Facebook   Twitter
 
Հաղթահարելով վրաց-աբխազական պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները

Հաղթահարելով վրաց-աբխազական պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները

19 Հունիսի 2017 - 17:45
Կովկասյան տարածաշրջանում 1990-ականների սկզբի արյունալի իրադարձություններից մեկը վրաց-աբխազական պատերազմն էր:
1992-93 թվականների պատերազմից հետո Աբխազիան հռչակում է իր անկախությունը, սակայն մինչ օրս Աբխազիայի անկախությունը ճանաչել են միայն Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն և Վանուատուն, ինչպես նաև մասամբ ճանաչված Հարավային Օսիան և չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը։

Ինչպես բոլոր պատերազմերը, այս պատերազմը նույնպես ուղեկցվել է էթնիկ զտումներով, սպանություններով և զանգվածային տեղահանումներով։ Ներկայումս այս շենքում բնակվում է 24 ընտանիք Աբխազիայից բռնի տեղահանվածների մի մասը բնակություն է հաստատել Վրաստանի Ծխալտուբո քաղաքի նախկին հյուրանոցների և առողջարանների շենքերում։ Պատերազմի ավարտից անցել է 24 տարի, սակայն շուրջ 1200 ընտանիքներ դեռ ապրում են այդ շինություններում։

Շենքերը գտնվում են անմխիթար պայմաններում՝ խոնավ պատեր, կոտրված լուսամուտներ, մութ ու ցուրտ միջանցքներ, կաթող առաստաղներ։ Չնայած այս ծանր պայմաններին, մարդիկ շարունակում են ապրել ու հույսով սպասել, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու։ Շուրջ 25 տարի նման պայմաններում է ապրում 40 տարեկան Մարիաննան։ Նա բնակվում է կիսաքանդ շինության մեջ գտնվող 2 սենյականոց բնակարանում երկու երեխաների և փոքրիկ թոռնուհու հետ, ով առողջական խնդիրներ ունի։ Նույն շինության մութ ու նեղ միջանցքի մյուս կողմում տեղակայված փոքրիկ սենյակում են բնակվում Մարիաննայի ծնողները, որի մի պատը ամբողջությամբ պատված էր վերևի հարկից հոսող ջրով։ Թեև բազմիցս դիմել են պատկան մարմիններին, սակայն խնդիրը չի լուծվել։

Խոսակցության ընթացքում դժվարությամբ զսպելով արցունքները՝ Մարիաննան նեղսրտում է. «Կյանքը այստեղ շատ դժվար է, ոչ ոք չի օգնում մեզ, միայն մահվան դեպքում են օգնում, բայց լինում է դա էլ չեն անում։ Յուրաքանչյուրիս պետությունը ամսական տրամադրում է 45 վրացական լարի (մոտ 8500 դրամ), սակայն դա բավարար չէ առօրյա խնդիրները և կարիքները հոգալու համար»։

Ֆինանսական խնդիրները լուծելու համար Մարիաննան արտագնա աշխատանքի է մեկնում Թուրքիա, ու միայն դրանով է կարողանում հոգալ ապրուսի միջոցներ իր, երեխաների և ծնողների համար։ Կենցաղային պայմանները ծանր են, բայց Մարիաննան և նրա ծնողները բնակավայրը փոխելու ցանկություն չունեն։ «Մեկ անգամ արդեն ստիպված ենք եղել թողնել մեր տունը, հիմա արդեն ծեր ենք ու չենք ուզում նորից սկսել ամեն ինչ»,-ասում է 69 տարեկան տիկին Նադեժդան։

Այլ իրավիճակ է Գալի շրջանում, որը Աբխազիայի Հանրապետության վարչական միավոր է։ Գալի շրջանը միակն է Աբխազիայում, որտեղ բնակչության մեծամասնությունը էթնիկ վրացիներ են։ Չնայած սրան ղեկավարող մարմինները էթնիկ աբխազներ են, որոնց կողմից միշտ առկա են ճնշումներ ու խտրականության դրսևորումներ էթնիկ վրացիների նկատմամբ։ Իսկ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո իրավիճակը վատթարացել է։ Հիմնական խնդիրը անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիրն է. վերջին մի քանի տարիներին դադարեցվել է բնակիչներին ռուսական անձնագրերի տրամադրումը։

Գալիի բնակչության մի մասը չունի ռուսական անձնագիր, որի միջոցով կարող է հատել Աբխազիայի սահմանը։ Սա իր հերթին խախտում է ազատ տեղաշարժի ազատությունը։ Գալի բնակչության մեծ մասը հիմնական կապը պահում է Վրաստանի հետ. կրթություն ստանալու կամ բուժման համար նախընտրում են գնալ Թբիլիսի։ Ազատ տեղաշարժի սահմանափակումը որպես հիմնական խնդիր է տեսնում Մայան։ «Պետք է սահմանները բացել և ազատություն տալ մարդկանց»,-նշում է նա։ Մայան ազգությամբ վրացի է, 26 տարեկան։ 1992 թվականին՝ պատերազմը սկսվելու պես, ընտանիքով տեղափոխվել է Վրաստանի Զուգդիդի քաղաք։ Պատերազի ավարտից հետո հետ են վերադարձել հայրական տուն։ Դպրոցը ավարտելուց հետո ուսումը շարունակել է Թբիլիսիում։

