Facebook   Twitter
 
Էլեկտրոմոբիլը գալիս է մրցակցելու բենզինով և գազով լիցքավորվող մեքենաների հետ (Լուսանկար)

Էլեկտրոմոբիլը գալիս է մրցակցելու բենզինով և գազով լիցքավորվող մեքենաների հետ (Լուսանկար)

19 Հունիսի 2017 - 15:24
Բավական ժամանակ «Երեք կետ» ԻԱՄ գիտատեխնիկական ասոցիացիան զբաղված է ավտոմոբիլային ոլորտում վաղուց հեղաշրջում կատարած էլեկտրոմոբիլի Հայաստան ներմուծման և ազատ շահագործման հարցերով:
Վերջինս էլեկտրական, էկոլոգիական և տնտեսապես շահավետ բոլորովին նոր տրանսպորտային միջոց է, որի արտանետումների տոկոսը զրոյական է: «Երեք կետ» ԻԱՄ գիտատեխնիկական ասոցիացիայի համակարգող Նորայր Հովակիմյանի կարծիքով այս ավտոմեքենաները գալիս են մրցակցելու բենզինով և գազով լիցքավորվողների հետ և շատ առումներով ավելի շահեկան են լինելու, եթե իհարկե օրենսդրորեն լուծվեն մաքսազերծման հետ կապված հարցերը: Այդ դեպքում միայն դրանց գինը չի անցնելու 10.000—ից 15.000 ԱՄՆ դոլարիը:

Հովակիմյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր է համապատասխան լիցակայանների ստեղծումը, քանզի պետք է այնպիսի պայմաններ ապահովել, որպեսզի անձը 8-10 ժամ չծախսի ավտոմեքենան լիցքավորելու վրա, այլ դա արվի առավելագույնս մեկ ժամում: Բացի այդ լցակայանները ունենան նաև սրճարանային հատված: Ավտոմեքենաների մակնիշի հետ կապված բանախոսն ասաց, որ դեռևս համագործակցում են միայն Նիսսան ընկերության հետ, այլ ընկերություններ դեռևս չեն դիմել իրենց ավտոմեքենաներն էլ էկոմեքենաների վերածելու առաջարկով:

Տեխնիկական գիտությունների թեկնածու, «Երեք կետ» ասոցիացիայի անդամ Արմեն Ղարիբյանի խոսքով բացի սննդի կետից այդ լցակայաններում պետք է լինի սպասարկման կետ, որպեսզի խնդիրների դեպքում հնարավոր լինի դրանք վերացնել: Հարցին, իսկ որքան է տևում նման մեքենայի լիցքավորումը և ինչպես է այն կատարվում, Ղարիբյանը պատասխանեց, որ այդ կայանում պետք է լինի հաստատուն հոսանք՝ 200 կիլովոլտ հզորությամբ, 24 կիլովատ՝ 1000 դրամի լիցքավորելու դեպքում 150 կմ քշելու հնարավորություն է ընձեռվում: Կարելի է նաև մեքենան լիցքավորել տանը, ինչպես օրինակ լիցքավորում ենք բջջային հեռախոսը, սակայն դա պետք է կատարել՝ ողջ գիշեր:

FAA գործող ավտոմարզիկ, Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի անդամ Էդվարդ Եղյանի պնդմամբ՝ Հայաստանում այսօր նման մեքենաների թիվը չի գերազանցում 10-ը, հիմնականում դրանք անհատների են պատկանում: Տարածմանը նպաստելու համար Երևանի քաղաքապետարանը օրենք է ընդունել՝ ըստ որի կարմիր գծերի սահմանված վճարները չեն անդրադառնում էլեկտրոմոբիլներին:

Գլոբալ Շիփինգ ընկերության ավագ մենեջեր Մարգարիտա Մարտոյանն էլ ասաց, որ դեռևս նման լցակայան ունի միայն իրենց ընկերությունը, որն էլ ասոցիացիայի հետ համագործակցելով ցանկանում է ընդլայնել կայանների թիվը, բացի այդ, ավտոմեքենան էներգիա է ստանալու նաև արևի տակ կանգնած լինելու դեպում եւս, լիցքավորման խնայմանը կնպաստեն նաև էլեկտրական մարտկոցները, որոնք հնարավոր կլինի փոխել այդ լցակայաններում:

HayNews.am-ի հարցին, արդյոք կա միտում ստեղծելու էլեկտրամեքենաների արտադրության գործարան, բանախոսները պատասխանեցին, որ դա մի փոքր իրատեսական չէ, սակայն եթե մեքենաների քանակը ավելացավ, իրենք մարտկոցների գործարանի կառուցման հարցն առաջ կբերեն:

Անուշ Կրկյաշարյան
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ևս մեկ նշանակալի ձեռքբերում է կատարել
22 Օգոստոսի 2017 - 15:03
Մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ևս մեկ նշանակալի ձեռքբերում է կատարել:

Հնդկաստանի գերագույն դատարանը մուսուլմաններին արգելել է նույն բառը 3 անգամ կրկնելով արագ ամուսնալուծվել
22 Օգոստոսի 2017 - 14:58
Հնդկաստանի գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել մուսուլման տղամարդկանց կողմից 3 անգամ «թալաք» (ամուսնալուծություն) բառը կրկնելու ու դրա միջոցով արագ ամուսնալուծվելու երևույթը:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Փայլանը դատի է տվել քրիստոնյաներին «գյավուր» անվանած թուրք սյունակագրին
22 Օգոստոսի 2017 - 14:51
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը բողոք է ներկայացրել Թուրքիայի հանրապետական դատախազություն ընդդեմ թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիր Հայրեթթին Քարամանի, այս մասին գրում է t24.com.tr կայքը:
«Oրենքով գող» Շաքրո Մոլոդոյին Մոսկվայի քաղաքային դատարանը կալանքի տակ է թողել
22 Օգոստոսի 2017 - 14:46
Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Շաքրո Մոլոդոյ մականունով հայտնի Զախարի Քալաշովի կալանքի տակ պահման ժամկետի երկարաձգման մասին որոշման դեմ պաշտպանության բողոքը: Այդ մասին հայտնում է mskagency.ru-ն:

Սոս Ջանիբեկյանի զուգընկերուհին դերասանի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել
22 Օգոստոսի 2017 - 14:39
Սոս Ջանիբեկյանի զուգընկերուհին՝ Մադոննան, դերասանի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, որն ուղեկցել է ոչ պակաս ռոմանտիկ գրառմամբ.
Վենեսուելայում հորդառատ անձրևները դարձել են չորս մարդու մահվան պատճառ
22 Օգոստոսի 2017 - 14:32
Վենեսուելայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են չորս մարդու մահվան, ևս մի քանի հոգի անհայտ կորած է համարվում: Այդ մասին հայտնել է երկրի ՆԳՆ ղեկավար Նեստոր Ռևերոլը:
Google-ն Android-ի նոր տարբերակն անվանել է ի պատիվ թխվածքաբլիթի
22 Օգոստոսի 2017 - 14:27
Google կորպորացիան ներկայացրել է նոր օպերացիոն համակարգ՝ Android Oreo-ն, որն անվանակոչվել է ի պատիվ հանրաճանաչ շոկոլադե բլիթի, փոխանցում է Gazeta.ru-ն։
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (22.08.2017թ. դրությամբ)
22 Օգոստոսի 2017 - 14:19
Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 21-ից 22-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի. Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կքննարկվի նաև ԼՂ հարցը
22 Օգոստոսի 2017 - 14:12
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16076
 
Լրահոս`