Facebook   Twitter
 
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարությունը՝ ադրբեջանական ագրեսիայի հետ կապված

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարությունը՝ ադրբեջանական ագրեսիայի հետ կապված

19 Հունիսի 2017 - 15:28
Ադրբեջանի ղեկավարությունն արդեն վաղուց է անտեսում ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլեւ շատ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կոչերն ու քաղաքական ուղերձները։ Այս մասին ասվում է ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարությունում՝ հունիսի 16-17-ին ադրբեջանական ագրեսիայի հետ կապված, ինչի հետեւանքով 4 հայ զինծառայող է զոհվել։

«Հայաստանն ու հայերը Ադրբեջան կոչվող սուլթանությունում արդեն վաղուց են որպես հրեշներ ներկայացվում, իսկ հայատյացության մակարդակը անցնում է բոլոր մարդկային նորմերի ու բարոյականության սահմանները։ Ալիեւյան կլանի ռազմականացված հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութունը ուժով վերադարձնելու (Արցախի Հանրապետություն) Ադրբեջան կոչվող հայատյաց պետության կազմ, այդ խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները ի չիք են դարձնում», - նշվում է հայտարարությունում։

Փաստաթղթի հեղինակները նշում են, որ շատ երկրներում, հատկապես՝ Ռուսաստանում, Բաքվի անմիջական կարգադրությամբ եւ Ադրբեջանի դեսպանատան հետ համակարգելով, ակտիվ ու նպատակաուղղված աշխատանքներ են ընթանում Ռուսաստանի Դաշնության ազգությամբ հայ քաղաքացիների դեմ տարբեր սադրանքների մեջ ադրբեջանական սփյուռքին ներքաշելու ուղղությամբ՝ ընդդեմ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին պատմական ճշմարտության։

Նախիջեւանում նոր են ավարտվել ադրբեջանա-թուրքական խոշոր զորավարժությունները (5 հազար զինծառայող եւ 250 միավոր տեխնիկա)։ Արդեն հունիսի 19-ին Հանրապետությունում նոր զորավարժություններ են մեկնարկում 23 հազար զինծառայողների մասնակցությամբ։ Ավելին, Ադրբեջանն ու Թուրքիան առանց ծանուցման եւ միջազգային կոնվենցիաները խախտելով զորավարժություններ են անցկացնում, որոնց մասնակիցների թիվը գերազանցում է 20 հազար զինծառայողը։ Սակայն հերթական անգամ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, աչք է փակում միջազգային իրավունքի ակնհայտ խախտման վրա։

«Ամբողջ աշխարհում դարեր ի վեր կիրառվել է «Ակն ընդ ական» սկզբունքը։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր զոհված հայազգի զինվորի փոխարեն պետք է ադրբեջանցի զինվորներ ոչնչացվեն։ Սրանից ծագում է մեկ այլ ՝ «Հայելայնության» սկզբունքը, ինչը նշանակում է, որ հայկական կողմերը պետք է ձեռնարկեն պատասխան եւ խիստ պատժիչ միջոցներ», - նշվում է հայտարարությունում։

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ 15 տարի առաջ (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2017 - 11:56
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ցույց է տվել, թե ինչպիսին են եղել նրանք 15 տարի առաջ:

Սողանքի պատճառով գազատարը վնասվել է. դադարեցվել է Դիլիջանի գազամատակարարումը
23 Հոկտեմբերի 2017 - 11:52
Սողանքի հետեւանքով վնասված մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը:
Մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ
23 Հոկտեմբերի 2017 - 11:49
Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և ՀՀ ԱԺ ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Պակիստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» միջանցքին միանալու համար
23 Հոկտեմբերի 2017 - 11:38
Պակիստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծին միանալու մասին, որը պետք է միավորի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստսանի երկաթգծերը, հայտնում է kommersant.ru-ն: Բանակցությունների մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Խան Մոհմանդը:
Չինուհին վերջին պահին հրաժարվել է ամուսնանալ, քանի որ փեսան սխալ է ծնկի եկել նրա առաջ
23 Հոկտեմբերի 2017 - 11:22
Չինաստանում հարսը վերջին պահին հրաժարվել է ամուսնանալ: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, չինուհուն դուր չի եկել այն, որ իր փեսացուն սխալ է ծնկի եկել իր առաջ:
Կանադայում նավթ տեղափոխող գնացքի մի քանի վագոն դուրս է եկել գծերից
23 Հոկտեմբերի 2017 - 11:16
Կանադայի Ալբերտա նահանգում նավթ տեղափոխող գնացքի մի քանի վագոն դուրս է եկել գծերից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ահազանգ ԱԻՆ-ում. ավտոմեքենան ընկել է ձորը
23 Հոկտեմբերի 2017 - 11:13
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը:

ՀՀ ԱԺ պատգամավորները բաց դասախոսություն են կարդացել Արցախի համալսարանի ուսանողների համար
23 Հոկտեմբերի 2017 - 11:09
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Հրայր Թովմասյանը, Կարեն Բեքարյանը և Միհրան Հակոբյանը այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում բաց դասախոսություն են կարդացել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:
Հակառակորդը հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ. Պատասխանը լինելու է ցավոտ. Արցախի ՊՆ (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2017 - 10:52
Երեկ Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9926
 
Լրահոս`