Facebook   Twitter
 
Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներից 20-ը այսօրվանից կտեղափոխվեն այլ տարածք

Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներից 20-ը այսօրվանից կտեղափոխվեն այլ տարածք

19 Հունիսի 2017 - 18:17
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն եւ ապամոնտաժվել լքյալ 5 կրպակ:
Հանձնարարվել է շարունակել հսկողությունը, ինպես նաեւ ակտիվացնել աշխատանքները լքյալ եւ չգործող կրպակների ապամոնտաժման ուղղությամբ:

Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին այլ տոնավաճառներում տեղավորելու աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ արդեն այսօրվանից 20 առեւտրականներ կտեղափոխվեն այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռեւս շարունակվում են: Նշվել է, որ մինչեւ այս շաբաթվա վերջ նախատեսվում է լուծել եւս 30 առեւտրականների տեղափոխման հարցը:

Ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է իրավախախտման 6 դեպք: Զեկուցվել է, որ նախկինում արձանագրված 2 հասցեներում էլ կատարվել են քանդման աշխատանքներ:

Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման եւ կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում էլ նախորդ շաբաթ իրավախախտների նկատմամբ կազմվել է 16 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը:

Աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են այգիների, պուրակների, ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման, ինչպես նաեւ Երեւան քաղաքի մուտքերի հարակից տարածքների ծաղկապատման ու կանաչապատման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետեւողական աշխատանքներ տանել մասնավորապես ծաղկապատ տարածքների խնամքը եւ ոռոգման ցանցի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սոս Ջանիբեկյանի զուգընկերուհին դերասանի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել
22 Օգոստոսի 2017 - 14:39
Սոս Ջանիբեկյանի զուգընկերուհին՝ Մադոննան, դերասանի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, որն ուղեկցել է ոչ պակաս ռոմանտիկ գրառմամբ.
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (22.08.2017թ. դրությամբ)
22 Օգոստոսի 2017 - 14:19
Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 21-ից 22-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Երևանում օպերլիազորը ծեծել է, հետո կրակոցներ արձակել
22 Օգոստոսի 2017 - 14:07
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Աբխազիայում ծեծի են ենթարկել ազգությամբ հայ ոստիկանին
22 Օգոստոսի 2017 - 14:00
Օգոստոսի 20-ի երեկոյան Սուխումիի Տուրբազի շրջանում պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենան, որի վարորդը 1992 թվականին ծնված Ավիձբա Այնար Անզորովիչն էր, փոխանցում է «Նաշա Աբխազիա»-ն։
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Խաչատրյանն ու Մաքսիմ Մանուկյանը հաղթել են մեկնարկային գոտեմարտերում
22 Օգոստոսի 2017 - 13:49
Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական 59,66,80,130 կգ քաշային կարգերի ըմբիշները:
Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն
22 Օգոստոսի 2017 - 13:38
Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
Վարդենիսում անչափահաս աղջիկը ինքնասպանության փորձ է արել
22 Օգոստոսի 2017 - 13:34
Վարդենիսում անչափահաս աղջիկն ինքնասպանության փորձ է արել:Այսօր՝ օգոստոսի 22-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նման ահազանգ ստացել են: Նշենք, որ աղջիկը փորձել է նետվել շենքի 5-րդ հարկից:
Վարչապետը ցավակցական խոսք է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ
22 Օգոստոսի 2017 - 13:18
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական խոսք է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ։
Վեց պրակտիկ խորհուրդ արձակուրդները լիարժեք վայլելու համար
22 Օգոստոսի 2017 - 13:15
Ըստ մասնագետների՝ հանգիստը դա ոչ թե շքեղություն ու շռայլություն է, այլ անհրաժեշտություն է, ցանկացած աշխատող կամ սովորող մարդ ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է հանուն իր հոգեկան և ֆիզկական հանգստի համար տարին առնվազն երկու անգամ արձակուրդ ունենալ, և լիիրավ վայելել այդ արձակուրդը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 7883
 
Լրահոս`