Facebook   Twitter
 
«Սարի թաղի» գործով տուժող ոստիկանը օդ է կրակել վերադասի հրամանով, որին չի ճանաչում

«Սարի թաղի» գործով տուժող ոստիկանը օդ է կրակել վերադասի հրամանով, որին չի ճանաչում

19 Հունիսի 2017 - 15:09
2017 թ. հունիսի 13-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սարի թաղի» դեպքերի արդյունքում տուժող ճանաչված ոստիկանների հարցաքննությունը:
Հիշեցնենք՝ ցուցարարներ Հրաչյա Բոյաջյանը, Արման Ադամյանն ու Ժորա Ավետիսյանը մեղադրվում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու մեջ: Հրաչյա Բոյաջյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:

Դատարանը լսեց տուժողներ Ա. Թիրաբյանին, որը դեպքի ժամանակ եղել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի տեսուչ, և Հ. Հովսեփյանին, որը եղել է ՊՊԾ գնդի ավագ ոստիկան: Համաձայն ցուցմունքի՝ դեպքի օրը վերջիններս իրենց ծառայությունն են իրականացրել մերձակա փողոցում և ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տեղափոխվել են Երևանի Խորենացի և Գլինկա փողոցների հարակից տարածք:

Երկուսն էլ իրենց ցուցմունքներում հայտնեցին, որ Սարի թաղի բնակիչները կենցաղային խնդիրներ էին բարձրացնում և պահանջում էին վերականգնել թաղամասում ջրի, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը, տրանսպորտային կապը: Ա. Թիրաբյանը նշեց, որ երբ ցուցարարների կողմից նետված քարերից մեկը դիպել է իր ոտքին, նա կրակելու հրաման է ստացել վերադասից և 8 անգամ «օդ է կրակել»:

Հարցին, թե կոնկրետ ումից է կրակելու հրաման ստացել, հարցաքննվողը նշեց, որ չի ճանաչում նրան: Գործով մյուս տուժող Հ. Հովսեփյանը իր ցուցմունքում նշեց, որ ցույցի վայրում 2-3 րոպե է գտնվել և այդ ընթացքում, ցուցարարներից շուրջ 20 մետր հեռավորության վրա գտնվելով, ալկոհոլի հոտ է զգացել ցուցարարների կողմից: Հարցին, թե ինչու է համոզված, որ ալկոհոլի հոտը հենց ցուցարարների կողմից է եղել, Հ. Հովսեփյանը պատասխանեց, թե ոստիկանները աշխատանքի ժամին ալկոհոլ չեն գործածում:

Հարցաքննված ոստիկանները պնդեցին նաև, թե ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ բռնություն չի կիրառվել, լրագրողների աշխատանքը չի խոչընդոտվել, տեսախցիկները չեն խլվել նրանցից: Սակայն դեպքից օրեր անց հրապարակված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են ոստիկանները հարձակվում լրագրողների վրա և խլում նկարահանող սարքերը: Video Player Նույն տեսանյութում հստակ երևում է նաև, որ ցույցի վայրում հայտնվում է քաղաքացիական հագուստով մի տղամարդ, որի ձեռքին ինքնաձիգ կա, սակայն հարցաքննված ոստիկանները դրա վերաբերյալ էլ որևէ տեղեկություն չունեին և պնդում էին, թե ինքնաձիգով տղամարդուն իրենք չեն տեսել:


Տեսանյութում երևում է, որ տղամարդը ոստիկանների համար տեսանելի վայրում է գտնվում, մոտենում և նստում է մեքենայի մեջ: Նման իրավիճակում անհնար էր նրան չնկատել, առավել ևս, որ ոստիկանների պարտականությունն է ապահովել բնակիչների անվտանգությունը: Video Player 00:00Use Left/Right Arrow keys to advance one second, Up/Down arrows to advance ten seconds.00:49 Տուժող ճանաչված ոստիկաններին դատարանը կշարունակի լսել 2017 թ. հունիսի 29-ին՝ ժամը 14:00-ին նշանակված դատական նիստի ընթացքում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից նվերները հայտնվել են առցանց աճուրդներում
22 Մայիսի 2018 - 00:04
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքից երկու օր անց առցանց աճուրդներում վաճառքի են հանվել նվերներ, որոնք մատուցել են Վինձորում հարսանեկան արարողության հյուրերին, հաղորդում է BBC-ն:
«Ելք»-ի՝ ավագանու 3 անդամի լիազորությունները դադարեցվել են
21 Մայիսի 2018 - 23:55
Երևանի քաղաքապետն արձանագրություններ է ստորագրել․
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել է Գարեգին Չուգասզյանին (լուսանկար)
21 Մայիսի 2018 - 23:51
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այսօր այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով մի քանի օր է ինչ հացադուլ է հայտարարել:



Marca․ Գրիզմանը մնում է «Աթլետիկոյում»
21 Մայիսի 2018 - 23:49
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»։
Ուշ քնելու սովորությունը կարող է հոգեկան խանգարումների պատճառ դառնալ
21 Մայիսի 2018 - 23:46
Ուշ քնելու սովորությունը կարող է հանգեցնել հոգեկան խանգարումների։ Նման եզրակացության են հանգել Գլազգո համալսարանի գիտնականները՝ Լորա Լայալի ղեկավարությամբ։
Կաննում Հայոց ցեղասպանության մասին հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել (Տեսանյութ)
21 Մայիսի 2018 - 23:38
Կաննի 71-րդ փառատոնի շրջանակում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլովակ:
Կենդանակերպի երեք՝ ի ծնե կախարդ նշանները
21 Մայիսի 2018 - 23:37
Աստղագուշակները պնդում են, որ բոլոր կանայք փոքր-ինչ կախարդ են, սակայն կենդանակերպի այս երեք նշանների ներկայացուցիչներին աստղերը կախարդական շնորհ են պարգևել։ Եվ այդ տիկնայք հաճույքով օգտագործում են այն։
Ալբանիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախագիծ կա
21 Մայիսի 2018 - 23:31
Ալբանիայի մայրաքաղաքում խորհրդային շրջանի կառույցներից մեկը՝ Տիրանայի բուրգը կվերածվի նոր տեխնոլոգիական, արվեստի և մշակույթի կենտրոնի:
Մայքլ Փենսը Վենեսուելայում կայացած ընտրությունները «խայտառակություն» է կոչել
21 Մայիսի 2018 - 23:30
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը Վենեսուելայում կայացած ընտրությունները «խայտառակություն» է կոչել: Նա կարծում է, որ դրանք ազատ եւ արդար չեն եղել, գրում է AP-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11440
 
Լրահոս`
 
 
 
 
Marca․ Գրիզմանը մնում է «Աթլետիկոյում»
Միջազգային, Սպորտ, Հասարակություն