Facebook   Twitter
 
ՊԵԿ-ը ներկայացրել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի նախագծերը

ՊԵԿ-ը ներկայացրել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի նախագծերը

19 Հունիսի 2017 - 15:33
Կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Ներկայացվել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը:

«Մեզ հաջողվել է իրականացնել դեռևս 6-7 ամիս առաջ ներկայացված և ձեր հավանությանն արժանացած բարեփոխումների առաջին փուլը: Իսկ երկրորդ փուլով առաջարկվող միջոցառումներից երեքն արդեն կատարվել են»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:

Քննարկվել են օրինապահ հարկ վճարողների տնտեսական խթանների ընդլայնման, էլեկտրոնային կառավարման համակարգում ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ներդրման, վարչական պատասխանատվության ինստիտուտի վերանայման հարցերը: Ակտիվ քննարկումներ են ծավալվել նաև ՀԴՄ շահագործման կանոնների պատասխանատվության բարձրացման շուրջ:

Մասնավորապես, առաջարկվել է կամայական դրսևորումների բացառման նպատակով ներդնել հսկիչ գնումների գործընթացի տեսանկարահանման մեխանիզմ: Կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ հետևողական է լինելու ՀԴՄ կտրոնների տրամադրման հարցում. «Գործընթացը պետք է պարտադիր լինի բոլորի համար, առանց որի անհնարին է բիզնեսով զբաղվելը»:

Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում նախատեսվում է գործարկել «ստվերի անձնագիրը», ԵԱՏՄ երկրներից ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով կիրառել «հարկային պահեստ» ընթացակարգը: Մաքսային սահմանով ապրանքների տեղաշարժն ավելի դյուրին դարձնելու նպատակով էլ առաջարկվում է մյուս ուղիներին զուգահեռ կիրառել չորրորդ՝ «կապույտ ուղի» ընթացակարգը:

Կոմիտեի ղեկավարը կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին և ընդգծել, որ այս փուլում ևս համատեղ ջանքերով պետք է հասնել էական արդյունքի: Իրենց հերթին դրական գնահատելով առաջին փուլի արդյունքները, հասարակական կառույցների ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ երկրորդ փուլից նույնպես էական սպասումներ ունեն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հունվարի 25-ից հետո չեմ բացառում ձյան տեսքով տեղումները. Գագիկ Սուրենյան
18 Հունվարի 2018 - 11:58
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ նման տաք ձմեռներ հանրապետությունում դիտվել են 1963, 1966, 2010 թվականներին, երբ ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել մոտ 4-6 աստիճանով։
Քարդաշյանի նորածին դստերը Բեյոնսեն ավելի քան 20.000 դոլարանոց նվեր է մատուցել
18 Հունվարի 2018 - 11:52
Երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին 3-րդ երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ թանկարժեք նվեր են մատուցել:
Իրինա Շեյքն իր դստեր հետ Լոս Անջելեսում (Լուսանկարներ)
18 Հունվարի 2018 - 11:47
Մինչ Բրեդլի Քուփերը Ժնևում մասնակցում էր IWC Schaffhausen ժամացույցի հայտնի ապրանքանիշի ամենամյա միջոցառմանը, նրա ընկերուհուն ու դստեր մորը՝ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքին հաջողվել է լուսանկարել Լոս Անջելեսում՝ դստերը գրկած։
2108-ին շինարարության ոլորտում ակնկալում ենք որոշակի աշխուժություն
18 Հունվարի 2018 - 11:46
Շինարարության ոլորտում 2108-ին ակնկալում ենք որոշակի աշխուժություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Բնակարանում հայտնաբերվել են բնակիչների դիերը
18 Հունվարի 2018 - 11:38
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 17-ին, ժամը 22:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջիգարխանյանը ընդհանուր թուլություն ունի, բայց գտնվում է գիտակից վիճակում
18 Հունվարի 2018 - 11:34
Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացումը լրիվ անսպասելի էր՝ Նոր տարվա օրերին նա լավ հանգստացել էր, լավ վիճակում էր։ Այս մասին հայտարարել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։
Մենք պետք է մեկ անգամ ֆունդամենտալ լուծենք այս խնդիրը. Վարչապետ
18 Հունվարի 2018 - 11:32
Կառավարության հունվարի 18-ի նիստին գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանն անդրադարձավ տարիներ շարունակ չվճարված, կուտակված հարկերին, տուրքերին և այլ վճարներին:
Մեքսիկայում 33 անհայտ անձի գերեզման է հայտնաբերվել
18 Հունվարի 2018 - 11:30
Մեքսիկայի Նայարիտ նահանգում 33 մարդու թաղված դիակ է հայտաբերվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Universal պորտալը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9665
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՊՆ 30-ամյա ծառայողը վիրավորվել է
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
Վազքը նիհարելուն չի օգնի
Հասարակություն
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն