Facebook   Twitter
 
Կաշառք ստանալու համար ոստիկանության աշխատակիցներ են կալանավորվել

Կաշառք ստանալու համար ոստիկանության աշխատակիցներ են կալանավորվել

19 Հունիսի 2017 - 16:24
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր:
Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից կատարված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ. Ա.-ն վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու նպատակով դիմել է իր ծանոթ Ն. Ե.-ին, ով առաջարկել է ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Վերջինս Զ. Ա.-ին տեղեկացրել է, որ այդ պարագայում քննությունները ձևական բնույթ կկրեն:

Սակայն Զ. Ա.-ն այդ մասին հաղորդում է տվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որից հետո կազմակերպված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում վերջինս կաշառքի գումարը Ն. Ե.-ի միջոցով փոխանցել է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության Աշտարակի հաշվառման-քննական բաժնի աշխատակիցներ Ա. Գ.-ին և Բ. Հ.-ին:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ վերջիններս, կաշառք տվողի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, նախնական համաձայնությամբ, խմբով կաշառք են ստացել, որից հետո Զ. Ա.-ն, առանց տեսական քննության հարցերին լիարժեք պատասխանելու և գործնական քննություն հանձնելու, գնահատվել է դրական: Այնուհետև տեսուչ Ա. Գ.-ն կազմել է ակնհայտ կեղծ փաստաթուղթ` քննությունը դրական հանձնելու վերաբերյալ համապատասխան արձանագրություն, որի հետևանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող Զ. Ա.-ն վարորդական իրավունքի վկայական է ստացել:

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Ե.-ի միջնորդությամբ մի շարք այլ քաղաքացիներ ևս կաշառքներ են տվել պաշտոնատար անձանց` վարորդական իրավունքի վկայականներ ձեռք բերելու համար: Կաշառքի միջնորդության համար Ն. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչ Բ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ տեսուչ Ա. Գ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկանության հիշյալ աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Կույսերին սիրելու հինգ պատճառ
21 Օգոստոսի 2017 - 22:16
1. Կույսերը զգայուն են, այդ պատճառով զգույշ եղեք նրանց զգացմունքների հանդեպ
Կույսերը վերահսկում են իրենց զգացմունքները, քանի որ գիտեն, որ չափազանց զգայուն են, եւ չեն ուզում շատ սուր արձագանքել: Հաճախ, երբ վերջապես հասկանաք, որ նրանց ինչ-որ բան է անհանգստացնում, նրանք պարզապես պայթում են՝ փաստելով հասցրած վիրավորանքը: Նրանց հնարավորություն ընձեռեք արտահայտել իրենց զգացմունքները եւ մի հարձակվեք նրանց վրա, երբ դուրս են գալիս ափերից: Նրանց պետք է, որ լսեն իրենց, եւ երբ հասնեն դրան, կարող են թուլանալ:

Դեբեդից պոմպակայանների միջոցով են ջուրը գյուղ հասցնում. սահմանամերձ Զորական եւ Բերդավան գյուղերում ոռոգման ջուր չկա
21 Օգոստոսի 2017 - 19:56
Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղեր 20 օրից ավելի է՝ զրկված են ոռոգման ջրից: NEWS.am-ի հետ զրույցում սահմանամերձ Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը նշեց, որ օգոստոսի 1-ից սկսած գյուղում ոռոգման ջուր չկա, սակայն, Տավուշի մարզպետարանից խոստացել են, որ խնդիրը երկու օրից կլուծվի: Գյուղապետը նշեց, որ ոռոգման ջուրը Զորական եւ հարակից գյուղեր է հասնում Դեբեդ գետից՝ տեղադրված քառաստիճան պոմպակայանների միջոցով:
Փողոցում բացահայտ հափշտակել է 46-ամյա կնոջ դրամապանակը
21 Օգոստոսի 2017 - 19:36
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 20-ին, ժամը 13.30-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով Մասիս քաղաքի 4-րդ փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա Նարեկ Ա.-ն:

Մոսկվայում հայաստանցին 2.5 մլն ռուբլու արժողությամբ տեխնիկա է գողացել
21 Օգոստոսի 2017 - 19:19
Մոսկվայում հայաստանցին տեխնիկայի առևտրով զբաղվող ֆիրմայի մեքենայից 2.5 մլն ռուբլու արժողությամբ տեխնիկա է գողացել, այս մասին հայտնում է moslenta.ru-ն:

Կալանավորվել է Տավուշում ծառայակցին սպանելու, ապա նրա մարմինը այրելու մեջ մեղադրվողը
21 Օգոստոսի 2017 - 19:11
Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում օգոստոսի 17-ին ծառայակցի եւ համագյուղացու սպանելու մեջ մեղադրվող 37-ամյա Արթուր Լալայանը կալանավորվել է:
Արցախում քննարկել են տոնական միջոցառումները
21 Օգոստոսի 2017 - 18:37
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության 26-ամյակին նվիրված տոնական միջոցառումների վերաբերյալ:

Կոտայքում վրաերթի ենթարկված 2-ամյա երեխայի մահանալուց հետո հիվանդանոցում մահացել է նրա պապիկը
21 Օգոստոսի 2017 - 18:18
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում օգոստոսի 20-ին թոռան հետ վրաերթի ենթարկված 67-ամյա Գրիշա Ասատրյանն գիտակցության չգալով մահացել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ նշելով, որ ոստիկանությունն հիվանդանոցից ահազանգը ստացել է այսօր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեությունը իր բարեմաղթանքներն է ուղղել
21 Օգոստոսի 2017 - 17:45
Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեությունը հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ` շնորհավորելով նրան ծննդյան տարեդարձի առիթով:
Տարոն Մարգարյանը ցավակցել է Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ
21 Օգոստոսի 2017 - 17:34
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա նշանավոր մտավորական, անվանի գրող, հրապարակախոս, դրամատուրգ, Երևանի պատվավոր քաղաքացի Պերճ Զեյթունցյանի մահվան մասին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7879
 
Լրահոս`