Չորս տարի սովորելուց հետո նորից վերադարձել է Գալի և ներկայում ապրում է ծնողների հետ միասին։ 2017 թվականին Մայան քրոջ հետ հիմնել է «Ինտելեկտուալների ակումբ»՝ տեղի երեխաների և երիտասարդների համար։ Նախագիծը նոր է, դեռ ֆինանսավորում չունեն, բայց որոշ երեխաներ արդեն իսկ ակումբի անդամ են և անգլերեն են սովորում։ «Խնդիրներն ու դժվարությունները շատ են, աշխատատեղեր չկան, բայց եթե մարդ ցանկություն ունի, և՛ դժվարությունները կհաղթահարի, և՛ աշխատանք կգտնի»,- խոսելով առօրյա հոգսերից և խնդիրներից՝ ժպտալով ասում է Մայան։ Պատերազմի պատճառով հազարավոր մարդկանց նման 1993 թվականին Գուրանդայի ընտանիքը ևս ստիպված է լինում թողնել ամեն ինչ և գտնել ավելի ապահով վայր։

25 տարեկան Գուրանդայի ընտանիքը Սուխումից տեղափոխվում է Վրաստանի Սենակի քաղաք, իսկ կարճ ժամանակ անց Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք, որտեղ ապրում են 9 տարի։ Սուխում քաղաքում ծնված Գուրանդան 11 տարեկանում կրկին տեղափոխվում է Վրաստան՝ այս անգամ Թբիլիսի քաղաք։ Չնայած բազմաթիվ տեղափոխություններին, կյանքով լի ու ժպտերես Գուրանդան դժվարությամբ է մտաբերում պատերազմի տարիները և դրա հետևանքով առաջացած դժվարությունները։ «Ես երբեք ինձ բռնի տեղահանված կամ փախստական չեմ զգացել։ Ծնողներս՝ հատկապես մայրս, արել են ամեն ինչ, որ ես ու եղբայրս մեզ վատ չզգանք։ Ունեցել եմ լավ մանկություն, տարբեր խմբակների եմ գնացել ու միշտ ակտիվ եմ եղել»,-ասում է Գուրանդան։ Խոսելով Ծխալտուբոյում տիրող իրավիճակի մասին՝ Գուրանդան նշում է․ «Մարդիկ պետք է պատասխանատվություն ունենան, ուժ գտնեն ու առաջ գնան, ընդունեն և ապրեն իրականությամբ»

Բռնի տեղահանվածների համար պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները դժվար է հաղթահարել։ Դժվար է նոր կյանք սկսել սահմանի մյուս կողմում` գիտակցելով, որ ամեն ինչ ստիպված թողել են իրենց երկրում։ Չհիասթափվելու և կյանքը նորից սկսելու համար մեծ ջանքեր են պահանջվում։ Այս մարդկանց մի մասը կարողանում է առաջ գնալ և փոխել իր կյանքը հաջողության հասնելու համար, իսկ մյուսները գրեթե ոչինչ չեն ձեռնարկում՝ սպասելով այն հրաշք օրվան, երբ իրենք կամ իրենց երեխաները կկարողանան վերադառնալ հայրական օջախ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ 15 տարի առաջ (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2017 - 11:56
Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ցույց է տվել, թե ինչպիսին են եղել նրանք 15 տարի առաջ:

Սողանքի պատճառով գազատարը վնասվել է. դադարեցվել է Դիլիջանի գազամատակարարումը
23 Հոկտեմբերի 2017 - 11:52
Սողանքի հետեւանքով վնասված մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը:
Մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ
23 Հոկտեմբերի 2017 - 11:49
Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի և ՀՀ ԱԺ ապատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ահազանգ ԱԻՆ-ում. ավտոմեքենան ընկել է ձորը
23 Հոկտեմբերի 2017 - 11:13
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին, ժամը 08:29-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը:

ՀՀ ԱԺ պատգամավորները բաց դասախոսություն են կարդացել Արցախի համալսարանի ուսանողների համար
23 Հոկտեմբերի 2017 - 11:09
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Հրայր Թովմասյանը, Կարեն Բեքարյանը և Միհրան Հակոբյանը այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում բաց դասախոսություն են կարդացել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար:
Հակառակորդը հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ. Պատասխանը լինելու է ցավոտ. Արցախի ՊՆ (Տեսանյութ)
23 Հոկտեմբերի 2017 - 10:52
Երեկ Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
23 Հոկտեմբերի 2017 - 10:48
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ից 20-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2253 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 409 հեռախոսազանգի:
Վթար Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին. Վարորդն արգելափակվել է մեքենայում
23 Հոկտեմբերի 2017 - 10:43
Հոկտեմբերի 23-ին, ժամը 02:47-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վթարի պատճառով 7 ժամ ջուր չի լինելու Գյումրիում
23 Հոկտեմբերի 2017 - 10:37
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 11.00-18.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` Ղանդիլյան, Սավոյան, Շիրակացի փողոցների, 224, 228 տարածքների ջրամատակարարումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 8317
 
Լրահոս`