Facebook   Twitter
 
Տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը

Տեղի է ունեցել «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը

19 Հունիսի 2017 - 13:38
ՀՀ սփյուռքի նախարարությունում, այսօր՝ հունիսի 19-ին, տեղի է ունեցել սփյուռքահայ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 163 սփյուռքահայ պատանի ու աղջիկ 7 երկրից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կանադայից, Քուվեյթից, Սիրիայից եւ Ֆրանսիայից:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, մինչ այդ՝ ապրիլի 10-20-ը «Արի տուն» ծրագրի հատուկ փուլով Հայաստան էին այցելել 66 պատանի ու աղջիկ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» եւ Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ:

«Սիրելի՛ արիտունցիներ, բարով եք եկել Հայրենիք: Շնորհակալ ենք ձեր ծնողներին, ուսուցիչներին, որ վստահեցին եւ Հայաստան ուղարկեցին ձեզ՝ մասնակցելու հայրենաճանաչության այս լավագույն ծրագրին: Հյուրընկալ ընտանիքներում 9 եւ ճամբարային 5 օրերի ընթացքում դուք կայցելեք Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, թանգարաններ, հանդիպումներ կունենաք պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ: Հայաստանում սովորեք, կատարելագործեք Ձեր Մայրենին եւ հիշեք, որ միայն լավ մարդ եւ մրցունակ մասնագետներ դառնալով կկարողանաք ստեղծել ձեր արժանապատիվ ապագան եւ ձեր լուման կներդնեք Հայրենիքի շենացման գործին»:

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց պատկան գերատեսչություններին եւ համայնքային ծառայություններին՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցներին Հայաստանում հավուր պատշաճի ընդունելու, տեղավորելու, նրանց անվտանգությունն ու ժամանցը կազմակերպելու համար:

Այնուհետեւ նախարարը ավանդույթի համաձայն «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկը հագցրեց ծրագրի ամենակրտսեր մասնակցին՝ Քուվեյթի ազգային վարժարանի սան Աբութ Ղտեին:

Շնորհակալություն հայտնելով մշտական ջերմ ընդունելության համար՝ ՌՀՄ Կրասնոդարի մասնաճյուղի կրթական խորհրդի ղեկավար Կարինե Եսայանը նշեց. «Արի տուն» ծրագիրը Հայրենիք-Սփյուռք կապերի մերձեցման իրական հնարավորություն է: Սիրելի՛ տիկին Հակոբյան, շնորհակալ ենք Ձեզ՝ ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: Կրասնոդարի երկրամասի հայ պատանիներն ու աղջիկները մի քանի տարի շարունակ ոգեւորությամբ մասնակցում են եւ դեռ կմասնակցեն ծրագրին»:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Ղազախստանի մասնակից Լուսինե Սարգսյանը՝ նշելով, որ իր հետ կտանի Հայաստանից ստացած ջերմ եւ անկրկնելի տպավորությունները: Ատըրաուի դպրոցի սաները (Ղազախստան)՝ տնօրեն Ալեսանդ Կարապետյանի գլխավորությամբ խոսեցին ծրագրի կարեւորության մասին եւ ընդգծեցին, որ այսուհետ մշտապես պիտի մասնակցեն ծրագրին:

Այնուհետեւ նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալով պարգեւատրեց Արարատի մարզի «Արի տուն» ծրագրի պատասխանատու Ադիբեկ Խուրշուդյանին:

Ասմունքով եւ ազգային երգերի կատարումներով հանդես եկան Քուվեյթից Մարիա Ղտեն, Ռուսաստանից Արփինե Բակունցը, Կարինա Եսայանը եւ Հրաչ Շահինյանը: Պարային համար ներկայացրին Ախալքալակի Բարալեթ գյուղի դպրոցի պարախմբի աղջիկները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սողանքի պատճառով գազատարը վնասվել է. դադարեցվել է Դիլիջանի գազամատակարարումը
23 Հոկտեմբերի 2017 - 11:52
Սողանքի հետեւանքով վնասված մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը:
Մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ
23 Հոկտեմբերի 2017 - 11:49
Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և ՀՀ ԱԺ ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ահազանգ ԱԻՆ-ում. ավտոմեքենան ընկել է ձորը
23 Հոկտեմբերի 2017 - 11:13
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը:

ՀՀ ԱԺ պատգամավորները բաց դասախոսություն են կարդացել Արցախի համալսարանի ուսանողների համար
23 Հոկտեմբերի 2017 - 11:09
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Հրայր Թովմասյանը, Կարեն Բեքարյանը և Միհրան Հակոբյանը այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում բաց դասախոսություն են կարդացել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:
Հակառակորդը հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ. Պատասխանը լինելու է ցավոտ. Արցախի ՊՆ (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2017 - 10:52
Երեկ Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
23 Հոկտեմբերի 2017 - 10:48
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ից 20-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2253 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 409 հեռախոսազանգի:
Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին. Վարորդն արգելափակվել է մեքենայում
23 Հոկտեմբերի 2017 - 10:43
Հոկտեմբերի 23-ին, ժամը 02:47-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վթարի պատճառով 7 ջուր չի լինելու Գյումրիում
23 Հոկտեմբերի 2017 - 10:37
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 11.00-18.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` Ղանդիլյան, Սավոյան, Շիրակացի փողոցների, 224, 228 տարածքների ջրամատակարարումը:
Հրդեհ Խաչաղբյուր գյուղում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
23 Հոկտեմբերի 2017 - 10:21
Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 22-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8317
 
Լրահոս`