Facebook   Twitter
 
Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում

Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում

19 Հունիսի 2017 - 18:27
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է մարզի մի շարք խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Ամասիա համայնքում նախարարին տեղեկացրել են, որ Ողջի բնակավայրում կարգավորվել է լուսավորության խնդիրը` ավելացվել է 12 ցերեկային լուսավորության կետ:

Այնուհետև Դ. Լոքյանը եղել է համայնքային կենտրոնում, զրուցել բնակիչների հետ, այցելել «Բանդիվան կաթ» ՍՊԸ, որտեղ նրան ներկայացրել են ընկերության աշխատանքները: «Բանդիվան կաթը» 2007 թվականից զբաղվում է կաթի վերամշակմամբ, արտադրում է կարագ, պանիր, կաթնաշոռ: Կաթը մթերում են Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանի տնտեսություններից: Ընկերության արտադրանքն առաքվում է հանրապետության մի շարք մարզեր, ինչպես նաև Երևան:

Ամասիայի գյուղապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը նախարարին զեկուցել է, որ խոշորացման գործընթացից հետո Ողջիից-Ամասիա 12 կմ հատվածը նորոգվել է համայնքային միջոցներով ավազակոպճային եղանակով, կարգավորվել են մի շարք հարցեր:

Մարզի Արփի խոշորացված համայնքում նախարարը ծանոթացել համայնքում սպասարկման նոր կենտրոնի շինաշխատանքների ընթացքին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սոս Ջանիբեկյանի զուգընկերուհին դերասանի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել
22 Օգոստոսի 2017 - 14:39
Սոս Ջանիբեկյանի զուգընկերուհին՝ Մադոննան, դերասանի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում, որն ուղեկցել է ոչ պակաս ռոմանտիկ գրառմամբ.
Ամփոփ տեղեկատվություն՝ «Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման արդյունքների վերաբերյալ (22.08.2017թ. դրությամբ)
22 Օգոստոսի 2017 - 14:19
Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 21-ից 22-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 4619 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի. Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կքննարկվի նաև ԼՂ հարցը
22 Օգոստոսի 2017 - 14:12
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երևանում օպերլիազորը ծեծել է, հետո կրակոցներ արձակել
22 Օգոստոսի 2017 - 14:07
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Աբխազիայում ծեծի են ենթարկել ազգությամբ հայ ոստիկանին
22 Օգոստոսի 2017 - 14:00
Օգոստոսի 20-ի երեկոյան Սուխումիի Տուրբազի շրջանում պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենան, որի վարորդը 1992 թվականին ծնված Ավիձբա Այնար Անզորովիչն էր, փոխանցում է «Նաշա Աբխազիա»-ն։
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Խաչատրյանն ու Մաքսիմ Մանուկյանը հաղթել են մեկնարկային գոտեմարտերում
22 Օգոստոսի 2017 - 13:49
Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական 59,66,80,130 կգ քաշային կարգերի ըմբիշները:
Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն
22 Օգոստոսի 2017 - 13:38
Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
Վարդենիսում անչափահաս աղջիկը ինքնասպանության փորձ է արել
22 Օգոստոսի 2017 - 13:34
Վարդենիսում անչափահաս աղջիկն ինքնասպանության փորձ է արել:Այսօր՝ օգոստոսի 22-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նման ահազանգ ստացել են: Նշենք, որ աղջիկը փորձել է նետվել շենքի 5-րդ հարկից:
Վարչապետը ցավակցական խոսք է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ
22 Օգոստոսի 2017 - 13:18
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական խոսք է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9211
 
Լրահոս`