվրոպական առաջնությունուններում խփելով իր 100-րդ և 101-րդ գոլերը:
Սիրիայում զինված օպերացիան շատ արագ կավարտվի. Էրդողան
21 Հունվարի 2018 - 20:11
«Ձիթենու ճյուղ» օպերացիան կավարտվի «շատ կարճ ժամանակում»: Այս մասին NTV հեռուստաալիքով հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Գազետա»-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9391
 
Լրահոս`
 
Ասադը մեղադրել է Թուրքիային՝ ահաբեկչությանը աջակցելու մեջ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
 
 
Սիրիայում զինված օպերացիան շատ արագ կավարտվի. Էրդողան
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Դիարան և ՊՍԺ-ն բանավոր համաձայնության են եկել
Միջազգային, Սպորտ, Հասարակություն