Facebook   Twitter
 
Հասան Ռոուհանին ուղերձ է փոխանցել Քաթարի էմիրին

Հասան Ռոուհանին ուղերձ է փոխանցել Քաթարի էմիրին

19 Հունիսի 2017 - 14:35
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ուղերձ է փոխանցել Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիին Իրանի արտգործնախարարի օգնականի միջոցով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով քաթարական QNA լրատվական գործակալությունը:
Իրանի արտգործնախարարի արաբական և աֆրիկյան երկրների հարցերով օգնական Հուսեյն Ջաբրի Անսարիի հանդիպումը Քաթարի արտգործնախարար Մուհամեդ ալ Թանիի հետ տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին:

Գործակալությունը չի հայտնել Իրանի նախագահի նամակի բովանդակությունը:

Անսարին դարձել է Իրանից առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով Դոհա է այցելել արաբական երկրների և Քաթարի միջև երկու շաբաթ առաջ դիվանագիտական հարաբերությունների խզումից ի վեր:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել են Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Արդյունքում՝ Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին:
Քաթարը հերքել է բոլոր մեղադրանքները և պատասխանել է, որ պատասխան քայլեր չի կիրառելու:4

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ավտոբուսը այրվել է. 52 մարդ զոհվել է
18 Հունվարի 2018 - 12:02
Իրգիզսկի նահանգի Ակտյուբինսկի շրջանում ավտոբուս է այրվել, 52 մարդ է զոհվել, հաղորդում է Tengrinews.kz-ն՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովին։
Մեքսիկայում 33 անհայտ անձի գերեզման է հայտնաբերվել
18 Հունվարի 2018 - 11:30
Մեքսիկայի Նայարիտ նահանգում 33 մարդու թաղված դիակ է հայտաբերվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Universal պորտալը:
Էլիտար գիշերային ակումբներին Ստամբուլում ադրբեջանցու գլխավորած հանցախումբը թմրամիջոցներ է վաճառել
18 Հունվարի 2018 - 11:17
Թուրքիայի ոստիկանությունը լայնամասշտաբ հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է հանցավոր խմբի անդամների, որոնք տևական ժամանակ թմրամիջոցներ են մատակարարել Ստամբուլի մի շարք էլիտար գիշերային ակումբների, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:
Զբոսանավի միջադեպից հետո Ռուփերտ Մերդոկին անմիջապես հոսսպիտալացրել են
18 Հունվարի 2018 - 11:15
Ամերիկացի գործարար, The Wall Street Journal-ի, The Times-ի եւ New York Post-ի սեփականատեր Ռուփերտ Մերդոկը վնասել է մեջքը որդուն պատկանող զբոսանավում հանգստանալու ժամանակ։ Հաղորդում է Vanity Fair-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ 2018-ին տեղի չի ունենա. Թրամփ
18 Հունվարի 2018 - 10:40
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հերքել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հայտարարությունը, որի համաձայն Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը կարող է Երուսաղեմ տեղափոխվել մինչև այս տարվա վերջ։
ԱՄՆ-ն հաշվի է առնում Սիրիայում Թուրքիայի շահերը. Պենտագոն
18 Հունվարի 2018 - 10:14
ԱՄՆ-ն Սիրիայում գործողություններ իրականացնելիս հաշվի է առնում Թուրքիայի շահերը եւ ընդունում դրանց լեգիտիմությունը, նշված է Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թրամփը հրապարակել է ֆեյք նորությունների մրցանակաբաշխության հաղթողների ցանկը
18 Հունվարի 2018 - 10:03
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է «ֆեյք լրատվամիջոցների» իր հորինած մրցանակի «հաղթողների» ցանկը: Այս տեղեկությունը հրապարակվել է չորեքշաբթի ԱՄՆ Հանրապետական կուսակցության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թրամփն ասել է, որ ի տարբերություն Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշի ու Բարաք Օբամայի ինքը բավականաչափ խելք ունի Հս. Կորեայի խնդիրը լուծելու համար
18 Հունվարի 2018 - 09:41
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում ծավալուն հարցազրույց է տվել Reuters գործակալությանը՝ խոսելով Կորեական թերակղզում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին:
«Արաբական գարնան» հետեւանքով տարածաշրջանի երկրները 900 մլրդ դոլարի վնաս են կրել. Եգիպտոսի նախագահ
18 Հունվարի 2018 - 09:29
Մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրները «արաբական գարնան»՝ հեղաշրջումների եւ ժողորդական զանգվածային հուզումների շարք, որոնք 2011 թվականին տեղի են ունեցել արաբական շատ երկրներում, եւ դրանց հաջորդած իրադարձութունների հետեւանքով կրել են 900 մլրդ դոլարի վնաս:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3131
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՊՆ 30-ամյա ծառայողը վիրավորվել է
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
Վազքը նիհարելուն չի օգնի
Հասարակություն