Facebook   Twitter
 
Թուրք զինծառայողների առաջին խումբը ժամանել է մայրաքաղաք Դոհա

Թուրք զինծառայողների առաջին խումբը ժամանել է մայրաքաղաք Դոհա

19 Հունիսի 2017 - 13:53
Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով թուրք զինծառայողների առաջին խումբը ժամանել է մայրաքաղաք Դոհա: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Կատարի իշխանությունները հայտնել են, որ թուրքական զինուժն արդեն մասնակցել է իրականացված առաջին զորավարժություններին:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:

Թուրքական զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի համաձայն երկու երկրների միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2015 թվականին:

Թուրքիայի մեջլիսը նման որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ յոթ երկիր (Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, Բահրեին, Լիբիա, Եմեն, Մալդիվներ) հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: Երկրները նման քայլը մեկնաբանել էին նրանով, թե Կատարն աջակցում է ահաբեկչությանն ու ապակայունացնում է իրադրությունն արաբական երկրներում: Հետագայում այդ երկրների թիվն ավելացավ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից նվերները հայտնվել են առցանց աճուրդներում
22 Մայիսի 2018 - 00:04
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից երկու օր անց առցանց աճուրդներում վաճառքի են հանվել նվերներ, որոնք մատուցել են Վինձորում հարսանեկան արարողության հյուրերին, հաղորդում է BBC-ն:
Marca․ Գրիզմանը մնում է «Աթլետիկոյում»
21 Մայիսի 2018 - 23:49
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»։
Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարը
21 Մայիսի 2018 - 22:59
Վարչապետն աշխատանքից ազատել է Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահագն Մելիքյանին:
Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել
21 Մայիսի 2018 - 22:54
Հնդկաստանում կնոջ օրգանիզմից կոկաինով 106 կապսուլա են հանել, որոնք նա փորձել էր մաքսանենգությամբ երկիր անցկացնել: BBC-ի փոխանցմամբ՝ մայիսի 25-ին Դելի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում 25-ամյա օտարերկրացի կինը ձերբակալվել է:
ԿԳ նախարարը ցանկալի, սակայն առաջիկա տարիներին դեռ ոչ իրատեսական է համարում անվճար բարձրագույն կրթությունը
21 Մայիսի 2018 - 18:54
Բարձրագույն կրթությունն անվճար դարձնելը դեռ օրակարգային հարց չէ` հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը: Այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել
21 Մայիսի 2018 - 18:48
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի եւ Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 21-ին հանդիպում են ունեցել Արարատում՝ Սպարապետ վազգեն Սարգսյանի տանը։
Վահան Կոստանյանը՝ 1֊ին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, Կարպիս Փաշոյանը՝ մամուլի խոսնակ
21 Մայիսի 2018 - 18:33
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԱՄՆ-ում աղբամանը նետած սմարթֆոնների պատճառով հրդեհվում են աղբավայրերը
21 Մայիսի 2018 - 18:30
Վիճակագրության համաձայն՝ Կալիֆորնիայում աղբավայրերում բռնկվող հրդեհների 65%-ը տեղի է ունենում սմարթֆոնների տերերի պատճառով՝ տեղեկացնում է USA Today-ը:
Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ
21 Մայիսի 2018 - 18:20
Հայաստանի կառավարությունն առաջարկելու է մեծածավալ փոփոխություններ թե հակամենաշնորհային քաղաքականության, թե բիզնես միջավայրի բարելավման, թե արտահանման հնարավորությունների նոր մեխանիզմների գործադրման ուղղությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7302
 
Լրահոս`
 
 
 
 
Marca․ Գրիզմանը մնում է «Աթլետիկոյում»
Միջազգային, Սպորտ, Հասարակություն