Facebook   Twitter
 
Մոնիտորինգ՝ բժշկական բուհերում

Մոնիտորինգ՝ բժշկական բուհերում

19 Հունիսի 2017 - 17:10
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մեկնարկել է մոնիտորինգային այցերը Հայաստանում բժշկական կրթություն մատուցող այն բուհերը, որոնք դեռևս ինստիտուցիոնալ հավատարմագրում չեն անցել։ Նպատակն է ծանոթանալ տվյալ բուհերում իրականացվող որակի ապահովման գործընթացներին և անհրաժեշտության դեպքում աջակցել պատրաստվելու ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։
ՈԱԱԿ մասնագետներն առաջին այցն իրականացրեցին Հայկական բժշկական ինստիտուտ, որտեղ հանդիպում ունեցան ուսումնական հաստատության ռեկտոր Լևոն Ասատրյանի հետ։ Ռոկտորը տեղեկացրեց, որ Հայկական բժշկական ինստիտուտը պլանավորում է ընթացիկ տարվա վերջում դիմել ինստիտուցիոնալ հավատարմագրման։ Քննարկվեցին բժշկական կրթության կազմակերպման և կառավարման առանձնահատկությունները, բուհում առկա իրավիճակն ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշների։ Անդրադարձ կատարվեց նաև ծրագրային հավատարմագրման անհրաժեշտությանը բժշկական մասնագիտությունների համար։

ՈԱԱԿ մասնագետները հանդիպում-քննարկումներ ունեցան նաև բուհի պրոռեկտորների, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ, իրականացրեցին փաստաթղթերի ուսումնասիրություն։

Առաջիկայում ՈԱԱԿ-ը մոնիտորինգային այցեր կիրականացնի նաև Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան, Ավանդական բժշկության համալսարան, Երևանի «Հայբուսակ» համալսարան, Երևանի Մենեջմենթի համալսարան և այլն։

Նշենք, որ բժշկական կրթություն մատուցող բուհերից ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում ունի միայն Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քարդաշյանի նորածին դստերը Բեյոնսեն ավելի քան 20.000 դոլարանոց նվեր է մատուցել
18 Հունվարի 2018 - 11:52
Երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին Քիմ Քարդաշյանին ու Քանյե Ուեսթին 3-րդ երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ թանկարժեք նվեր են մատուցել:
Իրինա Շեյքն իր դստեր հետ Լոս Անջելեսում (Լուսանկարներ)
18 Հունվարի 2018 - 11:47
Մինչ Բրեդլի Քուփերը Ժնևում մասնակցում էր IWC Schaffhausen ժամացույցի հայտնի ապրանքանիշի ամենամյա միջոցառմանը, նրա ընկերուհուն ու դստեր մորը՝ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքին հաջողվել է լուսանկարել Լոս Անջելեսում՝ դստերը գրկած։
2108-ին շինարարության ոլորտում ակնկալում ենք որոշակի աշխուժություն
18 Հունվարի 2018 - 11:46
Շինարարության ոլորտում 2108-ին ակնկալում ենք որոշակի աշխուժություն: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Բնակարանում հայտնաբերվել են բնակիչների դիերը
18 Հունվարի 2018 - 11:38
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 17-ին, ժամը 22:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջիգարխանյանը ընդհանուր թուլություն ունի, բայց գտնվում է գիտակից վիճակում
18 Հունվարի 2018 - 11:34
Արմեն Ջիգարխանյանի հոսպիտալացումը լրիվ անսպասելի էր՝ Նոր տարվա օրերին նա լավ հանգստացել էր, լավ վիճակում էր։ Այս մասին հայտարարել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։
Մենք պետք է մեկ անգամ ֆունդամենտալ լուծենք այս խնդիրը. Վարչապետ
18 Հունվարի 2018 - 11:32
Կառավարության հունվարի 18-ի նիստին գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանն անդրադարձավ տարիներ շարունակ չվճարված, կուտակված հարկերին, տուրքերին և այլ վճարներին:
Մեքսիկայում 33 անհայտ անձի գերեզման է հայտնաբերվել
18 Հունվարի 2018 - 11:30
Մեքսիկայի Նայարիտ նահանգում 33 մարդու թաղված դիակ է հայտաբերվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Universal պորտալը:
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. «07»-ը բախվել է զինվորներ տեղափոխող Урал-ին. հայր ու որդի մահացել են
18 Հունվարի 2018 - 11:21
Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Սիսիան-Շաքի ավտոճանապարհին բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 CO 601 համարանիշի և Урал մակնիշի ավտոմեքենաները։
Էլիտար գիշերային ակումբներին Ստամբուլում ադրբեջանցու գլխավորած հանցախումբը թմրամիջոցներ է վաճառել
18 Հունվարի 2018 - 11:17
Թուրքիայի ոստիկանությունը լայնամասշտաբ հատուկ գործողության ընթացքում ձերբակալել է հանցավոր խմբի անդամների, որոնք տևական ժամանակ թմրամիջոցներ են մատակարարել Ստամբուլի մի շարք էլիտար գիշերային ակումբների, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9344
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ՊՆ 30-ամյա ծառայողը վիրավորվել է
Հասարակություն, Հայոց Բանակ - 25
 
 
 
Վազքը նիհարելուն չի օգնի
Հասարակություն
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն